Yerevan, 20.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վենետիկի հանձնաժողովը տվեց իր «դաբրոն» գնդակը Փաշինյանի դաշտում է

Society

Այս օրերին հայաստանյան լրատվական դաշտը լցված է տարատեսակ բացահայտումների մասին տեսանյութերով ու լրատվությամբ: Այս գործընթացները բնականաբար դրականորեն են ընդունվում հասարակության կողմից, սա նույնպես նորմալ է, քանի որ  մենք ականտես ենք լինում տարիների թալանի և կողոպուտի բացահայտումների փաստերին: Սակայն նոր իշխանության գործունեության ոչ պակաս գլոբալ խնդիրներից մեկը Ընտրական օրենսգրքի փոփոխությունն ու ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն է:

Ինչպես գիտենք, ներկայումս կա համապատասխան հանձնախումբ, որը զբաղված է այդ փոփոխությունների նախապատրաստմամբ: Միևնույն ժամանակ, ինչպես կարելի է եզրակացնել մամուլի մի շարք հրապարակումներից, Վենետիկի հանձնաժողովը նույնպես ակտիվորեն ներգրավվում է այս գործընթացներում: Ի դեպ, այս առումով հարկ է նշել, որ հայկական պարբերականներից մեկին տված հարցազրույցում հանձնաժողովի ղեկավար Ջիանի Բուքիքիոն նշեց, թե Վենտիկի հանձնաժողովը ժամանակային առումով որևէ սահմանափակում կամ սահամանաչափի խնդիր չի տեսնում:

Այս հայտարարությունը, կարելի է ասել, ելակետային է դառնում՝ մի շարք հանգամանքներ հաշվի առնելով: Մինչ այս մի շարք փորձագետներ նշում են, թե Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հարցում պետք չէ շտապել, նույն Վենետիկի հանձնաժողովը մինչ այս  հակված էր, որպեսզի ընտրություններից  առնվազն մեկ տարի առաջ Ընտրական օրենսգրքի փոփոխություններ տեղի չունենան: Սակայն քանի որ Հայաստանում առկա իրավիճակը հստակ առանձնահատկություններ ունի, ապա այս դեպքում արդեն նման ժամանակային սահմաները այլևս նպատակահարմար չեն:

Այս հանգամանքներին զուգահեռ՝ հետաքրքիր է դառնում հայաստանյան քաղաքական շրջանակների դիրքորոշումը ընտրությունների անցկացման ժամկետի վերաբերյալ: Ընդհանուր առմամբ կարելի է փաստել, որ հստակ պատկերացում այս խնդրի շուրջ չկա:

 Մի կողմից՝ սա բնական է, քանի որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունը ներկայումս առաջնային է, սակայն մյուս կողմից  հայաստանյան քաղաքական իրականության մեջ հաստատված վիճակը գրեթե տրամաբանական չէ, ուստի այն ռացիոնալ դաշտ բերելու համար արտահերթ խորհրդարանական ընտրությունները հրատապություն են: Սա թերևս գիտակցում է նաև իշխանությունը, որը փաստացի լուրջ  խնդիր ունի Խորհրդարանում, բացի այս, չնայած ներկա իշխանությունը, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ Նիկոլ Փաշինյանը, ունի հասարակության ճնշող մեծամասնության անվերապահ վստահությունը, այնուամենայնիվ, այդ վստահությունը դեռևս արտահայտված չէ Ազգային ժողովում:

Մյուս կողմից,  օրերս արտահերթ ընտրությունների կապակցությամբ առաջին փոխվարչապետը հայտարարեց, որ հարկավոր են հավասար պայմաններ և բոլոր կուսակցությունները պետք է հնարավորություն ունենան նախապատրաստվելու համար: Առաջին հայացքից սա նորմալ է, սակայն մյուս կողմից բաց է մնում այն հարցը, թե ինչ ժամանակային ընդգրկում կարող է ունենալ այս կամ այն  կուսակցության նախապատրաստական աշխատանքը: Արդյոք դա մեկ տարի՞ է, ինչի մասին քանիցս խոսել են նոր իշխանությունները, թե՞մեկ տարուց պակաս կամ էլ, ընդհանրապես, ասենք 4 տարի՝ երբ արդեն ընտրությունները կլինեն ոչ թե արտահերթ, այլ հերթականը: Այս դեպքում արդեն կարելի կլինի  չշտապել, հանգիստ պաշտոնավարել, երկիր կառավարել, հեղափոխության մասին էլ կամաց-կամաց մոռանալ: Իհարկե, հուսով ենք, որ ներկա իշխանությունը նման մոտեցում չունի այս հարցին:

Վերջապես, ևս մեկ նկատառում, եթե  նախապատրաստվել նշանակում է մի քանի ամիս կամ առավելագույնը մեկ տարի, ապա կարող ենք արձանագրել, որ հենց այստեղ է հայաստանյան քաղաքական դաշտի ամբողջ ողբերգությունը, քանի որ մեր քաղաքական ուժերը սովորել են ընտրություններին նախապատրաստվել մի քանի ամսում՝  ճոռոմ տեքստեր մշակել, բարձրագոչ հայտարարություններ անել, իսկ ընտրությունների ավարտից հետո՝ մտնել արջաքուն մինչև հաջորդ ընտրական սեզոն: Գուցե նման կուսակցությունները պարզապես պետք չե՞ն մեր երկրին կամ Ազգային ժողովին և եթե սրան գումարենք նաև բազմաչարչար Վենտիկի հանձնաժողովի մոտեցումները, ապա տրամաբանական կլինի հնարավորինս շուտ անցկացնել արտահերթ ընտրություններ, որոնք էլ կարտահայտեն հայաստանյան հասարակության կամքը:

Աղասի Մարգարյան

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue