Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Թավջութակն ինձ համար սիրո գործիք է». Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի հաղթող Ջոնաթան Սվենսեն

Culture

Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի հաղթող, 21-ամյա թավջութակահար Ջոնաթան Սվենսենը (Դանիա) միջազգային ստուգատեսի շնորհիվ իր համար բացահայտեց կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին: Հունիսի 14-ի երեկոյան պարզ դարձավ այս տարվա խաչատրյանական մրցույթի հաղթողի անունը: Մրցութային արդյունքներից անմիջապես հետո «Արմենպրես»-ն առաջինը հնարավորություն ունեցավ ծանոթանալու խաչատրյանական ժյուրիի սրտերն իր պրոֆեսիոնալիզմով գերած երիտասարդ թավջութակահարի հետ: Մեզ հետ զրույցում Ջոնաթան Սվենսենը պատմում է մրցույթից ստացած իր տպավորությունների, Խաչատրյանի երաժշտությունը բացահայտելու, թավջութակի առանձնահատկությունների ու առաջիկա ծրագրերի մասին:

Երջանիկ և միևնույն ժամանակ ուժասպառ

Անկեղծ ասած՝ շատ հոգնած եմ: Շատ երկար շաբաթ էր՝ լի բազում ելույթներով ու սթրեսով: Բայց ես շատ շնորհակալ եմ բոլորին, հայ ժողովրդին, Հայաստանին, մրցույթի կազմակերպիչներին: Կարող եմ ասել, որ շատ երջանիկ եմ ու միևնույն ժամանակ ուժասպառ:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթի մասին

Ճիշտ է՝ փորձերի ընթացքում ամեն ինչ շատ արագ ստացվեց, բայց պետք է ասեմ, որ նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հրաշալի էր: Շատ ուրախ էի նրա նվագախմբի հետ նվագելուս համար: Մեծ հաճույքով կցանկանայի կրկին հանդես գալ այս նվագախմբի հետ:

Արամ Խաչատրյանի գործերը կատարելու մասին

Արամ Խաչատրյանի գործերից երբեք չեմ կատարել: Առաջին անգամ սովորել եմ նվագել նրա երաժշտությունը հենց այս մրցույթի համար: Շատ հաճելի երաժշտություն էր:

Միջազգային առաջին մրցանակը

Սա առաջին միջազգային մրցույթն է, որին մասնակցում եմ: Նախկինում մասնակցել եմ միայն Դանիայում և Շվեդիայում անցկացվող մրցույթների:

Երաժշտական ընտանիք

Իմ ծնողները երաժիշտներ են, երկուսն էլ ջութակ են նվագում: Հայրիկս նաև դիրիժոր է: Իմ մեջ երաժշտության նկատմամբ սերն առաջացավ շատ վաղ: Գիտե՞ք, ես, կարելի է ասել, ծնվել եմ երաժշտություն լսելով: Երբ ես 3 տարեկան էի, դիրիժորի դեր էի խաղում՝ չինական ձողիկներով: Բայց, երևի, 4 տարեկանում հասկացա, որ իսկապես ուզում եմ նվագել:

Թավջութակի ընտրությունը

Ես ինքս եմ ընտրել այս գործիքը: Իմ կյանքում ոչ ոք երբևէ իմ փոխարեն որոշումներ չի կայացրել: Ես ինքս եմ միշտ որոշել ՝ ինչ անել: Անգամ երբ երեխա էի: Ինձ ոչ ոք չի ասել՝ թավջութակ նվագել սովորիր:

Ես սիրում եմ այս գործիքը: Սիրում եմ, թե ինչպես ես նստում գործիքի կողքը, ասես գրկում ես այն: Թավջութակն ինձ համար սիրո գործիք է: Նվագելիս ոտքերումդ զգում ես գործիքի թրթիռները: Իրականում կարծես ֆիզիկապես կարող ես զգալ գործիքը, մոտ լինել գործիքին: Սա յուրահատուկ զգացողություն է: Եվ ես շատ եմ սիրում գործիքից հնչող ձայնը: Այն յուրահատուկ է, շատ խորը: Ես սիրում եմ բոլոր գործիքները, բայց թավջութակն ինձ համար ամենայուրահատուկն է: Այն բոլոր գործիքներից ամենալավն է արտահայտում մարդկային զգացողությունները:

Հայ թավջութակահարների մասին

Հայ թավջութակահարներից լսել եմ Նարեկ Հախնազարյանի կատարումները: Չեմ հանդիպել նրան, բայց հիասքանչ կատարող է: Հույս ունեմ՝ մի օր կհանդիպենք:

Առաջիկա ծրագրեր

10 օրից մեկնում եմ Միացյալ Թագավորություն: Մի շարք պրոֆեսիոնալ անգլիացի երաժիշտների հետ ձայնագրելու եմ ժամանակակից կոմպոզիտորների լարային կվարտետներ: Այս աշխատանքը կներկայացվի ալբոմի տեսքով: Բացի այդ, ես շատ եմ նվագում կամերային երաժշտություն: Հուսով եմ, որ նաև այս մրցույթն էլ ինձ համար նոր հնարավորություններ կբացի:

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթն անցկացվում էր թավջութակ մասնագիտությամբ, հունիսի 6-14-ը: Խաչատրյանական մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին հեղինակավոր երաժիշտներ: «Թավջութակ» մասնագիտությամբ անցկացված մրցույթում հաղթեց Ջոնաթան Սվենսենը (Դանիա): Երկրորդ մրցանակը ստացավ Ֆյոդոր Ամոսովը (Ռուսաստանի Դաշնություն): Երրորդ հորիզոնականը կիսեցին Ռուստեմ Խամիդուլինը (Ռուսաստանի Դաշնություն) և Չի-Ուոն Հոնգը (Կորեայի Հանրապետություն):

Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով։ Մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (МФГС)։ Միջոցառումն իր անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education