Yerevan, 29.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բանակային ստորաբաժանումները մարտի 1-ին զենք չեն կիրառել, բախում չի եղել. Ռոբերտ Քոչարյան

Politics

Հաշվի առնելով, որ Մարտի 1-ի թեման նոր զարգացումներ է ստանում, և ՀՔԾ-ն հաղորդագրություն է տարածում «Նոր բացահայտումներ Մարտի 1-ի գործով» խորագրի ներքո, իսկ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության, Yerevan Today-ը հարցազրույցների շարք է սկսել: Հուլիսի 5-ին մի քանի հարց է ուղարկել նախագահ Քոչարյանին՝ իր գրասենյակի միջոցով: Հուլիսի 9-ին գրասենյակից ստացել են առաջին պատասխանները, որոնք և ներկայացնում են ստորեւ.

– Պարոն նախագահ, վերջին օրերին «Մարտի 1-ի» գործով հետաքննությունը նոր շրջադարձի մեջ մտավ: Ամենաքննարկվող հանգամանքներից մեկն այն խորհրդակցությունն է, որը Դուք անցկացրել եք ԶՈւ հրամանատարական կազմի հետ: Ի՞նչ խորհրդակցություն էր դա:

– Խորհրդակցություն որպես այդպիսին չի եղել: Եղել է հրամանատարական կազմի հետ կարճ` կես ժամից ավելի քիչ տևած հանդիպում: Կարող եմ պատմել` ինչու ես որոշեցի այդպիսի հանդիպում անցկացնել: Ընտրություններից անմիջապես հետո ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովին մասնակցելու նպատակով գտնվում էի Մոսկվայում: Բողոքողների ցույցերը Ազատության հրապարակում դեռ նոր էին սկսվել, իսկ Տեր-Պետրոսյանը, ով հավաքել էր ձայների 21,5 տոկոսը, իրեն հայտարարել էր ընտրված նախագահ, չնայած ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, որոնք փաստում էին Սերժ Սարգսյանի հաղթանակը: Փետրվարի 21-ի երեկոյից սկսած ինձ մի քանի անգամ զանգահարեց ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը՝ հաղորդելով Երևանում տեղի ունեցողի մասին տագնապալի լուրեր:

Նա պատմեց, որ Տեր-Պետրոսյանը շարունակվող չարտոնված ցույցի ժամանակ հայտարարել է իրեն ՀՀ ընտրված նախագահ ու ասում է, որ իրենք պետք է կազմաքանդեն պետական մեքենան և որ այն իբր թե արդեն ճաքեր է տալիս: Ամենից անհանգստացնող փաստն այն էր, որ բողոքողները փորձում էին իրենց կողմը քաշել «Երկրապահին», հրապարակում վանկարկում էին` «Մանվել, Մանվել»: Այդ ընթացքում «Երկրապահի» ներսում արդեն երկու օր շարունակ այդ հարցի բուռն քննարկումներ էին ընթանում:

Ընդ որում, քննարկումներին մասնակցում էին կազմակերպության վարչության մեջ մտնող բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ: Վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն ինքը պաշտպանության նախարարի գործող տեղակալ էր, գեներալ-լեյտենանտի կոչումով: Շենքի մոտ այդ ընթացքում հավաքվել էին կազմակերպության շատ անդամներ` ավելի ցածր կոչումով զինվորականներ, ոմանք` զինված:

Տեղի ունեցողն անթույլատրելի էր. բանակը, փաստորեն, ներքաշվում էր հետընտրական քաղաքական գործընթացի մեջ, ինչն իրական վտանգ էր հանդիսանում սահմանադրական կարգի համար: Պետք էր շտապ միջոցներ ձեռնարկել, և ես կրճատեցի այցիս ժամկետը ու վերադարձա Երևան արդեն փետրվարի 22-ի երեկոյան: Հենց Երևանի օդանավակայանում հանձնարարեցի հավաքել բանակի բարձր հրամանատարական կազմը նախագահական պալատում փետրվարի 23-ի առավոտյան: Հանդիպմանը ասել եմ բանակի և ընդհանրապես սպայակազմի` քաղաքական գործընթացում ներգրավման անընդունելիության մասին և պահանջել բոլոր գործող և «Երկապահի» վարչության անդամ հանդիսացող գեներալներից կողմնորոշվել. կամ դիմումներ են գրում և զորացրվում բանակից, կամ դուրս են գալիս «Երկրապահի» վարչության կազմից:

Անընդունելի է, երբ գեներալները, բանակով զբաղվելու փոխարեն, երկու օր շարունակ քննարկում են փաստացի կիսառազմական կառույցի քաղաքական կողմնորոշումը: Մանվել Գրիգորյանը հանդիպման չէր եկել՝ պատճառաբանելով, թե արձակուրդի մեջ է: Հանձնարարել եմ փոխանցել նրան, որպեսզի գնա տուն և այնտեղ սպասի իր ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշմանը:

Ասել եմ նաև, որ եթե մինչև երեկո «Երկրապահ»-ում ժողովները և հավաքույթները չդադարեն, ապա անց են կացվելու զենքի և զինամթերքի հայտնաբերման միջոցառումներ` շենքի ամբողջ տարածքում և ներկաների շրջանում /այդ իսկ օրվա երեկոյին մոտ շենքն արդեն դատարկ էր, Մանվել Գրիգորյանն էլ ենթարկվել ու գնացել էր տուն/: Պահանջել եմ հրամանատարական կազմից միջոցներ ձեռնարկել բանակում կարգուկանոնի ապահովման ուղղությամբ և զերծ պահել այն քաղաքական գործընթացներից:

Առավել ևս՝ Ղարաբաղից եկող տագնապային տեղեկությունների` շփման գծի ամբողջ երկայնքով թշնամու շեշտակի աճած ակտիվության ֆոնի վրա: Խոսակցությունը եղել է խիստ և շատ կարճ: Որևէ քննարկում չի եղել ընդհանրապես. ասելիքս ասել ու դուրս եմ եկել: Ավելի ուշ, օրվա ընթացքում, անց եմ կացրել ևս երկու կարճ հանդիպում. ոստիկանության և ԱԱԾ ղեկավար կազմի հետ: Հանդիպումների բնույթը և թեման նույնն էր: Երեք հանդիպումներից որևէ մեկի ժամանակ որևէ քննարկում կամ գործողությունների ծրագրի մշակում չի եղել: Ինձ համար կարևոր էր ամրապնդել կարգապահությունը ուժային կառույցներում, պահպանել դրանց ամբողջականությունը և զերծ պահել կուսակցական ազդեցություններից:

– Իսկ ի՞նչ էր ՊՆ նախարարի, այսպես կոչված, գաղտնի՝ 0038 հրամանը:

– Դա ներքին փաստաթուղթ է, և ձեռնարկած գործողությունները գտնվում են ՊՆ իրավասության տիրույթում: Ընդհանրապես, գործող Սահմանադրության համաձայն, գործադիր իշխանությունն էր ապահովում պաշտպանության և անվտանգության ոլորտում քաղաքականության իրականացումը, իսկ պաշտպանության նախարարի որոշումները նախագահի կողմից հաստատում չէին պահանջում: Զորանոցային վիճակի անցումը մարտական ստորաբաժանումների մարտունակության ամրապնդման նպատակով` բանակի համար սովորական մի բան է: Պարզապես անհեթեթ է մեղադրել նախարարին իր աշխատանքը հավուր պատշաճի կատարելու, կամ էլ այն բանի համար, թե այդ որոշմամբ ինչ-որ «փաստացի ռազմական դրություն» է մտցվել: Որքանով ինձ հայտնի է, բանակային ստորաբաժանումները 2008թ. մարտի 1-ին զենք չեն կիրառել և չեն բախվել ցուցարարներին:

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes