Պուտինը համարում է, որ կարող էր փաստաբան աշխատել
PoliticsՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համարում է, որ միանգամայն կարող էր փաստաբան աշխատել, եթե քաղաքականություն չմտներ: Նա այս մասին հայտարարել է Չինաստանի Մեդիակորպորացիայի կայքում հրապարակված հարցազրույցում, որը տվել է Չինաստան այցի նախաշեմին:
«Ես ավարտել եմ Պետերբուրգի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ուստի սկզբունքորեն կարող էի իրավաբան, փաստաբան աշխատել»,- ասել է Պուտինը: Ըստ որում՝ այլընտրանքային մասնագիտության մասին հարցին պատասխանելիս հիշեցրել է. «Ես աշխատել եմ Խորհրդային Միության հետախուզությունում, Խորհրդային Միության արտաքին հետախուզությունում, ես արդեն մասնագիտություն ունեմ»:
ՌԴ նախագահը հիշեցրել է, որ նախկինում աշխատել է անվտանգության մարմիններում, Խորհրդային Միության արտաքին հետախուզությունում, այնուհետեւ՝ Սանկտ Պետերբուրգի իշխանության գործադիր մարմիններում: «Այս գործունեության տեսակներից յուրաքանչյուրն ինձ դուր է գալիս, սրտովս էին»,- խոստովանել է Պուտինը:
ՌԴ նախագահը նշել է, որ օրական 2-2,5 ժամ սպորտով է զբաղվում:
«Ամեն օր սպորտին եմ հատկացնում մոտ 2-2,5 ժամ»,- ասել է նա: Նրա խոսքով՝ սպորտով է զբաղվում դահլիճում, լողում է, երբեմն տատամի է ելնում, եթե սփարինգ զուգընկեր է գտնվում: «Եվ ոչ այնքան հաճախ, որքան կցանկանայի, բայց հոկեյ էլ եմ խաղում»,- հավելել է նա՝ տեղում հստակեցնելով. «Խաղում եմ՝ շատ ուժեղ է ասված, սակայն փորձում եմ հոկեյ խաղալ»: