Նիկոլ Փաշինյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը տեսնում է աշնանը
PoliticsՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերացմամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացվեն աշնանը:
Մայիսի 23-ին լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ այդ ուղղությամբ քննարկումներ այլ քաղաքական ուժերի հետ հնարավոր են:
«Մեր պատկերացումն է արտահերթ ընտրություններն անցկացնել աշնանը, բայց դա պետք է փորձենք համադրել այլ քաղաքական ուժերի պատկերացումների հետ ու փորձել դուրս բերել ընդհանուր լուծումներ: Այդ ուղղությամբ քննարկումներ, իհարկե, հնարավոր են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը մինչ վարչապետ դառնալն ու դրանից հետո բազմիցս հայտարարել է, որ արդար և թափանցիկ արտահերթ խոր