Yerevan, 15.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Այդ ամենը առաջին դեմքի՝ Սերժ Սարգսյանի ուղիղ հովանու ներքո էր գտնվում, այդ պարագայում ի՞նչ Վլադիմիր Գասպարյան, ի՞նչ անվտանգություն»

Society

Գուրգեն Եղիազարյանը, ով մոտ 15 տարի  գործունեություն է  ծավալում ընդդիմադիր դաշտում, կարծում է, որ բավականին թշնամիներ ունի իշխանական նախկին վերնախավում, որոնք միլիոնավոր դոլարներ ունեն: «Փաստ»-ի հետ զրույցում նա ասաց, որ այդ է պատճառը, որ ամեն վայրկյան էլ կարող են նրան վարկաբեկելու համար այս կամ այն բլոգերին վճարել, որպեսզի իր ասածները քննադատեն: Խոսելով ԱԱԾ-ի պետի՝ իրեն ու Ն. Փաշինյանին թիրախավորելու հայտարարության մասին իր հայտնած տեսակետի մասին, նա նշեց, որ ինքը ընդամենը մեկնաբանել է այն:

«Ես ընդամենը փակագծերն եմ բացել՝ ասելով, որ, այո, այդ երկու պաշտոնյայի դեմ պայքարելու դիմաց շուրջ 50 միլիարդ դոլար է դրած: Եվ պարզ է, որ այդ մարդիկ չեն ցանկանում ամեն ինչից զրկվել»,- ասաց Գ. Եղիազարյանը:

Խոսելով ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի այն հայտարարության մասին, որ եթե Մանվել Գրիգորյանի թալանածը համեմատենք մյուսների հետ, ապա առաջին 100-յակում նա չի հայտնվի, Գ. Եղիազարյանն ասաց.

«Հայաստանը թալանի առումով իսկական Կլոդայքն է: Թալանչիներին և միլիարդավոր դոլարներ հայտնաբերելու անսահման հնարավորություններ կան»,- ասաց Գ. Եղիազարյանը:

Խոսելով «Յանս» ակումբում մոտ 2 մլն դոլար գումար հայտնաբերելու մասին, ԱԱԾ նախկին պետի տեղակալն ասաց, որ այդքան «քյաշ» գումար հայտնաբերելու հարցը պետք է պարոն Վ. Օսիպյանին ուղղել, բայց կարելի է նաև մտածել, թե ինչ են վաճառել, որ այդքան գումար է եղել:

«Մի քիչ տրամաբնությունը լարեք ու մտածեք, թե այդ ինչ պետք է վաճառեն ակումբում, որ 2 մլն-ին մոտ «քյաշ» գումար լինի՝ երեք բան»,- ասաց Գ. Եղիազարյանը:

Հարցին՝ թմրանյութե՞ր, զե՞նք, կանա՞յք, ԱԱԾ նախկին պետն ասաց.

«Դա դուք ասացիք: Հիմա տրամաբանեք, թե դրանցից որը կլինի: Եթե երեք անգամ գնաք ակումբ, առանց օպերատիվ փորձի կիմանաք, թե այդ 3-ից որն է այնտեղ վաճառվել»,- ասաց Գ. Եղիազարյանը:

Խոսելով հերոսի անվան տակ սեփական «հերոսություններն» անելու մասին՝ նա նշեց, որ նման մարդիկ ոչ թե հերոսներ են եղել, այլ հակահերոսներ, որոնք, ցավոք, հերոսացվել են ինչ-ինչ մարդկանց կողմից:   

«Պետք է վերլուծել, թե ում էր պետք Մանվել Գրիգորյանին հերասացնել և անձեռնմխելի դարձնել: Ո՞ւմ պատվերն էին նրանք կատարում, ինչո՞ւ: Չէ՞ որ այդ չակերտավոր հերոսները կամ հակահերոսները հիմնականում զբաղվում էին ընտրություններով, որպեսզի ՀՀԿ-ն հերթական ընտրությունների ժամանակ վախի, ստորացման, հաշվեհարդարի ազդեցության տակ ձայն հավաքի: Այդ ամենը կբացահայտվի, և դա սարսափների սարսափն է, որը մինչև այսօր իրենից դեռ շատ լուրջ վտանգ է ներկայացնում»,- ասաց Գ. Եղիազարյանը:

Նրա կարծիքով, երկրին դեռևս պերմանենտ հեղափոխություն է սպառնում, որովհետև հակահեղափոխական ալիքը մշտապես զուգահեռ մեր իրականության հետ է  ընթանալու:

«Մենք դրանից դեռ երկար ժամանակ չենք կարողանալու ձերբազատվել: Այդ իսկ պատճառով ուժերի գերագույն լարում է հարկավոր: Եվ աստված չանի, որ երկրապահները դեռ ձայներ բերելու հնարավորություն ունենան: Երկիրը կկործանեն: Հատկապես վերջին 10 տարին մեր երկիրը տոտալ թալանի է ենթարկվել, որի արդյունքում եղել են դիակներ, վիրավորներ, առևանգվածներ, բանտախցերում հանիրավի հայտնվածներ և այլն: Իսկ հիմա ոչ միայն քարերը հավաքելու, այլև նետելու ժամանակն է»,- ասաց Գ. Եղիազարյանը:

Խոսելով այն մասին, թե ինչու է ինքը պաշտպանում Դոն Պիպոյին, նախկին ԱԱԾ-ականն ասաց, որ Արթուր Ասատրյանը հանցագործ չէ, այդ պատճառով: Ինչ վերաբերում է մամուլում տարածված տեսակետին, թե թավշյա հեղափոխությունից հետո Էջմիածնում տեղի էր ունենում կրիմինալ հեղափոխություն, ապա ըստ Եղիազարյանի, դա հատուկ մտածված քայլ էր երեխաների ծանրոցները յուրացնող անձանց ապահովագրելու համար, ինչի դեմ էլ  դուրս էր եկել Դոն Պիպոն: Հարցին, թե այդ դեպքում, ինչու ոստիկանությանը դիմելու փոխարեն նա որոշել էր իր առանձնատանը նման քանակի զենք-զինամթերք կուտակել, Գ.Եղիազքարյանը պատասխանեց.

«Եթե դուք իմանաք, որ թիրախավորված եք և գիշերը հարձակման եք ենթարկվելու, ինչ կանեիք, այն դեպքում, երբ 10 տարի շարունակ Էջմիածնի բնակչությունը օրը 15-20 անգամ դիմել է իրավապահ մարմիններին, բայց ով դիմել է, նա էլ պատժվել է, նստել է: Այդպիսին է Էջմիածին քաղաքում տիրող իրականությունը: Եվ Վլադիմիր Գասպարյանը չլիներ, 50 հատ էլ Վլադիմիր Գասպարյան լիներ, եթե այդ ամենը առաջին դեմքի՝ Սերժ Սարգսյանի ուղիղ հովանու ներքո էր գտնվում, այդ պարագայում ի՞նչ Վլադիմիր Գասպարյան, ի՞նչ անվտանգություն, ի՞նչ պաշտպանության նախարարություն: Նրա ցանկացած հանցագործ միտումի տանիքը նա էր, նա էլ նրա համար հին բոլշևիկ էր: Այդքան բան»,- ասաց Գ.Եղիազարյանը:

 

Արմինե Գրիգորյան      

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee