Yerevan, 14.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Այլևս հոգ չէ կույս ամուսնանալը. 30 հազար դրամ և կրկին՝ բարև՛, կուսաթաղանթ. հայուհին խոստովանում է...

Lifestyle

«Ուսանող տարիներին Չարենցավան հարսանիք գնացինք, ապշել էինք, երբ հաջորդ օրը հարսին էշի վրա թարս նստեցրած հետ բերեցին հորական տուն: Հիմա էլ որ այդպես ոչ կույս հարսներին հետ բերեին, աղջիկներն այդքան բաց ընկած չէին լինի, իրենց մաքրությունը կպահեին»,- հիշում է 61-ամյա Նվարդ Սողոմյանն ու հավելում, որ իր երեք որդիների կանանց պատրաստվում է առաջին ամուսնական գիշերը «ստուգել». իրեն «բարոյական» հարսներ են պետք:

«Հասարակություն առանց բռնության» (ՀԱԲ) ՀԿ-ն հրապարակել է ուսումնասիրություն, ըստ որի՝ Հայաստանի մարզերում բնակվող 18-35 տարեկան արական սեռի ներկայացուցիչների 62 տոկոսը կարևոր է համարում աղջկա կուսությունը, երևանաբնակների ավելի քան 56 տոկոսի համար է կարևոր, որ կինն ամուսնության առաջին գիշերը կույս լինի: Սա այն դեպքում, երբ երևանաբնակ աղջիկների 55 տոկոսը կարծում է, որ կուսության հարցը վերաբերում է միայն ամուսնացող զույգին:

Երևանի պետական բժշկական համալսարանի Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը Lurer.com-ին ասաց, որ յուրաքաչյուր զույգ ինքը պետք է որոշի՝ երբ սկսել սեռական կյանքը, սակայն, ըստ սեքսոլոգի, կուսաթաղանթի խնդիրը կարևոր է ազգի ինքնության, փոքր ազգերի պահպանման համար:

«Պետք է լուսավորել մեր հասարակությանը՝ սեռականության դրսևորման տարիքային ձևերի մասին և հատկապես՝ 16-25 տարեկանում, որը համարվում է սեքսուալության անցումային շրջան, երիտասարդներին սովորեցնել, թե ինչպես կարելի է վերահսկել իրենց սեռական պահանջը՝ առանց վնասելու իրենց սեռական առողջությունը: 25 տարեկանում գլխուղեղի այն կենտրոնների զարգացումը, որոնք պատասխանատու են ռիսկային վարքի վերահսկման, իմպուլսիվ գործողություններ կատարելու ինքնատիրապետման համար, հասնում են իրենց լիարժեք զարգացմանը և այդ տարիքից անձը ավելի գիտակից որոշումներ կարող է կայացնե՝' կապված իր սեռական կյանքի հետ, որպեսզի հետագայում չփոշմանի իր արածի համար»:

ՀԱԲ հարցման համաձայն՝ աղջիկների 40 տոկոսը չէր պահպանի կուսությունը, եթե հասարակական կարծիքը չափազանց խիստ չլիներ: 27-ամյա Կարեն Սարգսյանը աշխատում է որպես տնտեսագետ, ունի ընկերուհի, սակայն նախընտրում է մինչև ամուսնություն ընկերուհու հետ սեռաական կապի մեջ չլինել, փոխարենը Կարենն օգտվում է սեռական վճարովի ծառայություններից: «Աղջկան կուսազրկելու համար պիտի 100 տոկոսով վստահ լինես, որ իր հետ կամուսնանաս, դրա համար ավելի ճիշտ ա ունենալ կույս ընկերուհի և ամուսնության առաջին գիշերն էլ կուսազրկել նրան: Ես չեմ կարող ինձ վրա մեղք վերցնել, կուսազրկել, մեկ էլ մի բան այն չլինի մեր հարաբերություններում ու ամբողջ կյանքում մտածեմ՝ էս մարդու կյանքը քայքայեցի»,- ասում է Կ. Սարգսյանը՝ նկատելով, որ թեկուզ իր ընկերուհին դեմ չէ մինչամուսնական սեռական կյանքին, ինքը, միևնույն է, նախընտրում է «զսպել» իրեն մինչև ամուսնություն, նույնն էլ ընկերուհուն է կոչ անում: Կարենը նշում է, որ ընկերուհին հաշտվել է այդ մտքի հետ և այժմ իրենք «նորմալ» ընկերություն են անում՝ սպասելով ամուսնության համար հարմար ժամանակի:

23-ամյա Անին չի նախանձում Կարենի ընկերուհուն, ավելին՝ ապրում է սեռական կյանքով արդեն երեք տարի, և «ստորացնող» կհամարի, եթե սկեսուրը փորձի խառնվել իր և իր ապագա ամուսնու սեռական կյանքին. «Ես ազատ ու գիտակից մարդ եմ այնքանով, որքանով ինքս կարող եմ որոշել ում հետ կենակցել, որքան և ինչու, և իմ կողքին պարզապես իրավունք չունի թաղանթը ու երկու կաթիլը գնահատող տղամարդ գտնվել, դա նույն է, թե ես իմ կողքի տղամարդուց պահանջեմ կույս լինել»:

Անին նախընտրում է «պարզ երեսով» լինել իր սիրած տղամարդու հետ, քան հենց նույն տղամարդու մեղքով՝ ամեն անգամ ստիպված լինել ցույց տալ, թե կույս է. «Կարծում եք կի՞նն է մեղավոր կույս մնալու մեջ, ո՛չ, տղամարդն է մեղավոր, ով ստիպում է սիրած աղջկան կույս մնալ, իսկ ինքը իր համար սրա-նրա հետ քնում, կինն էլ իրեն համարելով թույլ էակ, կամ կույս է մնում բառիս բուն իմաստով, կամ էլ անալ սեքսով է զբաղվում, որպեսզի չկորցնի ամուսնանալու շանսը»:

Իսկ կանայք, ովքեր ամեն դեպքում ապրում եմ մինչամուսնական սեռական կյանքով, սակայն ամուսնանալուց կույս են ուզում լինել, մեր երկրում դիմում են կուսաթաղանթի արհեստական վերականգնման: Կուսաթաղանթի վերականգնման վիրահատություններն օրենսդրական կարգավորում չունեն, ուստի նման վիրահատությունները կատարվում են գաղտնի՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում, ընդ որում, երևանաբնակ կանայք ավելի հաճախ նախընտրում են մարզերում կույս դառնալ կրկին և հակառակը: «Կուսաթաղանթի վերականգնման երկու տեսակի վիրահատություն կա՝ հարսանիքից երկու օր առաջ և ավելի որակյալ՝ մինչև երկու ամիս առաջ վիրահատությունները: Առաջին դեպքում կարվում է միայն կուսաթաղանթի առաջին շերտը և երկու օր անց այն ինքն իրեն կարող է քանդվել, երկրորդ դեպքում ամբողջ կուսաթաղանթն է մանրակրկիտ կարվում, և սեռական ակտի ժամանակ արդեն քանդվում են թելով կարերը՝ տղամարդու մոտ կուսաթաղանթի պատռվելու տպավորություն թողնելով»,- ասում է կուսաթաղանթի վիրահատություն կատարող գինեկոլոգներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:

Կուսաթաղանթի վերականգման վիրահատության գները տատանվում են 30-100 հազար դրամի սահմաններում, որոշ դեպքերում հասնելով մինչև 300 հազար դրամ: Գինեկոլոգի խոսքով՝ իրեն դիմած 10 կնոջից 8-ի դեպքում վիրահատության ծախսերը հոգում է մեկ այլ տղամարդ, որպես կանոն՝ արտասահմանցի: Գինեկոլոգի պրակտիկայում եղել է նաև կին, ով երկու անգամ է վերականգնել կուսաթաղանթը՝ մի դեպքում նրա համար վճարել է իրանցի մի երիտասարդ, երկրորդ դեպքում՝ հայ տարեց տղամարդ:

Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին ուսանող, Սիրիայի Լատակիա քաղաքի բնակիչ Էդնան Ասբերը Lurer.com-ի հետ հեռախոսազրույցում նշում է, որ Հայաստանում իրեն ամենից շատ զարմացրեց ու հիասթափցրեց իր ընկերուհին, ում հետ գրեթե երկու տարի տևած կապն ավարտվել է նրանով, որ աղջիկը հայտարարել է՝ պիտի ամուսնանամ, օգնիր ինձ այդ հարցում:
«Ես երկար ժամանակ չէի կարողանում հասնանալ՝ ինչո՞ւ պիտի ես վճարեմ նրան 200 դոլար, որպեսզի կուսաթաղանթը վերականգնի: Արաբ կանայք ևս կույս պիտի լինեն ամուսնանալիս, սակայն ով էլ որ կույս չի, չեմ լսել, թե նման բան անեն։ Իսկ իմ նախկին ընկերուհին խնդրեց ինձ բժշկին ասել, որ պատահական եմ իրեն կուսազրկել ու այլևս իրեն չանհանգստացնեմ. այդպես էլ արեցի»,- հիշում է է. Ասբերը:

Սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը նշում է, որ խորհրդատվության դիմած կանանց հետ խոսելով՝ նկատել է, որ կուսաթաղանթի վերականգնման գնացողները հիմնականում այդ քայլին դիմում են վախի զգացումից ելնելով. նրանք վախենում են, որ «նորմալ» ընտանիքի տղան չի ամուսնանա իրենց հետ և իրենք կզրկվեն «նորմալ» ընտանիք ունենալու հեռանկարից:

«Ցանկացած իրադարձություն՝ կապված սեռականության հետ, այդ թվում՝ կուսաթաղանթի վերականգնումը, ազդում է աղջկա հոգեբանության և սեքսուալության վրա: Որքան էլ կարևոր լինի տղամարդու համար կնոջ կուսությունը, տղամարդիկ պետք է հիշեն, որ վերականգնված կուսաթաղանթի հետևանքով կնոջ մոտ առաջացած հոգեբանական զգացողություններն իրենց զգացնել կտան տարբեր հոգեսեռական խնդիրների տեսքով ավելի ուշ, երբ աղջիկը ունենա ընտանիք և ամուսնական պարտավորություններ, սեռական կանոնավոր կյանք»,- ասում է սեքսոլոգը: Նա վստահ է՝ կուսաթաղանթի վերականգնման հարցում տղամարդը հավասար պատասխանատվություն է կրում աղջկա նման վարքի համար՝ տղամարդուն խորհուրդ տալով՝ կնոջը սիրել և ընդունել նախ և առաջ որպես մարդ, մարդ, ով իրավունք ունի և կարող է ապրել մինչամուսնական սեռական կյանքով, կնոջը՝ թույլ չտալ տղամարդուն իր մեջ գնահատել ու կարևորել կուսաթաղանթը:

Մանրամասներն Այստեղ

Unibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic Development