ԱԻՆ–ում ԱԱԾ բացահայտումները կարող են Տոնոյանի հետ կապված լինել
PoliticsԱզգային անվտանգության ծառայության երկու բացահայտումները Արտակարգ իրավիճակների նախարարությունում, հնարավոր է, իմ հետ էլ կապված լինի, ի՞նչ խնդիր։ Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Ես չեմ կարծում, որ դա ԱԱԾ բացահայտումն է, դա Ֆինանսական վերահսկողության ծառայություն է իրականացրել որոշակի աշխատանքներ, որոնք նախաձեռնվել են նաեւ իմ առաջարկով»,–նշեց նա՝ շեշտելով, որ բոլոր ստուգումներն իրականացվել են իր առաջարկով, որը կարող է հաստատել նախկին ֆինանսների նախարարը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել էր, որ ԱԻՆ–ում չարաշահման երկու դեպք է բացահայտվել, որոնք ուղարկվել են ԱԱԾ։