Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Գայանե»-ն Մեծ թատրոնի բեմում. Արմեն Գրիգորյանն ու հայկական բալետի թռիչքը

Culture

 Հայկական բալետը որակական առումով շատ բարձր մակարդակ ունի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ևբալետի թատրոնի բալետմայստեր, բալետային խմբի ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն ԳրիգորյանըՎերջինս թատրոնում աշխատել է 1980-ականներից, արդեն 11 ամիս է՝ ղեկավարում է բալետային խումբը: Արմեն Գրիգորյանի հետ զրուցել ենք օպերային թատրոնում վերջերս անցկացված բալետային փառատոնի, Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում «Գայանե»-ն ներկայացնելու և հայկական բալետի ներկայիս թռիչքի մասին:

Արամ Խաչատրյանին նվիրված բալետային փառատոն

Վերջերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց բալետի փառատոն: Պետք է ասեմ, որ մեծ միջոցառում էր: Մեր թատրոնն աշխարհի եզակի թատրոններից է, որ ունի բեմադրված Արամ Խաչատրյանի երեք բալետ՝ «Սպարտակ»-ը, «Գայանե»-ն, «Դիմակահանդես»-ը: «Սպարտակ»-ը Գրիգորովիչի բեմադրությունն է, հրաշք աշխատանք է, մինչև այսօր շատ բալետմեյստերներ օգտվում են հենց այդ բեմադրությունից: «Գայանե»-ն ևս հրաշք բեմադրություն է: Այն բեմադրել է Վիլեն Գալստյանը: Բազմիցս արտերկիր ենք տարել այս բալետը. հունվարին Մալայզիայում է ներկայացվել: Կանգնած ծափահարում էին: «Դիմակահանդես»-ը ևս հաջողված ներկայացում է, բեմադրությունը կրկին Վիլեն Գալստյանինն է:

«Գայանե»-ն՝ մոսկովյան Մեծ թատրոնի բեմում

Հուլիսի 24-ին Մեծ թատրոն ենք տանելու «Գայանե» բալետը: Լավագույն պարողներն են այնտեղ ներկայացնելու այն: Ամեն թատրոն չէ, որ կարող է ներկայացում ցուցադրել Մեծ թատրոնում: Հայաստանի համար սա առաջին հերթին մեծ պատիվ է: Միանշանակ, բեմադրությունում հանդես են գալու օպերային թատրոնի լավագույն պարողները, բայց ժամանակ է պետք, որ ընտրեմ արտիստներին:

Պետք է նշել, որ օպերային թատրոնում ունենք հրաշալի արտիստներ՝ Մերի Հովհաննիսյան, Սյուզի Փիրումյան, Սոնա Վարդանյան, Ռուբեն Մուրադյան, Սևակ Ավետիսյան, Վահագն Մարգարյան, Ռազմիկ Մարուքյան…Թատրոնում ունենք համաշխարհային կատեգորիայի պարողներ: Եվ ես չեմ չափազանցում:

50-ից ավելի տղա պարողներ ունենք եվրոպական լավագույն թատրոններում: Ասենք՝ ոչ միայն Եվրոպայում, նաև Ասիայում՝ Չինաստանում, Ճապոնիայում:

Հայկական բալետի վերելքը

Մեր բալետն այսօր որակական առումով շատ բարձր մակարդակ ունի: Սա միայն իմ խոսքը չէ: Այս փաստի վկայությունն, առաջնահերթ, հանդիսատեսի ծափողջույններն են: Բացի դրանից, արտասահմանում միաբերան ասում են, որ մեր բալետը եվրոպական մակարդակի է:

Բալետի ապագան պայծառ է: Որոշ ժամանակ առաջ խոսակցություններ կային, որ բալետ չունենք: Չկա նման բան: Շատ լավ բալետ ունենք, շատ լավ ներուժով, միայն պետք է ճիշտ աշխատել:

Վատ ներկայացում ես ցուցադրում, հանդիսատեսը չի գալիս, և այդպիսով հանդիսատեսին էլ ես կորցնում: Հիմա, օրինակ, բալետային ներկայացումներին ասեղ գցելու տեղ չկա:

Բալետի պարողների հաղթարշավը

Բոլորովին վերջերս թատրոնի բալետի արտիստ Վահագն Մարգարյանը Լատվիայում անցկացված բալետային միջազգային մրցույթում 2-րդ մրցանակի արժանացավ: 1-ին մրցանակ ընդհանրապես չի շնորհվել: Ռազմիկ Մարուքյանն էլ մրցանակով վերադարձավ ԱՄՆ-ից: Ջեքսոն քաղաքում անցկացված բալետային մրցույթում ստացավ ժյուրիի մրցանակ: Իսկ Րաֆֆի Գալստյանը Տալլինի միջազգային բալետային մրցույթում արժանացավ 3-րդ մրցանակին:

Ոլորտի կարևոր խնդիր

Թիվ մեկ խնդիրը ֆինանսականն է: Եթե լինեն ֆինանսներ, կլինեն նոր ներկայացումներ: Ամեն ինչ կա՝ թե՛ բեմադրող, թե՛ կատարող, թե՛ աշխատեցնող: Միայն ֆինանսներ չկան: Որևէ մեկին չեմ մեղադրում, հասկանում եմ, թե ինչ է կատարվում Հայաստանում: Մենք էլ եղած ներկայացումները փայփայում ու պահպանում ենք:

Ասեմ, որ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը շատ է մտածում թատրոնի մասին և շատ լավ բաներ է անում: Օրինակ՝ մենք այսօր Չինաստանից նվեր բալետային հագուստ ստացանք միայն Օրբելյանի անձնական կապերի ու պատրաստակամության շնորհիվ: Ամեն ինչ անում է թատրոնի համար, նրանից «չէ» բառը դեռ չեմ լսել:

«Կարապի լիճ»-ը՝ երազանքի ներկայացում

Հենց հիմա «Շչելկունչիկ» բալետն ենք փորձում, ուզում ենք ներկայացնել համերգային կատարմամբ: Ֆինանսական հնարավորություն չունենք, միայն երկրորդ գործողությունն ենք ամբողջությամբ ներկայացնելու: Դրան զուգահեռ՝ «Կարմեն» օպերա պարերն եմ բեմադրում: Եթե լինի ֆինանսավորում՝ առաջինը «Կարապի լիճ» կցանկանամ բեմադրել, ինչպես նաև՝ «Շչելկունչիկ»:

Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education