Yerevan, 20.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հանրայինի լրատվական բաժնի նոր ղեկավարը պատրաստվում է լուրերը դարձնել ավելի դինամիկ ու նվազ պաշտոնական

Society

Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների բաժինը նոր տնօրեն ունի: Այս պաշտոնին հուլիսի 2-ին նշանակվել է լրագրող Վահագն Թևոսյանը: Հանրային հեռուստաընկերության ղեկավարության կողմից ստացած առաջարկի մասին նա հայտնել էր հունիսի 21-ին, սակայն, իր խոսքով, չէր շտապում դրական պատասխան տալ, մինչև ոլորտի մասնագետների հետ խորհրդակցելը:

«Երկար մտածելու պատճառը պայմանավորված էր միայն նրանով, թե որքանով կարող եմ ինձ թույլ տալ` իմ պրոֆեսիոնալ հնարավորությունները համատեղել Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրենի պաշտոնի հետ: Որքանով է դա իմ ուժերի շրջանակում, և արդյո՞ք կարող եմ վերահսկել իրավիճակն այստեղ, որովհետև սա ահռելի մեծ կառույց է: Ի վերջո, մի քանի խորհրդատվության արդյունքում հասկացա, որ սա հաղթահարելի բեռ է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Վահագն Թևոսյանը:

Լրատվական-վերլուծական հաղորդումների նորանշանակ տնօրենն արդեն իր համար առաջնային փոփոխությունների նախագիծ է կազմել, որոնց արդյունքում հանրայինի լուրերը կդառնան ավելի դինամիկ ու ընկալելի:

«Առաջնային փոփոխությունները վերաբերելու են կոնտենտի մատուցման ձևին ու բովանդակությանը: Կլինեն կառուցվածքային որոշակի փոփոխություններ: Եթերը կդարձնենք ավելի դինամիկ, վերլուծական, հետաքննական ու նվազ պաշտոնական, իհարկե՝ չբացառելով արարողակարգային լուրերը, որոնք մտնում են մեր պարտավորությունների մեջ»,- նշում է Թևոսյանը:

Վահագն Թևոսյանին իր նախորդների աշխատանքում որոշ բաներ բարկացրել են, սակայն դրանք միայն կառավարչական մեխանիզմների հետ կապված խնդիրներ են: Այս մասին լրատվական-վերլուծական հաղորդումների նոր ղեկավարը գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Իմ տեսակի համար անհասկանալի բաներ կան, որոնք բարկություն են առաջացրել, բայց դրանք պայմանավորում եմ ոչ թե մարդկանց տեսակներով, այլ կոնկրետ իրողություններով ու համակարգով, որն ինչ-որ բաներ է պարտադրել: Դրանք ներքին կառավարչական  փոքրիկ հարցեր են, որոնք աստիճանաբար կլուծվեն»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է օրեր առաջ Հանրային հեռուստաընկերությունից «Օրակարգ» լրատվական ծառայության ղեկավար-պրոդյուսեր Արտակ Հերիքյանի և մեկնաբաններ Լարա Առաքելյանի ու Տարոն Կոխլիկյանի հեռանալու պատճառներին ու հնարավոր վերադարձին՝ Վահագն Թևոսյանը հայտնեց, որ ինքը պարտավոր է հարգելի յուրաքանչյուրի իրավունքը:

«Ես գնահատում եմ յուրաքանչյուրի իրավունքը ու կարծում, որ, եթե իրենք կատարել են իրենց ընտրությունն առանց սպասելու ու ինձ հետ խոսելու, ապա ես պարտավոր եմ այդ որոշումներն ուղղակի հարգել»,- նշեց Վահագն Թևոսյանը:

Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների նոր տնօրենն իր լրագրողներին գնահատելու է նրանց մասնագիտական պրոֆեսիոնալիզմով, ոչ թե քաղաքական հայացքներով: «Թավշյա հեղափոխության» օրերին  շատ հակասական իրողություններ են եղել, ու լրագրողները, գուցե, երբեմն չեն կողմնորոշվել, բայց, եթե նյութեր լինեն, որոնք կխախտեն մասնագիտական պրոֆեսիոնալիզմն ու էթիկան, այդ լրագրողների հետ առանձին խոսակցություն կլինի:

«Եթե այդ օրերին ռեպորտաժները կառուցված են եղել լրագրողական հմտությունների բոլոր օրենքներին համապատասխան և գրագետ, ապա ամեն ինչ նորմալ է: Բայց, եթե կան նյութեր, որոնք լրագրողական պրոֆեսիոնալիզմին կամ էթիկայի կանոններին հակասող են, բնականաբար, այդ լրագրողների հետ առանձին խոսակցություն պետք է լինի»,- ասաց Թևոսյանը:

Վահագն Թևոսյանի խոսքով` իր պատկերացումները հիմա շատ ռոմանտիկ են ու նոր պետք է հարմարվի իրողություններին, սակայն հավելեց, որ փոխված իրավիճակն իրեն հնարավորություն է տալիս ջանք չխնայել իր մտքերն ու ակնկալիքները հեռուստադիտողին տեսանելի դարձնելու համար:

Նորայր Շողիկյան

 

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue