Սասուն Միքայելյանը խոսել է նորատուսցի Ալիկի հետ կապի մասին
Politics
«Ես Ալիկ Բանդուրյանի հետ ընդհանրապես կապ չունեմ, շփված չկամ: Տվել եմ նրան ազատելու երաշխավորագիր, որովհետև ինձ խնդրել էին՝ ելնելով նրա առողջության հետ կապված խնդիրներից»։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։
«Ասել էին՝ ծայրահեղ ծանր է վիճակը։ Մի քիչ հեռվից գամ՝ ես եղել եմ կալանավոր, էդ տարիների ընթացքում մեծ խոչընդոտներ են եղել, որ հիվանդ մարդիկ դրսում՝ քաղաքացիական հիվանդանոցներում բուժվեն, շատ անգամ ես եմ խոչընդոտել, որ էդ մարդկանց տանեն հիվանդանոցներ բուժման համար, շատ դեպքերում չեն տարել, մարդիկ մահացել են հենց կալանավայրերում, շատ բժիշկների էլ հարցրել եմ՝ ինչ վիճակի է այս կամ այն կալանավորը, ասել են, որ մի տասը օր չի ձգի»,- շեշտեց նա։