ՀՀԿ-ի խնդիրները սկսվեցին այն պահից, երբ մենք հաճախ սկսեցինք ապավինել «Լավ ենք արել, այդպես ենք արել» սկզբունքին. Արմեն Աշոտյան
PoliticsՀՀԿ-ի խնդիրները սկսվեցին այն պահից, երբ մենք հաճախ սկսեցինք ապավինել «Լավ ենք արել, այդպես ենք արել» սկզբունքին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Կա՛մ իրականությունը պետք է ասել, կա՛մ առնվազն ափսոսանք հայտնել և ընդունել թերությունը։
Վաստակած ժողովրդական վստահությունը վատնելով մանրախնդիր կամ մեծամիտ արարքներով՝ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հաստատ ավելի ուժեղ, արդար և երջանիկ չի դառնա։
Կրկին շնորհավոր մեր բոլորի տոնը»,- գրել է Աշոտյանը: