Yerevan, 15.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սերժ Սարգսյանին պահել և բաց չեն թողնում. Նա ալիբի ունի

Politics

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ կուսակցության նախագահի փոփոխության հարց օրակարգում չկա, դա կուսակցության ներքին հարցերն են, քննարկում եղել է, սակայն այժմ այդպիսի հարց չկա՝ նախագահը Սերժ Սարգսյանն է:

ՀՀԿ նախագահի փոփոխության հարցն օրակարգ էր բերել հենց Սերժ Սարգսյանը, իր հրաժարականից երկու օր անց՝ ապրիլի 25-ի երեկոյան: Այդ օրը թավշյա հեղափոխությունը ծավալվեց նոր ուժով, այն բանից հետո, երբ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը չգնաց Նիկոլ Փաշինյանի հետ բանակցության՝ իշխանության սահուն փոխանցման շուրջ:

Նիկոլ Փաշինյանը պահանջել էր, որ բանակցությանը ներկա լինեն նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավարն ու ԱԺ նախագահը, ասելով, որ Կարեն Կարապետյանը միայն չի ներկայացնում ՀՀԿ-ն: Կարապետյանը անթույլատրելի էր համարել պայման թելադրելը: Բանակցությունը չեղավ, շարժումը հավաքեց նոր թափ, դրան միանալու մասին արդեն պաշտոնապես հայտարարեցին ՀՅԴ-ն ու Ծառուկյան դաշինքը, ՀՅԴ-ն դուրս եկավ կոալիցիայից:

Նույն օրը Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարականից հետո չի խառնվում գործերին, չի էլ ցանկանում: Բայց, մի քանի ժամ անց եղավ տեղեկություն, որ Սարգսյանը խմբակցության անդամներին հրավիրում է հանդիպման, հետագա ճակատագրի հարց քննարկելու: Տեղեկություն եղավ նաեւ, որ Սարգսյանը խոսել է խորհրդարանում «տարբերվող ձեւաչափով» գործունեությանը պատրաստ լինելու, որեւէ հարցում միասնական մնալու եւ նաեւ կուսակցության վերափոխման, կուսակցության նոր նախագահի հարց դիտարկելու մասին:

Հետաքրքիր էր, որ գործերին չխառնվող Սերժ Սարգսյանն ապրիլի 25-ի երեկոյան այդուհանդերձ խառնվել էր: Ընդ որում, այդ հավաքին չէր մասնակցել Կարեն Կարապետյանը: Դե ֆակտո, Սերժ Սարգսյանը բավական պարզ ակնարկել էր, որ ՀՀԿ-ն պետք է պատրաստվի խորհրդարանում ընդդիմության կարգավիճակի, միասնաբար քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին եւ ձեռնամուխ լինի ներկուսակցական վերափոխման:

Ապրիլի 26-ից գործընթացը սկսեց զարգանալ այդ տրամաբանությամբ, երբ Մոսկվայում աջակցություն գտնելու Կարեն Կարապետյանի ջանքը բախվեց Պուտինի հստակ մերժմանը: Ապրիլի 27-ից Կարեն Կարապետյանը կարծես թե անցավ ընդհատակ: Մայիսի 1-ի վարչապետի քվեարկությանն ընդառաջ ամեն ինչ տանում էր նրան, որ ՀՀԿ-ն աջակցելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Բայց ապրիլի 30-ի երեկոյան Փաշինյանը տեղեկություն տարածեց, որ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ եղել է ՀՀԿ հավաք, որտեղ որոշվել է մերժել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Մայիսի 1-ին ՀՀԿ-ն միասնաբար քվեարկեց, բայց միասնաբար դեմ, բացառությամբ ԱԱԾ գեներալ Ֆելիքս Ցոլակյանի, որը քվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին եւ որը թերեւս միակն էր, որ խորությամբ պատկերացրել էր տեղի ունեցողը, կամ չէր տրվել մանիպուլյացիայի:

Բանն այն է, որ դրանից առաջ ռուսական ՆՏՎ հեռուստաալիքով տարածվեց Ռոբերտ Քոչարյանի մեկնաբանությունը, թե իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես: Խոշոր հաշվով նա իհարկե իրավացի էր, սակայն տողատակն անկասկած այլ էր, եւ Քոչարյանը ակնարկում էր, որ նա այդ ճամպրուկում ունի անձնական իրեր, որոնք պետք է հաշվի առնել: Հեռուստատեսությամբ այդ մեկնաբանության պայմաններում թերեւս պարզ է, թե արդեն տեսախցիկների ու հանրային աչքից հեռու ՀՀԿ շրջանակում ինչպես է իր շահերը պաշտպանել Ռոբերտ Քոչարյանը: Այդ իմաստով, թերեւս թյուր է տպավորությունը, որ Սարգսյանն ու Քոչարյանը գործել են միայնակ:

Հակառակը, Ռոբերտ Քոչարյանն ըստ երեւույթին Սերժ Սարգսյանին մեղադրել է «դավադրության» եւ ամբողջ համակարգը «հանձնելու» փորձի համար, նրա հանդեպ կասկած առաջացնելով ՀՀԿ-ում եւ այդպիսով փաստացի մայիսի 1-ի քվեարկությանն ընդառաջ իրականացնելով ներկուսակցական հեղաշրջում: Հետաքրքիր էր ավելի ուշ՝ հեղաշրջման մայիսի 2-ի տապալումից հետո Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքի մեկնաբանությունը, թե Քոչարյանը որեւէ կերպ խառնված չի եղել պրոցեսներին եւ ավելին, եթե Քոչարյանը մասնակից լիներ, բանը չէր հասնի ճգնաժամի: Դե ֆակտո, տողատակում հենց դա վկայում է, թե ինչ տրամաբանությամբ է Քոչարյանը մասնակցել «ճամպրուկի» ճակատագրի որոշմանը, փորձելով ամեն ինչ բարդել Սերժ Սարգսյանի կամ անկարողության, կամ «դավաճանության» վրա եւ այդպիսով վերցնել «ճամպրուկն» իր ձեռքը:

Մայիսի 2-ի առավոտյան սակայն գործնականում ամբողջ հանրապետությունն իր ձեռքը վերցրեց հասարակությունը, ցույց տալով, որ գնացքը արդեն գնացել է եւ ուշացողները մնացել են կառամատույցին, այն էլ առանց  «ճամպրուկի»:

Մայիսի 8-ից հետո տարածվեց տեղեկություն, որ Կարապետյանները՝ Տաշիրի եւ Գազպրոմի, դուրս են գալիս ՀՀԿ-ից ու ստեղծելու են նոր կուսակցություն: Հետո սակայն այդ տեղեկությունը հերքվեց: Պաշտոնապես նրանք չեն մեկնաբանել ոչինչ, բայց ըստ երեւույթին կայացրել են ոչ թե նոր կուսակցություն, այլ նոր ՀՀԿ ստեղծելու որոշում՝ վերցնելով հին ՀՀԿ իշխանությունը: Իշխանություն, որի ղեկին Սերժ Սարգսյանը տեսնում է թերեւս Վիգեն Սարգսյանին: Միաժամանակ չհանձնվելու մասին են հայտարարում Տարոն Մարգարյանն ու Ռուբեն Հայրապետյանը: Անկասկած կան նաեւ ներհհկ-ական մի շարք այլ խմբեր, որոնք ծրագրում են պայքարել նոր խորհրդարանում ՀՀԿ թեկուզ փոքր, բայց տեղի համար:

Սերժ Սարգսյանն այդ իրավիճակում ստիպված է մնալ ՀՀԿ նախագահ, առնվազն ներկուսակցական պլանները պաշտպանելու համար: Իշխանությունը փոխանցել նրա մոտ չստացվեց, նա թերեւս  ծրագրում է գոնե հաջողել կուսակցության ղեկավարությունը փոխանցելու հարցում: Մյուս կողմից, նրան անշուշտ շարունակում են կասկածել եւ բաց չեն էլ թողնի՝ ներկուսակցական խմբերը, մինչեւ երեւի թե չստանան բոլոր հարցերի պատասխանները:

Բայց, այդ իմաստով իհարկե Սերժ Սարգսյանն ապահովել է իր «երկաթյա ալիբին», ասելու համար, որ ինքն ամենեւին չէր պատրաստվում մնալ երրորդ ժամկետի, այդ կուսակցականները միաբերան պնդեցին անփոխարինելիությունը եւ դարձան հեղափոխության պատճառ, բացի իհարկե Դավիթ Հարությունյանից:

IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offer