Սերգեյ Բագրատյանի կոշտ գնահատականը ներկայի արդարադատությանը
PoliticsԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ կատարվածը չի բխում որևէ տրամաբանությունից, քանի որ փաստացի բողոքող կողմ չկա, բայց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին փորձում են մեղսագրել ինչ-որ քրեական գործ, ինչն ավելի շատ քաղաքական հետապնդման փորձի է նման, քան դեպի բացահայտման։
«Փաստերը բոլորին է ակնհայտ։ Տուժողը, հայտարարում է, որ նման բան չի եղել, ասում է, որ իր առաջին ցուցմուքը եղել է հոգեմետ դեղերի ազդեցության տակ և եթե բողոքող կողմ չկա, ապա այսպիսի արդարադատություն իրականացրելը կարծում եմ նոնսենս է»,-ի խոսքում նշեց Ս. Բագրատյանը: Նա նաև հավելեց, որ առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ և իրենց քաղաքական գնահատականը կտան ներկայի արդարադատությանը:
Մանրամասները՝ տեսանյութում: