Yerevan, 16.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Լոռու մարզպետարանում պարարտանյութերի բաշխման գործում առերեւույթ չարաշահումների փաստի առթիվ քրգործ է հարուցվել

Society

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ պարարտանյութերի բաշխման պետական ծրագրի շրջանակում Լոռու մարզպետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ՔԿ Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական եւ կալիումական պարարտանյութերի ձեռքբերման գործում աջակցելու պետական ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Միխայլովկա համայնքի ղեկավար Լ. Դ.-ն 2015թ. կազմել, հաստատել եւ մարզպետարան է ներկայացրել համայնքի բնակիչների կողմից պարարտանյութեր գնել ցանկացող հողօգտագործողների կեղծ ցուցակներ: Դրանցում նա ձեւականորեն ներառել է համայնքի թվով 66 շահառու բնակիչների տվյալներ, ապա հանձնման-ընդունման ակտերով ստացել ընդհանուր 11.274.000 ՀՀ դրամ արժողությամբ 93.950 կգ պարարտանյութ, որի դիմաց որպես կանխավճար վճարվել է ընդամենը 3.000.000 ՀՀ դրամ: Իսկ վճարման ենթակա մնացած՝ 8.274.000 դրամ արժողությամբ պարարտանյութից հողօգտագործողների անվամբ դուրս գրված առանձնապես խոշոր չափերի՝  7.870.000 ՀՀ դրամ արժողությամբ 65.583 կգ քաշով պարարտանյութն օգտագործել է իր կողմից մշակվող հողերը պարարտացնելու  նպատակով, մի մասն էլ հատկացրել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող՝ Լոռու մարզի Կաթնառատ եւ Սարատովկա համայնքների ղեկավարներին:

Արդյունքում, 2015թ. ընթացքում Լ. Դ.-ի կողմից հափշտակվել է խոշոր չափերի պարարտանյութը եւ պարարտանյութի դիմաց հավաքագրված գումարներ:

Այնուհետեւ, հափշտակության հանգամանքը թաքցնելու նպատակով համայնքի ղեկավարը իր կողմից կազմած՝ պարարտանյութերի դիմաց վճարում կատարած անձանց վերաբերյալ ցուցակներում կեղծ տեղեկություններ ներառելով համայնքի բնակիչների կողմից պարարտանյութ ստանալու, դրա դիմաց վճարումներ կատարել չկարողանալու վերաբերյալ՝  դրանք  ներկայացրել է Լոռու մարզպետարան: Վերոնշյալ արարքները կատարելու համար Լ. Դ.-ին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Միաժամանակ, քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ  նաեւ այն մասին, որ ՀՀ Լոռու մարզպետի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովը նշված փաստով ուսումնասիրություններ կատարելէ  Միխայլովկա համայնքում: Արդյունքում պարզվել են համայնքի ղեկավարի կողմից ներկայացված 94 հոգանոց ցուցակում ընդգրկված շահառուների կողմից պարարտանյութ չստանալու, բնակիչների անվամբ հատկացված պարարտանյութը համայնքի ղեկավարի կողմից անձամբ եւ իր գործընկերներ՝ Սարատովկա եւ Կաթնառատ համայնքների ղեկավարների հետ օգտագործելու փաստերը: Հանձնաժողովը պարզել է նաեւ, որ այդ ցուցակում ընդգրկվել են ինչպես մահացած, այնպես էլ՝ ՌԴ-ում գտնվող անձանց վերաբերյալ անհատական տվյալներ:

Ուսումնասիրության արդյունքներով կազմվել է արձանագրություն, որին կցվել են նաեւ բնակիչների գրավոր հայտարարությունները:

Նման փաստական տվյալների առկայության պայմաններում մարզպետարանի իրավասու պաշտոնատար անձինք, համապատասխան իրավական ակտերով լիազորված լինելով վերահսկելու պարարտանյութի տրամադրման դիմաց գումարների հավաքագրման գործընթացը, իմանալով Միխայլովկա համայնքին տրամադրված պարարտանյութը շահառու հողօգտագործողներին չհատկացվելու, այն համայնքի ղեկավարի եւ նրա հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց կողմից օգտագործված լինելու մասին, իրենց ստորագրությամբ հաստատել, մարզպետարանի կնիքով վավերացրել եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն են ներկայացրել 2015թ. Միխայլովկա համայնքի պարտապան շահաառուների վերջնական ցանկերը: Դրանցում տեղեկություններ են ներառվել համայնքի բնակիչների կողմից պարարտանյութ ստանալու, դրա դիմաց վճարումներ կատարել չկարողանալու վերաբերյալ:

Ներկայացված կեղծ փաստաթղթերի հիման վրա ՀՀ կառավարության 2017թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ դադարեցվել է Միխայլովկա համայնքին հատկացված պարարտանյութերի դիմաց ընդհանուր 8.274.000 ՀՀ դրամի չափով պարտավորությունը:

Նկատի ունենալով, որ նշված քրեական գործով բացահայտվել է ենթադրյալ այլ հանցագործություն՝ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ նշված քրեական գործի նյութերով պարարտանյութերի բաշխման գործընթացում Լոռու մարզպետարանի պաշտնատար անձանց կողմից առերեւույթ պաշատոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քեական գործ եւ առանձնացվել առանձին վարույթում:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee