Yerevan, 29.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ջրհոսներ, այսօր մանր անախորժությունները չեն բացառվում․ հունիսի 13-ի աստղագուշակը

Lifestyle

Մանրամասն՝ ԱՅՍՏԵՂ:

Խոյ: Օրվա առաջին կեսին համառության և վճռականության շնորհիվ կկարողանաք հաջողության հասնել: Այսօր ձեզ համար անհաղթահարելի խոչընդոտներ կամ անպարտելի մրցակիցներ պարզապես գոյություն չունեն: Շրջապատի մարդիկ հետևում են ձեր խորհուրդներին և ամեն կերպ ցույց տալիս ձեր հանդեպ տածած իրենց հարգանքն ու սերը, ինչն, անշուշտ, շատ հաճելի է: Օրվա երկրորդ կեսն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի: Այս ժամանակահատվածում անիմաստ գումար կվատնեք, կկնքեք գործարքներ, որոնք երբեք եկամտաբեր չեն լինի: Մտերիմների հետ հարաբերությունները կլարվեն: Որքան էլ փորձեք լեզու գտնել նրանց հետ, միևնույն է, ձեզ մոտ ոչինչ չի ստացվի:

Ցուլ: Հարմար օր է ոչ սովորական գործերով զբաղվելու համար: Փորձեք այնպիսի աշխատանք գտնել, որը ստեղծագործական մոտեցում և ոչ ստանդարտ լուծումներ կպահանջի: Մի վախեցեք օրիգինալ երևալ: Ինքնատիպ լինելու համար ինչ հնարքների էլ դիմեք, միևնույն է, այսօր ձեզ ոչ ոք չի քննադատի: Հրաշալի օր է շփումների համար, հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, նոր ծանոթություններ: Բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելով՝ ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք, այլ նաև ձեռք կբերեք համախոհներ, ովքեր կկիսեն ձեր հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ ունեցած հայացքները: Այսօր կհասկանաք անգամ նրանց, ում հետ ընդհանուր ոչինչ չունեք:   

Երկվորյակ: Զինվեք համբերությամբ: Օրը գլխապտույտ հաջողություններ չի խոստանում: Որոշ ժամանակ կպահաջվի ցանկալի արդյունքներ ստանալու համար: Խուսափեք դատարկ ու անիմաստ խոսակցություններից, ոչ ստույգ տեղեկություններ տարածելուց: Զգույշ եղեք ձեր հայտարարություններում, եթե ցանկանում եք մտերիմ մարդկանց հետ լավ հարաբերություններ պահպանել: Օրը հարմար չէ նոր ծանոթությունների համար: Շրջապատի մարդկանց վրա լավ տպավորություն թողնել չի ստացվի, դուք էլ ձեր հերթին կդժվարանաք գնահատել նրանց: Սիրելիի նկատմամբ այսօր առանձնակի ուշադիր եղեք․ վերջինս ձեր աջակցության կարիքը շատ ունի:

Խեցգետին: Աշխատանքի համար օրն այնքան էլ բարեհաջող չէ: Ձեզ տանջում են անձնական կյանքում առկա խնդիրները, խորհում եք մտերիմների հետ հարաբերությունները բարելավելու մասին: Այսօր գործի վրա կենտրոնանալ չի ստացվի, սովորականից շատ սխալներ թույլ կտաք: Անուշադրության պատճառով հնարավոր են ֆինանսական կորուստներ: Անիմաստ ծախսեր կատարելու վտանգը մեծ է: Արժե հաշվի առնել այն, որ այսօր կատարված իրադարձություններն իրենց ազդեցությունը կունենան հաջորդ մի քանի ամիսների ընթացքում, հետևաբար հնարավորինս զերծ մնացեք հապճեպ կայացրած որոշումներից, ձեր յուրաքանչյուր քայլը մի լավ ծանրութեթև արեք:

Առյուծ: Ոչինչ հեշտությամբ չի տրվում, սակայն հանձնվելու համար դեռ շատ վաղ է: Գործնական բանակցությունները հաջող կանցնեն, եթե գործի դնեք ձեր հմայքը: Անձնական շահերը կմիախառնվեն գործնականին, ինչն էլ ձեր օգտին կլինի: Հատուկ ուշադրություն դարձրեք արտաքին տեսքին․ այսօր կարող եք անմոռանալի տպավորություն թողնել այն մարդու վրա, ում հանդեպ ինքներդ անտարբեր չեք: Ձեր շռայլության պատճառով այսօր կարող են որոշ խնդիրներ ծագել: Չափից շատ գումար կվատնեք գնումների և զվարճանքների վրա: Փորձեք դրամական միջոցներն առավել խնայողաբար օգտագործել:

Կույս: Աշխատանքն արդյունավետ կլինի, եթե պատրաստ լինեք անակնկալների: Իսկ եթե հարկ լինի վերանայել որոշ ծրագրեր, փորձեք դրան հանգիստ վերաբերվել: Գործընկերների և ղեկավարության հետ հարաբերությունները, բարեբախտաբար, դեպի լավն են փոխվում: Այսօր կամրապնդեք ձեր մասնագիտական դիրքերը: Կարող եք նաև երկարաժամկետ համաձայնագրեր կնքել: Ստեղծված դժվարությունները հաղթահարելու հարցում դիմեք ընկերների օգնությանը: Նրանք սիրով կաջակցեն ձեզ: Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ: Զերծ մնացեք չնախատեսված ծախսերից:

Կշեռք: Օրն այնքան էլ բարեհաջող չի դասավորվի, թեև փոքրիկ ձեռքբերումներ, այնուամենայնիվ, կլինեն: Սեփական հաջողություններն այսօր չեք նկատի, իսկ ձախողումները սրտին մոտ կընդունեք: Եվ միայն երեկոյան, վերլուծելով օրվա իրադարձությունները, կհասկանաք, որ ամեն բան այնքան էլ վատ չէ, հասել եք որոշ արդյունքների և արժեքավոր փորձ եք ձեռք բերել: Այսօր չարժե գործ ունենալ փաստաթղթերի հետ և հաշվետվություններ կազմել: Ցրված եք և հաճախ կարող եք վրիպումներ թույլ տալ: Հրաշալի օր է ընկերների կամ ընտանիքի անդամների հետ հանգստանալու, լավ ժամանակ անցկացնելու համար: Ուղևորությունները չեն ձանձրացնի: Երեկոյան կարող եք գործի դնել ձեր խոհարարական հմտությունները: Այսօր անգամ ամենաբարդ ուտեստները ձեզ մոտ հրաշալի կստացվեն:

Կարիճ: Բոլոր հարցերում այսօր առավել զգուշավոր և ուշադիր եղեք: Անգամ ամենափոքր բացթողումները, կարող են բացասաբար ազդել ձեր ապագայի վրա: Կարևոր հանդիպման նախապատրաստվելիս ուշադրություն դարձրեք արտաքին տեսքին: Աստղերը խորհուրդ են տալիս հետաձգել կենտրոնացում պահանջող բոլոր գործերը, քանզի դրանք այսօր շատ ժամանակ կխլեն: Ինքնազգացողությունը կվատանա, կենցաղային խնդիրների ճնշման տակ ներքին լարվածություն կզգաք: Որքան էլ դժվար լինի, փորձեք հաղթահարել հոգեկան անհանգստությունն ու վատ տրամադրությունը:

Աղեղնավոր: Թեև բարդ օր է սպասվում, այնուամենայնիվ, հաջողության հասնելու հնարավորությունները մեծ են: Փորձեք օգուտ քաղել ստեղծված իրավիճակից: Այսօր աշխատեք ուշադրություն չգրավել: Հաջողությունների ու ձեռքբերումների մասին բարձրաձայնել չարժե: Ճիշտ կվարվեք, եթե մնաք ստվերում և փորձեք ապագայի շուրջ ծրագրեր կազմել: Հարմար օր չէ հանդիպումների համար: Վատ տպավորություն թողնելու, անհարմար իրավիճակում հայտնվելու հավանականությունը մեծ է: Խուսափեք գնումներից: Հագուստի ընտրության հարցում ճիշտ չեք կողմնորոշվի:

Այծեղջյուր: Օրը լի է հոգսերով: Շրջապատի մարդկանց խնդիրների լուծումը ձեզնից շատ ժամանակ կխլի: Ձեզ կդիմեն բոլոր նրանք, ովքեր կծուլանան ինքնուրույն գործել: Համբերատար կլսեք նրանց գանգատները և գործի կանցնեք, մինչդեռ ձեր սեփական ծրագրերը չիրականացած կմնան: Որքան էլ տարօրինակ է, բայց անձնական հարցերով այսօր չեք մտահոգվի: Խնայեք ինքներդ ձեզ: Հոգնածությունը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների: Մրսածության, վարակիչ հիվանդությունների վտանգը մեծ է: Ֆիզիկական ծանրաբեռնվածութունը ցանկալի չէ:

Ջրհոս: Թեև մանր անախորժությունները չեն բացառվում, սակայն, ընդհանուր առմամբ, օրը հաջող կդասավորվի: Նրանք, ովքեր ղեկավար պաշտոն են զբաղեցնում, կարող են ենթակաների հետ փոխըմբռնման հասնել, ինչպես նաև կադրային որոշ փոփոխություններ կատարել: Իսկ շարքային աշխատողներին կհաջողվի դրսևորել իրենց մասնագիտական հմտությունները և ապացուցել, որ արժանի են աշխատավարձի, ինչու ոչ, նաև պաշտոնի բարձրացման: Հնարավորություն կունենաք մեկընդմիշտ ազատվելու հակառակորդներից, ովքեր ժամանակին խոչընդոտել են ձեր մտահղացումների իրականացմանը: Նպատակահարմար օր է անշարժ գույքի հետ կապված խոշոր գործարքներ կնքելու համար: Տնային գործերը ձանձրալի չեն թվա, բացի այդ՝ մտերիմները սիրով կօգնեն ձեզ:

Ձկներ: Օրը նպատակահարմար չէ լուրջ աշխատանք կատարելու, կարևոր որոշումներ կայացնելու համար: Ցանկալի է օրը նվիրել հանգստին: Յոգայի պարապմունքներն օգտակար են: Փորձեք մտածել հաճելի թեմաների շուրջ, դա կօգնի լիցքաթափվել և ձերբազատվել ավելորդ վախերից ու տագնապներից: Հետաձգեք բոլոր գնումները և, առհասարակ, հեռու մնացեք այնպիսի վայրերից, որտեղ կարելի է գումար վատնել: Ֆինանսական հարցերում այսօր այնքան էլ հաջողակ չեք: Հրաժարվեք խոհարարական փորձերից, սահմանափակվեք պարզ ուտեստներով:

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds