Ովքեր այս պատասխանատվությունը վերցնում են, մեզ հետ են, ովքեր չեն վերցնում, մեզ հետ չեն. վարչապետն՝ Արծվիկ Մինասյանին
PoliticsԺամանակավոր, համաձայնության կառավարության այսօրվա արտահերթ նիստի ժամանակ, երբ քննարկվում էր «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» հարցը, ՀՅԴ անդամ, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ երբեք չի եղել դեպք՝ ինքը կողմ քվեարկի պարտադիր կուտակային համակարգին:
«Այս անգամ նույնպես մնում եմ իմ տեսակետին»,- ասաց նա:
Վարչապետը հետաքրքրվեց, թե որն է նրա տեսակետը, իսկ Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ դեմ է պարտադիր կուտակայինի այն մոդելին, որը կա, բայց հասկանում է, որ այսօրվա լուծումը պարտադրված լուծում է: «Ո՞ւ»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը, իսկ Արծվիկ Մինասյանը կրկնեց իր կարծիքը:
«Այսինքն՝ այստեղ կա՞ն մարդիկ, ովքեր չեն հասկանում, որ պարտադրված լուծում է»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը, իսկ նախարարը պատասխանեց. «Ոչ, խոսքն այն մասին է, որ հետաձգումը և քննարկելու հնարավորությունը, կարծում եմ, շատ ավելի լավ լուծումներ կարող էին բերել, չնայած ես ընդունում եմ այն մոտեցումը, որ այսօր մենք մեղմում ենք 200 հազարի ֆինանսական բեռը, ամենևին չեմ ուզում քննադատել այս որոշումը»: