Գեորգի Մուրադյանը նշանակվել է փոխվարչապետի խորհրդական
PoliticsՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Գեորգի Մուրադյանին խորհրդական նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Գեորգի Մուրադյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական»,-ասված է որոշման տեքստում:
Գեորգի Մուրադյանը աշխատել է ՀՀ Արտգործնախարարությունում, եղել է ԱԺ նախագահի խորհրդական, Օդեսայում ՀՀ հյուպատոս: