Yerevan, 21.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ի՞նչ է փոխվել պետպատվերով տրամադրվող ստոմատոլոգիական ծառայությունների ցանկում

Society

Օրերս Առողջապահության նախարարության թեժ գիծ էր զանգահարել 5 տարեկան երեխայի ծնող և պատմել, որ Նոր Նորքի մանկական ստոմատոլոգիական կենտրոնում հրաժարվել են երեխային պետպատվերով սպասարկել: Նա խնդրում էր վերականգնել երեխայի իրավունքները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր ԱՆ Պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) փորձագիտական, գնահատման և մշտադիտարկման բաժնի գլխավոր մասնագետ Աշոտ Սարգսյանը: Զանգը փոխանցել էին ՊԱԳ, որտեղից էլ կապվել էին կնոջ մատնանշած կենտրոնի տնօրենի հետ և ճշտել, թե խնդիրը որն է:

«Նա ասաց, որ նոր կարգը սխալ էր հասկացել և ամսվա սկզբից վճարովի էր կատարել բուժումները: Կարգը բացատրելուց րոպեներ անց տնօրենը զանգահարեց և ասաց, որ զանգել են սպասարկված բոլոր երեխաների ծնողներին և ասել՝ եկեք, ձեր վճարած գումարները հետ վերցրեք: Այդ լուրը տարածվեց ծնողների մեջ, ու թեժ գիծ զանգողը կրկին զանգահարեց և շնորհակալություն էր հայտնում զարմացած, որ այդքան մարդկանց վճարած գումարները հետ են վերադարձվում»,- գրում է Աշոտ Սարգսյանը:

Պարզելու համար, թե ինչ նոր կարգի մասին է խոսքը և  ինչ է այն սահմանում, NEWS.am Medicine-ը դիմեց գրառման հեղինակին: 

Աշոտ Սարգսյանը պարզաբանեց, որ դեռևս 2018 թ. մարտ ամսին կառավարության կայացած որոշմամբ՝  բնակչության սոցիալապես անապահով ու առանձին խմբերին մինչ այդ անվճար  տրամադրվող ստոմատոլոգիական ծառայությունների գերակշիռ մասը այժմ գործում է համավճարով՝ արտոնյալ պայմաններով: Պետության մասնակցության մասը կազմում է ընդհանուր գնի 65 %-ը, իսկ շահառուի կողմից վճարվող համավճարի չափը՝ ընդհանուր գնի 35%-ը: Այս կարգը սահմանվել է «ՀՀ Կառավարության 2004 թ. Մարտի 4-ի N 318 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով:  Փաստացի նշված դեպում ստոմատոլոգը վճարը ծնողից վերցրել էր ամբողջությամբ, եւ վերադարձրել ավել վճարած 65%–ը։

Նախկին կառավարության այս որոշումը հիմնավորվել է հետևյալ կերպ. «Ծառայությունների պետական պատվերի գները շուրջ կրկնակի ցածր են շուկայական գներից, իսկ բյուջեով նախատեսված միջոցները չեն բավարարում ծառայությունների արժեքը իրատեսական գներով փոխհատուցելու համար: Ծառայությունների կազմակերպման կարգից դժգոհ են ինչպես շահառուները, այնպես էլ` ծառայություններ մատուցողները: Բավարար չէ ծառայությունների մատուցման համար բյուջեով նախատեսված միջոցների ծախսման արդյունավետությունը»:

2018թ. բյուջեով ստոմատոլոգիական օգնության ծրագրի ծախսերը նախորդ տարվա համեմատ կրճատվել են 349,4 մլն դրամով, իսկ երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայությունների համար` 33,4 մլն դրամով:  Այսպիսով՝ նախկին որոշման մեջ փոփոխություններ կատարելու միջոցով վերանայվել է  շահառուների ցանկը, մատուցվող ծառայությունների փաթեթը և ներդրվել է բժշկական օգնության փոխհատուցման համավճարային եղանակը:

Ըստ դրա՝ շահառու բոլոր խմբերի համար ամբողջությամբ անվճար իրականացվում է 2 ծառայություն միայն՝ ատամի հեռացում և կարիեսի բուժում: Անվճար և արտոնյալ պայմաններով՝ համավճարով, սոցիալապես անապահով և հատուկ խմբերին մատուցվող ստոմատոլոգիական ծառայությունների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ԱՆ կայքում հետևյալ հղմամբ՝ http://moh.am/uploads/1145Havelvac.pdf:

Աշոտ Սարգսյանը նշեց, որ պետպատվերով սպասարկվող ստոմատոլոգիական ծառայությունների ցանկից ընդհանրապես հանվել է բրեկետների տեղադրումը: «Շատ երեխաներ ծամողական ապարատի այնպիսի խնդիրներ ունեն, որ ուտելիքը տառացիորեն կուլ են տալիս առանց ծամելու: Սա առողջական լուրջ խնդիրների կարող է հանգեցնել»: ՊԱԳ գլխավոր մասնագետը նախատեսում է ստոմատոլոգների քննարկում հրավիրել և ծառայությունը վերականգնելու նոր որոշում ներկայացնել կառավարությանը:

Անվճար տրամադրվող ծառայությունների թվում նա պարտադիր է համարում նաև տարեցների, թոշակառուների պրոթեզների տեղադրումը, հակառակ դեպքում, ըստ նրա, հետևանքները կարող են ավելի թանկ նստել պետության վրա:

Բոլոր դեպքերում Աշոտ Սարգսյանը կոչ է անում տեր լինել մեր իրավունքին՝ ցանկացած հարցի դեպքում զանգահարելով թեժ գիծ 8003 համարով. «Ձեր զանգերը շատ կարևոր են ոլորտի բարեկարգման համար»,- գրում է նա:

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue