Yerevan, 29.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արցախի գործընկերների հետ համագործակցությունը շարունակական է լինելու․ ԱԻ նախարարն այցելել է Արցախ

Politics

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 29-ին այցելեց Արցախի Հանրապետություն։ Այցի շրջանակներում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունեց ՀՀ ԱԻ նախարարի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը, որին մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանը, քննարկվեցին երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև կապերի խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Արցախի Հանրապետության նախագահի հետ հանդիպման ընթացքում մենք վերահաստատեցինք նախկինում արձանագրված բոլոր պայմանավորվածությունների կատարումը։ Համագործակցության հիմնական ուղղությունները շարունակական են լինելու հակակարկտային պաշտպանության, հիդրոմետ ծառայության արդիականացման, սեյսմիկ անվտանգության ապահովման և այլ բնագավառներում», - նշեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը։

Պաշտոնական այցի շրջանակներում նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելեց Արցախի Հանրապետության ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն: Պատվիրակության անդամները շրջայց կատարեցին Ծառայության գլխավոր մասնաշենքում, հետևեցին մասնաշենքի հարակից տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև այցելեցին Ճգնաժամային կառավարման կենտրոն, ծանոթացան ահազանգների վիճակագրությանը և բնույթին, փրկարարների արձագանքման մեթոդներին: ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը պատրաստակամություն հայտնեց հնարավորինս աջակցել Արցախի գործընկերներին՝ մասնավորապես քաղպաշտպանության կադրերի վերապատրաստման, նյութատեխնիկական բազայի կատարելագործման և այլ ուղղություններով: Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Ծառայությանն անհատույց օգտագործման տրվեց «Մերսեդես Բենց» մակնիշի հատուկ փրկարար մեքենա։ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը գործընկերներին հանձնեց մեթոդական ձեռնարկներ՝ նախատեսված նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների հետ աշխատող մասնագետների, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմի, ինչպես նաև Ծառայության մասնագետների համար։ Շեշտվեց, որ ծառայության գործունեության ուղղություններից մեկը դա Արցախի Հանրապետության կառավարման մարմինների և կազմակերպությունների պատրաստումն է, ինչպես նաև բնակչության ուսուցումը։ Վերոնշյալ գրականությունը կարող է նպաստել այս գործընթացին։ ՀՀ ԱԻՆ-ը պատրաստակամություն հայտնեց աջակցել Ծառայության անձնակազմի վերապատրաստման և բնակչության ուսուցման հարցում։

ՀՀ ԱԻՆ պատվիրակությունը ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանի ղեկավարությամբ շրջայց կատարեց ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության Արևելյան ծառայություն /«ՍՊԱրԾ» ՊՈԱԿ/։ Շրջայցի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացան աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքին՝ մասնավորապես բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնում ծանոթացան բնակչության հետ տարվող աշխատանքների համար օգտագործվող մեթոդական բազային, և ձեռք բերվեց պայմանավորվածություն ՀՀ ԱԻՆ ՃԿՊԱ-ի մեթոդական բազան օգտագործելու հարցում, ինչպես նաև ՍՊԱրԾ երիտասարդ գիտնականներին հնարավորություն կընձեռվի տպագրվել Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ գիտական հոդվածների ժողովածուում։ Շրջայց կատարվեց նաև շինանյութերի փորձարկման և հիդրոերկրաքիմիական և անալիտիկ լաբորատորիաների, ինչպես նաև «Ստեփանակերտ» համալիր կայանի տարածքներում։ Ծանոթացան վերոնշյալ լաբորատորիաների և կայանների ընթացիկ աշխատանքների առանձնահատկությունների և հիմնական խնդիրների հետ, ինչպես նաև քննարկվեցին հետագա զարգացման մի շարք հարցեր։

Պաշտոնական այցի ավարտին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը ևս մեկ անգամ հաստատեց երկու գերատեսչությունների միջև համագործակցության շարունակականությունը և հույս հայտնեց, որ ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ապագայում կյանքի կկոչվեն: 

Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia