Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ամստերդամում կկայանա ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի 10 ֆիլմի հետահայաց ցուցադրությունը

Culture

Ամստերդամում՝ Նիդեռլանդների Կինոյի թանգարանում, սեպտեմբերի 17-ին և 18-ին կանցկացվեն ռեժիսոր Դավիթ Սաֆարյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները։ Վերջերս ավարտված Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնում Դավիթ Սաֆարյանին շնորհվեց Հայկական կինոյում բացառիկ գեղարվեստական ներդրման համար պատվավոր «Ոսկե ծիրան» մրցանակը։ «Հարգանքի տուրք» ծրագրում ցուցադրվեցին կինոռեժիսորի «Որքան էլ տարօրինակ է՝ Խոխլովայի մասին» և «Կորսված դրախտ» ֆիլմերը։  «Արմենպրես»-ի հետ զրույցում Դավիթ Սաֆարյանը պատմում է հետահայաց ցուցադրությունների ծրագրի, «Ոսկե ծիրան»-ի և առաջիկա ծրագրերի մասին:

65-ամյակը՝ հարգանքի տուրք

Այս տարվա «Ոսկե ծիրանի» շրջանակում նշվեց իմ 65-ամյակը: «Հարգանքի տուրք» ծրագրով ցուցադրվեցին իմ ֆիլմերը, ինձ համար շատ պատվաբեր և հուզիչ էր: «Ոսկե ծիրանի» գոյության առաջին օրերից ես քաջ ծանոթ եմ փառատոնին, բայց այնպես ստացվեց, որ առաջին անգամ մասնակցել եմ 12-երրորդին: Այդ ժամանակ ներկայացվեց Յանա Ռիխտերի «Պատերազմի հետքերով» ֆիլմը, որի պրոդյուսերը ես էի: Հաջորդ փառատոնին էլ ներկայացվեց իմ «28:94 տեղական ժամանակը», որը «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» ֆիլմի ռեժիսորական տարբերակն է: Իսկ 14-րդ «Ոսկե ծիրանիին» գլխավորում էի «Հայկական համայնապատկեր» ծրագրի ժյուրին:

Ցավոք, մենք կորցրինք մեր կինոհանդիսատեսին: Մի հանդիսատես է ձևավորվել, որը չգիտեմ ինչն է անվանում կինո: «Ոսկե ծիրանիի» կարևոր առաքելություններից մեկն էլ իսկական կինոդիտող դաստիարակելն է:

 

Կինոհաղթարշավ

Սեպտեմբերի 17-ին և 18-ին Ամստերդամում կկազմակերպվի իմ 10 ֆիլմի հետահայաց ցուցադրությունը։ Սեպտեմբերի 20-ին տեղի կունենա «28:94 տեղական ժամանակ» ֆիլմի առաջին ցուցադրությունը Հոլանդիայում և նույն օրը կսկսվի «Տաք երկիր, ցուրտ ձմեռի»՝ կինոթատրոններում ցուցադրման համար կրճատված հեղինակային տարբերակի կոմերցիոն ցուցադրությունը Բենիլյուքսի երկրների էկրաններին։ Ֆիլմը Նիդեռլանդների, Բելգիայի և Լյուքսեմբուրգի կինոթատրոններում և հեռուստատեսությամբ ցուցադրման նպատակով ձեռք է բերվել 2016 թվականի Բեռլինի միջազգային կինոփառատոնի Եվրոպական կինոշուկայի պաշտոնական ցուցադրումից հետո։

Ցավում եմ, որ նույնիսկ այսօրվա դրությամբ՝ մինչ այս ցուցադրումների սկիզբը, ֆիլմը դրսում ավելի շատ մարդ է տեսել, քան տանը՝ Հայաստանում: Իսկ այն արված է առաջին հերթին հայ հանդիսատեսի համար և մեր մասին է:

Գուցե այս մրցանակները, հատուկ ցուցադրությունները ֆիլմը մեր հանդիսատեսին, մեր կինոթատրոններում ցույց տալու մի փորձ ևս կատարելու խթան հանդիսանան: Ես այն ռեժիսորներից չեմ, ովքեր ասում են՝ ինձ չի հետաքրքրում, թե որքան մարդ նայեց իմ ֆիլմը: Ո՛չ, ինձ հետաքրքրում է, և ես կուզենայի, որ այս ֆիլմը շատերը տեսնեն:

«28:94 տեղական ժամանակ»

«28:94 տեղական ժամանակ» ռեժիսորական տարբերակի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Տալլինի «Սև գիշերներ» կինոփառատոնի հիմնական ծրագրում: Մենք բոլորս գիտենք, որ էստոնացիներն առանձնապես զգացմունքային չեն կամ, ավելի ճիշտ, զգացմունքները բուռն արտահայտել չեն սիրում: Բայց ֆիլմից հետո հուզված մոտենում, շատերը ձեռքերը հպում էին գլխավոր դերակատարուհու ուսին, թևին։ Թարգմանչուհին, որ մեզ հետ էր, ասաց. «Ես այսպիսի բան չեմ տեսել»։ Շատ հուզիչ ընդունելություն էր:

Ֆիլմի հիմնական ասելիքն այն է, թե ինչպես ենք անմարդկային պայմաններում կարողացել պահպանել մեր մարդկային դեմքը: Եվ խոսքը ցրտի մասին չէ, այլ այն դժվարին,  հակասական տարիների մասին, որ ապրեցինք և, ուզում եմ կրկնել, մարդ մնացինք:

 

Նոր ֆիլմ

Մի քանի նախագծեր կան, բայց մանրամասն չէի ցանկանա հիմա դրանց մասին ասել: Ավելի լավ է անեմ, գոնե սկսեմ՝ հետո խոսեմ: Նշեմ միայն, որ հաջորդ ֆիլմս հեքիաթ է լինելու։ Հեքիաթ՝ հիմնված իրական կենսագրության  վրա, մեր մեծերից մեկի կենսագրության:

Հայկական կինոյի մասին

Ես հետևում եմ, թե ինչ են անում իմ գործընկերները, ինձ միշտ հետաքրքիր է, թե ինչ է նկարում Հարություն Խաչատրյանը, ինչ է ստացվել Վիգեն Չալդրանյանի մոտ, շատ կուզեմ տեսնել, թե ինչ է անում Արմեն Դովլաթյանը: Ուրախացնում են Արմեն Խաչատրյանի վավերագրական ֆիլմերի հաջողությունները։ Տխրեցնում է մեր Վարպետի՝ Արտավազդ Փելեշյանի երկարատև, կարծում եմ, ճարահատյալ լռությունը… Բոլորին չթվենք. մեկ-երկու անուն էլ, և ցանկը կսպառվի։

Համոզված եմ, դա նրանից է, որ հայկական կինոն որպես համակարգ գոյություն չունի. հատուկենտ ռեժիսորներ հատուկենտ ֆիլմեր ենք ստեղծում:

Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education