Yerevan, 01.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Խախտումներ են հայտնաբերվել․ գլխավոր դատախազը դիմել է ոստիկանապետին

Event of the day

 

ՀՀ գլխավոր դատախազությունը մանրակրկիտ ուսումնասիրում է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի կողմից ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունում իրականացված՝ 2016-2017թթ. ընթացքում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտ­քերի ապահովման նկատմամբ վերահսկո­ղության արդյունքները: Ուսումնասիրությամբ ի հայտ բերված՝ առերևութ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումների փաստերով ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից արդեն իսկ հարուցվել է 5 քրեական գործ, որոնցով ՀՀ ՀՔԾ-ում իրականացվում է նախաքննություն:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Վերոնշյալից բացի, սակայն, շարունակվող ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության և ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից թույլ տրված թերությունների և բացթողումների, ինչպես նաև նրանց գործառույթների հետ կապված իրավական, ծրագրային և կազմակերպչական բնույթի խնդիրներ:

 
 
 


Պարզվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայու­թյան և ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի միջև էլեկտրո­նային փաստաթղթաշրջանառու­թյու­նում առկա են ինչպես իրավա­կան, այնպես էլ ծրագրա­յին բնույթի բացթողումներ և թերություն­ներ, որոնց հետևանքով կատարո­ղական վարույթներով բավականին խոշոր գումարներ հնարավոր չի եղել բռնագանձել պետբյուջե:

Մասնավորապես ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայու­թյան և ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի միջև էլեկտրո­նային փաստաթղթաշրջանառու­թյու­նը սահմանող ՀՀ արդարադա­տության նախարարի հրամանով ՊԵԿ-ից ֆիզիկական անձանց եկա­մուտների վերա­բերյալ տեղեկատվություն ստանալու պահանջ նախա­տես­ված չի եղել, ինչի պատճառով նշված ժամանակաընթացքում տասնյակ հազարավոր պարտապաններ աշխատել են, ունեցել եկամուտ, սակայն հարկադիր կատարողները նրանց նկատ­­մամբ բռնագանձման ենթակա գումարով վարույթ­ներն ավար­տել են պարտապանի կողմից գույք կամ եկամուտ չունենալու, ինչպես նաև պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքերով:

Բացի այդ, պարզվել է, որ ծառայության մշակած էլեկտրոնային եղանակով հարցման համապատասխան ձևում խիստ թերի են սահմանված իրավաբանական անձանց հաշվարկային հաշվեկշիռների վերաբերյալ տեղեկություններ պահանջելու, իսկ էլեկտրո-նային եղանակով ստացված պատասխաններում հիմնական և դրամական միջոցների, հումք-նյութերի և դեբիտորական պարտքերի մասին տեղեկություններ ներկայացնելու կարգերը: Դրա հետևանքով հնարավոր չի եղել տվյալներ ստանալ պարտապան կազմա-կերպությունների հաշվապահական հաշվեկշիռներում առկա դրամական ակտիվների վերաբերյալ և գումարների բռնագանձման ուղղությամբ իրականացնել արդյունավետ կատարողական գործողություններ:

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2016-2017թթ. ընթացքում Ճանապարհային ոստիկանության աշխատակից­ները ԴԱՀԿ ծառայություն ուղարկված էլեկտրոնային հաղորդագրություն­ներում չեն ներառել կամ թերի են լրացրել կատարողական վարույթներ հարուցելու համար անհրաժեշտ, համապատասխան իրավական ակտերով նախատեսված պարտադիր տվյալները, կամ վարչական ակտերը կատարման են ներկայացվել ժամկետների խախտմամբ, ինչի հետևանքով էլեկտրոնային համակարգը մերժել է կատարողական վարույթների հարուցումը, և պետբյուջե չեն բռնագանձվել բավականին խոշոր չափերի գումարներ:

Նկատի ունենալով, որ վերոնշյալ խնդիրները պետական շահերի պատշաճ պաշտպանությունն ապահովելու տեսանկյունից հրատապ լուծման անհրաժեշտություն են առաջացնում՝ ՀՀ գլխավոր դատախազը գրություններ է հասցեագրել ՀՀ արդարադատության նախարարին և ՀՀ ոստիկանապետին:

 

 
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine