Yerevan, 15.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հարկային պարտավորությունների չկատարման մասով արդեն իսկ վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս կամ չվճարված հարկ

Society

ՀՀ կառավարությունը հուլիսի 10-ին գումարել է հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մինչ նիստի սկսվելը վարչապետը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը գրքեր է նվեր ստացել «Անտարես»հրատարակչությունից: «Այս ակցիան նպատակ ունի խթանել ընթերցանությունը Հայաստանում և հատկապես կառավարության անդամների շրջանում: Իհարկե, ես ուզում եմ ասել, որ այլ հրատարակչություններ, եթե ցանկանում են այսպիսի գործընթաց ունենալ, մենք հաճույքով նրանցից նույնպես նվերներ կընդունենք, նաև նրանց անունները կբարձրաձայնենք, որպեսզի գրահրատարակությանը և գրքի ընթերցանությանը աջակցենք: Լավ կլինի, որ մենք նաև քաղաքականություն ունենանք այդ ամենին աջակցելու: Ուզում եմ հավաստիացնել, որ ի հեճուկս տարածված կարծիքի՝ Հայաստանում այսօր էլ ստեղծվում են արժեքավոր գրական գործեր, որոնց ընթերցումը, կարծում եմ, շատ բան կտա բոլորիս: Հույս ունեմ, որ մենք իսկապես կկարողանանք մեր աշխատանքը կազմակերպել այնպես, որ գեղարվեստական գրականությանը և ընթերցանությանը նույնպես բավարար ժամանակ տրամադրենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետն անդրադարձել է ստվերային տնտեսության դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերի արդյունքներին: «Գիտեք, որ մեր կառավարության ձևավորումից ի վեր Հայաստանում ակտիվորեն ընթանում է կոռուպցիայի, չարաշահումների և ստվերային տնտեսության դեմ պայքար: Մենք ամփոփել ենք մի տվյալ և արձանագրել, որ իրավապահ տարբեր մարմինների կողմից հարուցված քրեական գործերի շրջանում միայն հարկային պարտավորությունների  մասով  հուլիսի մեկի դրությամբ հաշվարկվել, վերականգնվել է 20 մլրդ 622 մլն դրամի վնաս կամ չվճարված հարկ, որը պետք է վճարվի: Խոսքը 42 մլն դոլարի մասին է, սա շատ կարևոր ցուցանիշ է և, կարծում եմ, որ մենք այս ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակենք: Սա իրականում մեկուկես ամսվա ցուցանիշ է: Մամուլում հրապարակումներ կան, որ բյուջեում այս պահի դրությամբ այս վերադարձված թիվը չի արտահայտվում, սակայն այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա և ես հիմա կխնդրեմ ՊԵԿ նախագահ պարոն Անանյանին ներկայացնել, թե ինչն է պատճառը, որ մենք այս պահի դրությամբ պետական բյուջեում չունենք այս 20 մլրդ դրամը և ունենք ընդամենը վերականգնված, փաստացի մուտք արված 800 մլն դրամ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

       ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տեղեկացրել է, որ վերականգնված գումարներն ԱԱԾ, ՊԵԿ և Ոստիկանության համատեղ ջանքերի արդյունք է: «Բնականաբար, քննչական և հետաքննչական ծառայությունները համագործակցել են քննչական ծառայության, դատախազության հետ և ցանկանում եմ, որ սա վերագրենք հավաքական աշխատանքի արդյունք: Ինչ վերաբերում է Ձեր ասած թվերին, ըստ էության, 20 մլրդ 622 մլն-ն օր-օրի փոփոխվում է, բնականաբար այն ունի բարձրանալու միտում: Այս պահի դրությամբ այս գումարը 73 տնտեսվարողների վարքագծի արդյունք է և մենք կարող ենք դա բաժանել 3 մասի: Ինչպես Դուք ասացիք, 800 մլն դրամը փաստացի մուտքագրվել է բյուջե, մոտավորապես 12,7 մլրդ դրամ առաջադրվել է գանձման պետական բյուջե, իսկ 7 մլրդ-ի կարգի միջոցները նախնական հաշվարկներ են, որոնք փոփոխման ենթակա են, այսինքն քննչական գործողությունների ընթացքում դրանք ավելանալու միտում ունեն: Երբ ասում ենք, որ վերականգնվել է, օրինակ՝ 2.5 մլրդ դրամ, նկատի ունենք, որ օրինակ՝ «Նորֆոլկի» հաշվարկային հաշվին մուտքագրվել է համապատասխան գումար, որը վերահսկվում է ԱԱԾ և ՊԵԿ համապատասխան ծառայությունների կողմից և լուծարային ստուգման ակտը գրելուն պես ակտի հիման վրա հաշվարկային հաշվիչ գումարները կփոխանցվեն պետական բյուջե: Երբ, օրինակ՝ «Նորֆոլկի» դրվագով ասում ենք, որ ունենք վերականգնում, պետք է դա այս պահին  վերապահումով ասել. վերականգնումը դեռևս չի նշանակում պետական բյուջեի անմիջական մուտք, նշանակում է, որ  վերակագնվել է բյուջեի հաշվարկային հաշիվ և մուտքագրվելու է պետական բյուջե ակտի առկայության պայմաններում, որը մենք նախատեսում ենք հրապարակել մինչև հուլիսի 17-ը»,- ասել է Դավիթ Անանյանը:

       Իր հերթին, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ներկայացված թիվը վերաբերում է միայն հարկային պարտավորություններին: «Այս թիվը չի վերաբերում ապօրինի հարստացման գործերին, յուրացումներին և այլ կոռուպցիոն երևույթների հետ կապված գործերին, որոնք նույնպես իրենց ծավալներով չափազանց մեծ են: Իհարկե, այս պրոցեսը շարունակվելու է և մենք լրջագույն գումարներ վերականգնելու ենք, պետությանը հասցված վնասները վերականգնելու ենք և ինչպես ասել եմ, մինչև վերջ ենք վերականգնելու, աննահանջ ենք վերականգնելու: Ուրախ եմ, որ այս թեմայի շուրջ մեր իրավապահ մարմինների փոխգործակցության մակարդակ ամեն օրվա հետ ավելի արդյունավետ է դառնում և մենք այս ճանապարհով պետք է շարժվենք: Ուզում եմ ընդգծել, որ հենց այս գումարների մասին է խոսքը, երբ ասում ենք, որ 10 մլրդ դրամ սուբվենցիաների ծրագրով կհատկացնենք մարզերին: Շատ կարևոր է, որ իսկապես այս գումարները ծախսվեն մաքսիմալ արդյունավետ, որպեսզի մեր ժողովուրդն արդեն իրենց համայնքներում զգա փոփոխությունները»,- ասել է կառավարության ղեկավարը:

 

 

Քննչական կոմիտեի նախագահ է նշանակվել Հայկ Գրիգորյանը

 

ՀՀ կառավարության որոշմամբ Քննչական կոմիտեի նախագահ նշանակվեց Հայկ Գրիգորյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայկ Գրիգորյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ Հայաստանում օրինականության հաստատումը, կոռուպցիայի, հանցավորության դեմ պայքարն առաջնահերթություն է: «Այս բոլոր հարցերը լուծելիս որևէ կերպ չպետք է տուժեն մարդու իրավունքները և օրինականությունը: Կոռուպցիայի դեմ պայքարում մենք պետք է հարյուր տոկոսով ապահովենք օրինականությունը և իրավունքի գերակայությունը, բացառենք, որ որևէ այլ մեկնաբանություն իրավապահ համակարգի գործողություններին հնարավոր լինի տալ: Հույս ունեմ, որ ՔԿ-ն Ձեր ղեկավարությամբ կգործի հենց այս տրամաբանությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Օրենսդրական նախաձեռնություններ

 

Անցնելով օրակարգային հարցերին՝ գործադիրը բացասական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Գործադիրը գտնում է, որ նախագծում պահպանված չեն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնները և դրա ընդունումը կարող է հանգեցնել նաև չգրանցված աշխատողների թվաքանակի աճի, քանի որ գործատուներն իրենց մոտ էական պայմանի փոփոխության պարագայում ճկունություն դրսևորելու համար կարող են խուսափել աշխատանքային պայմանագիր կնքելուց: Ըստ կառավարության եզրակացության՝ նախագծով առաջարկվող կարգավորումը կարող է որոշ դեպքերում բացասաբար անդրադառնալ աշխատողի աշխատանքային պայմանների բարելավման վրա, հանգեցնել նաև չգրանցված աշխատողների թվաքանակի աճի, քանի որ գործատուներն իրենց մոտ էական պայմանի փոփոխության պարագայում ճկունություն դրսևորելու համար կարող են խուսափել աշխատանքային պայմանագիր կնքելուց:

Հավանություն է տրվել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությանը: Ըստ նախագծի հիմնավորման՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում հստակ ձևակերպվում է ավագանու անդամի պարտականությունը «պարբերաբար հանդիպելու համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղեկացնելու համայնքի ավագանու աշխատանքների մասին», այնինչ` «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում նշվում է միայն «մասնակցել ավագանու կողմից անցկացվող Երևանի բնակիչների ընդունելություններին» դրույթը, իսկ նախագծով առաջարկվող դրույթը առհասարակ դուրս է մնացել նշված օրենքից: Կառավարությունն նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողել է անփոփոխ՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Երևանում տեղական ինքնակառավարման հետ կապված` սույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին»: Ըստ գործադիրի եզրակացության՝ ներկայացված օրենքի նախագծով առաջարկվող դրույթն առկա է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածում, այն կիրառելի է նաև Երևանի ավագանու անդամների համար, և օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը բացակայում է:

 Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությանը: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 28-րդ կետի, շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայով տարայավորված ապրանք արտադրողի կողմից ՀՀ կառավարության սահմանած չափանիշները բավարարող շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայի օտարումը ազատվում է ԱԱՀ-ից: Նախագծի ընդունմամբ կբացառվի տնտեսվարող սուբյեկտների կողմից կրկնակի ԱԱՀ գանձումը,  որի արդյունքում կապահովվի շրջանառելի՝ բազմակի օգտագործման տարայով տարայավորված ապրանքների գների կայունություն: Կառավարությունն առաջարկում է համապարփակ վերլուծության արդյունքում գալ ճիշտ լուծումների և ձեռնպահ մնալ նախագծի ընդունումից: ՀՀ հարկային օրենսգրքի ընդունմամբ և դրանից հետո կատարված օրենսդրական փոփոխություններով տարայի՝ ԱԱՀ-ով հարկման կարգավորումները (այդ թվում՝ ԱԱՀ-ով հարկման բազայի որոշման կանոնները, ԱԱՀ-ից ազատման շրջանակը) արդեն իսկ երկու անգամ վերանայվել են և ներկայացված առա-ջարկության ընդունումը կնշանակի կես տարվա ընթացքում երրորդ փոփոխությունը կատարել խնդրո առարկա հարցին վերաբերող կարգավորումներում: Այս առումով, կառավարությունը գտնում է, որ անհրաժեշտ է խուսափել ՀՀ հարկային օրենսգրքում հաճախակի կատարվող և տեղային նշանակություն ունեցող փոփոխություններից, քանի որ վերջիններս ոչ միայն չեն բխում կայուն և կանխատեսելի հարկային օրենսդրություն, հետևաբար նաև՝ հարկային միջավայր ձևավորելու քաղաքականությունից, այլև ուղղակիորեն հակադրվում են այդ քաղաքականությանը և խնդրո առարկա հարցի քննարմանն անդրադառնալ այն ֆինանսների նախարարության կողմից առաջարկվող ձևաչափում քննարկելուց և արդյունքներն ամփոփելուց հետո:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունն առաջարկել է ձեռնպահ մնալ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությանը և «Պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին» նախագծի ընդունումից: Դրանով առաջարկվում է նվազեցնել եկամտային հարկի գործող դրույքաչափերը՝ ամսական մինչև 500 հազար դրամ հարկվող եկամտի համար սահմանելով 20 տոկոս, իսկ գերազանցող մասի համար՝ 25 տոկոս դրույքաչափ:

Գործադիրը գտնում է, որ եկամտային հարկի գծով հարկային բեռի վերանայումը համակարգային փոփոխություն է, և հետևաբար, դրան պետք է անդրադառնալ ոչ միայն վերոնշյալ խնդիրների լուծման տեսանկյունից, այլ նաև եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման արդյունքում առաջացող ռիսկերի չեզոքացման հնարավորությունների տեսանկյունից: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման արդյունքում պետական բյուջեի եկամուտների կորստին և դրա հետևանքով ձևավորվելիք հարկաբյուջետային անկայունության հնարավոր ռիսկերին, ինչպես նաև դրանց չեզոքացման հնարավորություններին: Կառավարության գնահատմամբ՝ նախագծով ներկայացված առաջարկությունների ընդունման արդյունքում պետական բյուջեի եկամուտների կորուստը կազմելու է տարեկան 45-47 մլրդ դրամ: Հետևաբար, նախագծով ներկայացված առաջարկության ընդունման դեպքում օբյեկտիվորեն անհրաժեշտություն է առաջանում ձեռնարկել միջոցառումներ բյուջետային եկամուտների վերոնշյալ կորուստները փոխհատուցելու համար, հակառակ դեպքում կձևավորվի առաջիկա տարիների բյուջետային եկամուտների բավականին մեծ ճեղքվածք, ինչն ընդունելի չէ: Կառավարությունն Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետների հետ համատեղ իրականացնում է ընդհանուր հարկային համակարգի վերլուծություն՝ գնահատելու համար հարկային քաղաքականության և վարչարարության համարժեքությունն առկա տնտեսական իրավիճակին: Այս առումով, գործադիրը գտնում է, որ հարկային համակարգում հնարավոր փոփոխությունները պետք է կատարվեն համապարփակ ձևով և առանձին ուղղություններով տեղային փոփոխություններ կատարելը նպատակահարմար չէ:

Անդրադառնալով ներկայացված նախագծերին՝ վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը Հարկային օրենսգրքում նախապատրաստում է էական փոփոխություններ, որոնց նպատակը պետք է լինի տնտեսական, ներդրումային միջավայրի բարելավումը: «Մինչև աշուն պետք է աշխատենք փոփոխությունների վրա, լավ կլինի, որպեսզի փորձենք առաջարկների հոսք ապահովել: Պետք է փոփոխությունների նախագծի ձևավորումը լինի հնարավորինս մասնակցային, բոլոր շահագրգիռ կողմերին ներգրավենք, որպեսզի ունենանք ռացիոնալ և փոխլրացնող առաջարկների շղթա: Նախորդ շաբաթ օրը Դիլիջանում՝ Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում շատ լուրջ քննարկում տեղի ունեցավ նաև այս թեմայի շուրջ: Արձանագրեցինք, որ այստեղ պետք է «դուխով» փոփոխությունների գնանք: Ի վերջո, ճիշտ եզրահանգման ենք եկել, որ Հարկային օրենսգրքում ոչ թե պետք է գնանք հատվածական փոփոխությունների, այլ հետազոտական, համապարփակ աշխատանք կատարենք և հիմնարար, լուրջ փոփոխությունների գնանք: Աշնանը պետք է փաթեթն Ազգային ժողով ուղարկել, որովհետև գործարար դաշտն անհամբերությամբ սպասում է այս փոփոխություններին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանություն է տվել նաև «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա լրացնել օրենսդրական բացը և իրավական հիմք կստեղծի ինչպես քրեական դատավարության մասնակիցների, այնպես էլ օրենքով պաշտպանության ենթակա այլ անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանելու համար, որի արդյունքում կապահովվի պետության կողմից քրեական դատավարության մասնակիցների և այլ անձանց պաշտպանությունն իրականացնելու պարտականության կատարումը և վերջիններիս անվտանգության պատշաճ ապահովումը:

Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել «Գնումների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է գնումների համակարգի միջոցով տեղական արտադրությունը խթանել այնպիսի մեխանիզմով, որը ենթադրում է գնման պայմանագրի արտոնյալ պայմաններով շնորհում: Ըստ գործադիրի՝ նախագիծը թերի է, քանի որ դրանով սահմանված չէ տեղական արտադրողներին նախապատվության տրամադրման շեմը, օրինակ՝ գործնականում հնարավոր են դեպքեր, երբ ՀՀ-ում արտադրված ապրանք առաջարկող մասնակցի գնային առաջարկը կրկնակի, եռակի անգամ գերազանցի օտարերկրյա ծագում ունեցող ապրանք առաջարկող մասնակցի գնային առաջարկից: Այս պարագայում հիշյալ նախապատվության տրամադրումը կհանգեցնի տնտեսապես ոչ շահավետ գնումների կատարմանը:

Մեկ այլ հարցով կառավարությունը նպատակահարմար չի համարել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը:

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee