Yerevan, 15.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գեղարքունիքի մարզպետն այցելեց Գավառ քաղաքի կրթամշակութային եւ մարզական հիմնարկներ

Society

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային այց կատարեց Գավառ քաղաքի նախադպրոցական, կրթամշակութային եւ մարզական հիմնարկներ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, նրան ուղեկցում էր Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Այցի առաջին կանգառը Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի նախկին թիվ 6 մանկապարտեզն էր, որն անգործության է մատնվել 2011 թվականից, իսկ շենքը գտնվում է անբարեկարգ վիճակում: Մարզպետը տեղում վստահեցրեց մանկապարտեզի վերագործարկման խնդիրն առաջ քաշած հացառատցիներին, որ Գավառի քաղաքապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա ամիսների ընթացքում շենքի մի մասում հիմնանորոգման աշխատանքներ կատարելու եւ մանկապարտեզը վերաբացելու ուղղությամբ:
«Որոշակի ներդրում կկատարի Գավառի քաղաքապետարանը, որոշակի գումար կփորձենք գտնել կառավարության միջոցներից կամ այլ աղբյուրներից եւ կանենք հնարավորը, որպեսզի առաջիկա ամիսների ընթացքում վերաբացվի մանկապարտեզը, բարեկարգվի շենքի բակը»,-բնակիչներին հավաստիացրեց մարզպետը:
Գավառ քաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոցում Իշխան Սաղաթելյանը մասնակցեց Զոհրապ Բալաբեկյանի անվան նախնական զինվորական պատրաստության նորորգված դասասենյակի բացման հանդիսավոր արարողությանը: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված հայորդու անունը կրող դասասենյակի հիմնանորոգումն ու կահավորումն իրականացվել է Գավառի քաղաքապետարանի միջոցներով: Զոհրապ Բալաբեկյանի փառքի անկյունում ծաղիկներ դրեցին մարզպետ Իշխան Սաղաթելյանը, քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, դպրոցի տնօրեն Վլադիմիր Սարգսյանը:
«Քանի դեռ մենք մեծարել գիտենք մեր հերոսներին, մեր հայրենիքը կանգուն կմնա: Մենք ուժեղ ու ամուր ենք այսպիսի հերոս տղաներով: Կարծում եմ, որ Զոհրապը ոչ թե զոհվել է, այլ անմահացել սերունդների հիշողության մեջ»,-ներկաներին դիմեց մարզպետը:
Իշխան Սաղաթելյանն այցելեց նաեւ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի թիվ 2 միջնակարգ դպրոցի շինհրապարակ, որտեղ դպրոցական շենքը կառուցվում է հիմքից՝ պետական միջոցների հաշվին, 1 միլիարդ 283 միլիոն դրամի ներդրմամբ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են նախորդ աշնանը: Ինչպես զեկուցեց շինարարության պատասխանատուն, աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցին համապատասխան, առանց խնդիրների կամ ձգձգումների:
Գավառի մարզադպրոցում մարզպետը ծանոթացավ մարզական խմբակների գործունեությանը, մարզումներին , հանրապետական ու միջազգային մրցաշարերում գրանցված նվաճումներին, զրուցեց մարզադպրոցի տնօրենի, մարզիչների եւ մարզիկների հետ՝ քաջալերելով նրանց:
Գավառի քաղաքային գրադարանում տնօրենը մարզպետին ներկայացրեց գրադարանային ֆոնդը, առանձին բաժինները, ցուցադրությունները, առաջիկա միջոցառումների թեմատիկան, ձեռք բերված հաջողությունները:
Գավառի երիտասարդական կենտրոնում մարզպետի ուշադրությանը ներկայացվեցին երիտասարդական նախաձեռնությունները, գործունեության մշակութային, կրթական, ռազմահայրենասիրական, ձեռնարկատիրության եւ այլ ոլորտային ուղղվածությունները, կենտրոնում ստեղծված լավագույն ու ժամանակակից պայմանները: 
Մարզպետն աշխատանքային այցն ավարտեց Գավառի քաղաքապետարանում՝ քաղաքապետարանի աշխատակազմի հետ քննարկելով աշխատանքային ընթացիկ հարցեր:
«Աշխատանքային այցին նախորդել էր Հացառատ թաղամասի բնակիչների ընդունելությունը, որի ժամանակ էլ բարձրացվել էր մանկապարտեզի վերաբացման խնդիրը, ինչը և քննարկել ենք քաղաքապետի հետ ու փորձում ենք լուծել համատեղ ուժերով: Սկզբից մանկապարտեզը կգործի շենքի մի մասում, ապա հետագայում այն կհիմնանորոգվի ամբողջությամբ: Նորակառույց դպրոցի շինարարությունն ընթանում է սահմանված ժամանակացույցին համաձայն, և մենք շատ շուտով կունենանք արդի չափորոշիչներին համապատասխան դպրոց: Անչափ տպավորված եմ մարզադպրոցի առօրյայից, խմբակների հագեցվածությունից, մարզիկների տեսքից, նվաճված մրցանակների քանակից: Որոշեցինք, որ սեպտեմբերից Գավառի մարզադպրոցում կազմակերպելու ենք մարզային մրցումներ մի քանի մարզաձևերից, որպեսզի մարզի մյուս համայնքներում էլ փորձենք աշխուժացնել մարզական կյանքը:Լավ տպավորություն թողեց նաև քաղաքային գրադարանի աշխատանքային առօրյան, գրական հարուստ ֆոնդը, բարեկարգ պայմանները: Այստեղ որոշեցինք կազմակերպել ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձին: Երիտասարդական կենտրոնում էլ նպատակասլաց ու արդյունավետ աշխատանք է իրականացվել: Այն բավարար ներուժ ունի՝ քաղաքի երիտասարդներին ընդգրկելու կրթական, մշակութային, ռազմահայրենասիրական ծրագրերում, ձեռնարկատիրական նախագծերում: Իսկ նման կարգի այցերը ոչ միայն ճանաչողական բնույթ ունեն, այլ դառնում են բանալի՝ խնդիրները տեղում վեր հանելու և գործնական քայլերի գնալու համար»,-աշխատանքային այցից ստացած իր տպավորություններն ամփոփեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

Խոսրով Խլղաթյան

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee