Yerevan, 04.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչպես է ծննդյան օրն ազդում հարստանալու ճանապարհի վրա

Lifestyle

Թվերը հաճախ են կապվում մարդու բնավորության հետ։ Dailyhoro.ru-ն գրում է, որ այս պարզ հաշվարկը կօգնի հասկանալ, թե որ ուղղությամբ է հարկավոր ջանքեր գործադրել՝ վառ ապագա ապահովելու համար։ Հարկավոր է գումարել ծննդյան տարեթվի, ամսվա ու օրվա նիշերը։ Եթե ծնվել եք 28.10.1985, հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ՝ 2+8+1+1+9+8+5=34 = 7։ Եթե հաշվարկի արդյունքում ստացել եք 11 կամ 22 թվերը, դրանց նիշերը հարկավոր չէ գումարել։

 

#1: Այս թիվը վկայում է ուժեղ անհատականության և լիդերի հատկության մասին։ Ամբիցիոզ եք, տանել չեք կարողանում, երբ հրամայում են ձեզ։ Նախընտրում եք ղեկավար պաշտոններ զբաղեցնել։ Գործում եք հետևողականորեն, գիտակցված։ Դեպի հարստություն տանող ճանապարհն անցնում է ակտիվ կենսակերպի, մարդկանց կարծիքը լսելու և զիջումների գնալու կարողության միջով։ Խորհուրդ է տրվում զարգացնել հումորի զգացումը, որը կօգնի հաղթահարել մի շարք տհաճ իրավիճակներ։

Այս մարդկանց բնորոշ դրական հատկությունների շարքում կարելի է առանձնացնել նպատակներին հասնելու համառությունը, վստահությունը, հպարտությունն ու կամքի ուժը։ Բացասական հատկություններից են եսակենտրոնությունը, մարդկանց օգտագործելու հատկությունը, պարծենկոտությունը, ալարկոտությունը։ Այս հատկությունները հաճախ խանգարում են ավարտին հասցնել սկսած գործը։

 

#2։ Այս թիվը վկայում է այն մասին, որ հաջողության կարող եք հասնել թիմային աշխատանքում։ Դրա համար ունեք անհրաժեշտ բոլոր հատկությունները՝ շփվող եք, բարեսիրտ, ջանասեր։ Հարկավոր է զարգացնել դիվանագիտական կարողությունները։ Շատերը հաջողության են հասնում՝ ամուսնանալով ու ընտանեկան գործով զբաղվելով։

Բացասական հատկություններից կարելի է առանձնացնել գերզգայունությունը և նեղացկոտությունը, մարդկանց կարծիքի անտեսումը, կամքի թուլությունը, ռիսկի դիմելու ցանկության բացակայությունը։ Այս հատկությունները հաղթահարելով՝ կարող եք անցնել դեպի հարստություն տանող ճանապարհը։

#3։ Հաջողակ եք, էնտուզիաստ։ Հաջողության հասնելու համար հարկավոր է օգտագործել ինտուիցիան ու սկսել ինքնադրսևորվել գործնական ոլորտում։ Ձեզ բնորոշ են լիդերի հատկություններ, ինչը կարող է օգնել արագ հասնել ցանկալի պաշտոնին։ Կարողանում եք համոզել, այդ պատճառով հեշտությամբ եք ղեկավարում մարդկանց։ Հարուստ երևակայությունն օգտագործեք նոր, հետաքրքիր նախագծերն ու մտքերն իրագործելու համար։ Քիչ ուշադրություն դարձրեք, թե ինչ են ասում նրանք, ովքեր նախանձում են ձեզ։

Հաջողության հասնելու համար հարկավոր է պայքարել այնպիսի բացասական հատկությունների դեմ, ինչպիսիք են շատախոսությունը, խանդը, ցածր ինքնագնահատականը։ Հաղթահարելով այս կարողությունները՝ կկարողանաք հաջողության հասնել։

#4։ Զարգացած ինտելեկտ ունեն, կարող են նկատել ցանկացած մանրուք։ Հաջողության հասնելու համար հարկավոր է սովորել աշխատել երկարաժամկետ ծրագրերի վրա, խնայել վաստակած գումարը և չխուսափել պատասխանատվությունից։

Բացասական հատկությունների դեմ պայքարելու համար  հարկավոր է սկսել սովորել ընդունել շրջապատի կարծիքը, քննադատությունից հրաժարվել։ Հարկավոր է զարգացնել համբերությունը։

#5։ Ակտիվ են, անհամբեր, բազմազանության ու ամեն ինչ և միանգամից ստանալու անհագ ցանկություն ունեն։ Հարկավոր է գտնել աշխատանք, որի դեպքում ստիպված չեք լինի շարժվել հատուկ գրաֆիկով։ Զբաղվեք աշխատանքով, որը հետաքրքրում է ձեզ։ Շփվելու կարողությունը կօգնի շահել շրջապատի վստահությունը։

Պայքարեք անպատասխանատվության, անտարբերության, եսասիրական զգացումների դեմ. դրանք կխանգարեն ձեզ։

#6։ Բաց են, բարյացակամ։ Հաջողության հասնելու համար հարկավոր է սովորել ձեր շուրջը բարձր և դրական տրամադրություն ստեղծել։ Շրջապատեք ձեզ հարմարավետությամբ։ Հարստության հասնելն ուղղակիորեն կապված է տան ու ընտանիքի հետ։ Ուշադրություն դարձրեք բժշկի ու ուսուցչի աշխատանքին։

6 թվի հետ կապված բացասական հատկություններից են կամակորությունը, հպարտությունը, մյուսների գործերից տեղյակ լինելու ցանկությունը, անտարբերությունը և շրջապատին ճնշելու հակումը։ Հաղթահարելով այս հատկությունները՝ կկարողանք հասնել ցանկալի արդյունքի։

#7։ Հետևողական եք, լավատես, հակված միայնության։ Հաջողության հասնելու համար հարկավոր է զարգացնել տաղանդները՝ ժամանակ տրամադրելով ինքնակրթմանն ու սեփական մտքերն առաջ տանելուն։ Հաջողության հասնելու գործում կօգնի լավ զարգացած ինտուիցիան, հավասարակշռված բնավորությունն ու համբերությունը։

Հաղթահարեք չափազանց փակ լինելը, մելանխոլիայի հակվածությունը։

#8։ Հարկավոր է սովորել ղեկավար պաշտոններ զբաղեցնել, զարգացնել հռետորի կարողությունները և մյուսների համար աշխատելու հատկությունը։ Կարողանում եք հաջողությամբ կառավարել բիզնեսը, ինչը մեծ հեռանկարներ է բացում ձեր առաջ։ Բայց հարկավոր է մեծ ջանքեր գործադրել ոտքի կանգնելու համար։

Ֆինանսական ոլորտում հաջողության հասնելու ճանապարհին ձեզ կարող են խանգարել առողջությունն անտեսելը, բարձր ամբիցիաներն ու անհամբերությունը։ Հարկավոր է սովորել խնայել վաստակած միջոցները։

#9։ Բազմաթիվ տաղանդներ ու բարձր ինտելեկտ ունեն։ Հաջողության հասնելու համար հարկավոր է սովորել համբերատար վերաբերվել շրջապատին, սկսել զարգացնել սեփական կարողությունները։ Ձեզ հարկավոր չէ իշխանություն և հոգատարություն, քանի որ անհատական աշխատանքը ձեզ նյութական ու հոգեբանական բավարարվածություն կպարգևի։

Հարկավոր է հաղթահարել չարությունը, ժլատությունը, վճռականության բացակայությունը, տրամադրության հաճախակի անկումները։

#11։ Հաջողության հասնելու համար հարկավոր է զարգացնել ինտուիցիան, լսել ներքին ձայնին, որը հնարավորություն կտա խուսափել տհաճ իրավիճակներից ու կհուշի հաջողության տանող կարճ ճանապարհը։ Կարող եք օգնել մարդկանց։

Սկսեք պայքարել բացասական հատկությունների դեմ, ինչպիսիք են հակվածությունը սուտ խոսելուն, եսասիրության դրսևորումները, անտարբերությունը։

#12։ Լիդերի հատկություններ ունեք։ Ձեզ համար բաց են ճանապարհները, որոնք կապված են ղեկավարելու և ճակատագրական որոշումներ կայացնելու հետ։ Կարող եք ղեկավարել մադկանց, ղեկավար պաշտոններ զբաղեցնել, աշխատել հանուն երկրի բարօրության։

Հաջողության հասնելու ճանապարհին կարող են խոչընդոտել նյարդային լինելը, պարծենկոտությունը, կարիերայի հենց սկզբում խոշոր նախագծերի հետ աշխատելու ցանկությունը։ Մի անտեսեք պարտականությունները։

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026