Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է. նրա հարցաքննության ժամը հայտնի է
PoliticsՌոբերտ Քոչարյանը արդեն Հայաստանում է եւ վաղը՝ հուլիսի 26-ին, կներկայանա ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով հարցաքննության: Նա այս գործի շրջանակում դեռ վկայի կարգավիճակ ունի: Այս մասին գրում է ARMTIMES.com-ը:
ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը այսօր մեր զրույցում ասաց, որ Քոչարյանի հարցաքննության օրը չի փոխվել եւ նրա գրասենյակից չներկայանալու մասին նախաքննական մարմնին որեւէ տեղեկություն չեն հայտնել:
Մեզ հաջողվեց ճշտել, որ նրա հարցաքննությունը վաղը կսկսվի կեսօրին՝ ժամը 12:00-ին. հարցաքննությունը կտեսաձայնագրվի, այդպես է ցանկացել հենց ինքը՝ Քոչարյանը:
Շարունակությունը՝ այստեղ: