Yerevan, 20.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թութ թափ տալու արարողություն, թթի դոշաբ, օղի թորելու վարպետաց դասեր. հունիսի 7-ին անց է կացվում թթի փառատոնը

Society

Սյունիքի մարզի Քարահունջ գյուղում հունիսի 7-ին տիրելու է թթի բույրը, և զբոսաշրջիկները հնարավորություն են ունենալու համտեսել այն՝ պատրաստված տարբեր ձևերով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Արենի փառատոն» հիմնադրամի ծրագրերի համակարգող Անի Մավյանը ներկայացրեց Թթի փառատոնի առանձնահատկությունը, նպատակը, նորամուծությունները: Փառատոնը կազմակերպվում է «Արենի փառատոն» հիմնադրամի կողմից, համակազմակերպիչն է Գորիսի համայնքապետարանը: Միջոցառմանն աջակցում է Զբոսաշրջության պետական կոմիտեն:

Քարահունջ գյուղը՝ թթի փառատոնի անցկացման վայր

Թթի փառատոնը տեղի է ունենալու Սյունիքի մարզի Գորիս քաղաքից 4 կմ հեռավորությամբ գտնվող Քարահունջ գյուղում հունիսի 7-ին: Սա ընդհանուր պետական ծրագիր է, որը կոչվում է «Սյունյաց բարիքներ», այդ իսկ պատճառով էլ միջոցառման անցկացման վայրը Սյունիքն է ընտրվել: Երեք տարի անընդմեջ փառատոնն իրականացվել է Գորիս քաղաքում: 2017 թվականին Քարահունջ գյուղում մենք մի հիանալի տարածք ենք գտել, որը շատ հարմար է հենց այդ փառատոնն անցկացնելու համար: Տարածքն ամբողջությամբ կանաչապատ է, և շրջակայքում բազմաթիվ թթի ծառեր կան: Քարահունջ գյուղում թթի օղին հնուց անվանում են «առյուծի կաթ»:

Տեղացիների՝ թթից պատրաստած բարիքները

Քարահունջում տեղացիները թթից պատրաստում են հնարավոր ամեն ինչ՝ դոշաբ, օղի, մուրաբա, չիր և այլն: Հարակից շրջանների բնակիչներն էլ են մասնակցելու և գեղեցիկ ձևավորված տաղավարներում ցուցադրելու իրենց պատրաստածը: Ընթացքում լինելու է նաև ցուցահանդես-վաճառք: Թթից պատրաստվող բարիքներից բացի, կլինեն նաև այլ կերակրատեսակներ, որոնք հատուկ են սյունեցիների խոհանոցին: Կլինի նաև ազգային ուտեստների հյուրասիրություն:

Գորիսը՝ ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք

Երկու օր անընդմեջ՝ փառատոնի ընթացքում, բազմաթիվ միջոցառումներ են իրականացվելու նվիրված Գորիսի՝ ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք լինելուն: Լինելու են մեծ թվով հյուրեր և պատվիրակություններ ԱՊՀ երկրներից: Այս տարի Թթի փառատոնը կլինի եզակի իր տեսակի մեջ:

Թթի փառատոնի միջոցառումները

Փառատոնի ընթացքում լինելու է ազգային երգ ու պար, կազմակերպվելու են տարբեր խաղեր: Միջոցառմանը պարելու է «Արդվին» ազգագրական համույթը, ինչպես նաև կհնչեն Գորիսի ժողգործիքների համույթի կատարումները: Փառատոնի ընթացքում պատրաստվելու է բանջարով հաց, լավաշ է թխվելու, ինչպես նաև ավանդական թանի հյուրասիրություն կլինի՝ կավե ամաններով:

Փառատոնի նորամուծությունները

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես անցկացվելու են տարբեր ազգային խաղեր, սակայն դրանք չեն կրկնվելու: Այս տարի կլինեն չրչմանքի, քարխանա լվանալու արարողություն, շաշկի և շախմատ:

Օտարերկրացի զբոսաշրջիկները

Վերջին երեք տարում ամենաշատ զբոսաշրջիկները եղել են Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից: Եղել են նաև Լեհաստանից, Չինաստանից, Ճապոնիայից:

Քանի որ ժամանակահատվածն էլ համընկնում է տուրիստական սեզոնի հետ, այդ իսկ պատճառով հստակ դժվար կլինի ասել, թե, ընդհանուր առմամբ, որտեղից ավելի շատ կլինեն:

Զբոսաշրջիկներին հետաքրքրող արարողությունները

Փառատոնին մասնակցելու համար տարբեր տուրիստական գործակալություններից զանգահարում են և հետաքրքրվում՝ արդյոք լինելո՞ւ է թութ թափ տալու արարողություն: Անցյալ տարի զբոսաշրջիկներին այդ արարողությունը շատ էր հետաքրքրել, և նրանք ամենաշատը տպավորված են եղել հենց դրանից: Անցյալ տարի Գորիսի թատրոնի դերասանները փոքրիկ բեմադրություն էին կազմակերպել, որտեղ պատմվում էր Քարահունջ գյուղի մի ընտանիքի մասին: Զբոսաշրջիկներին հիմնականում նաև շատ են հետաքրքրում մեր ազգային կերակրատեսակներն ու թթի մուրաբան, և նրանք հաճույքով են մասնակցում դրանց պատրաստման վարպետաց դասերին:

Լիլիթ Դեմուրյան

Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift Cards