Yerevan, 15.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Թեթև արդյունաբերության ոլորտի զարգացումը խթանելու համար պետք է միջոցներ ձեռնարկենք. Նիկոլ Փաշինյան

Politics

ՀՀ կառավարության հերթական նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը , գործադիրի որոշմամբ  ներդրումային ծրագրի շրջանակում «Լենտեքս» ՍՊԸ-ն  կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից: Ընկերությունը նախատեսում է  կատարել 1.98 մլրդ ՀՀ դրամի  ներդրում՝ բարձրորակ հումք ձեռք բերելու նպատակով: «Լենտեքս»-ը կարտադրի  բարձր որակի տրիկոտաժե քաթաններ՝ հագուստեղեն կարելու համար։  Արդյունքում՝ կստեղծվի 60 նոր աշխատատեղ` 80 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով: «Արմենպրես»-ին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ԱԱՀ-ի գումարների երեք տարի ժամկետով հետաձգման արտոնությունից կօգտվի նաև «Հելլո» ՍՊԸ-ն. կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ընկերությունը մտադիր է տրիկոտաժի արտադրության ոլորտում կատարել 370.8 մլն ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում մինչև 2021 թվականը կստեղծվի 30 նոր աշխատատեղ՝ 106 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Ներկայումս ընկերությունում աշխատում է 105 մարդ: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած ընկերություններին նման արտոնություններ տրամադրելու քաղաքականությունը հասկանալի է, բայց ամեն անգամ որոշակի հարցադրումներ են լինում դրանց տրամադրման հիմնավորումների շուրջ: «Նախորդ նիստում պարզաբանեցինք, որ որոշակի սանդղակներ են գործում, սակայն հնչում են հարցեր, թե որքանով են օբյեկտիվ դրանք: Ընդհանուր առմամբ, ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծենք՝ նոր աշխատատեղերի ստեղծումն է, ոլորտի զարգացումը: Առաջիկայում այդ թեմայով ավելի մանրամասն քննարկում կունենանք, թեթև արդյունաբերության ոլորտի զարգացումը խթանելու համար պետք է միջոցներ ձեռնարկենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ընկերություններին արտոնություններ տրամադրելու գործընթացը պետք է կազմակերպվի չափազանց թափանցիկ, որպեսզի չխաթարվի վստահության մթնոլորտը որևէ գործընթացի նկատմամբ:

Կառավարության որոշումներով հոկտեմբերի 21-ին կանցկացվեն ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի,  Վաղարշապատի (Էջմիածին), ՀՀ Արարատի մարզի Լուսաշողի համայնքների ղեկավարների արտահերթ ընտրություններ: 

Էլեկտրոնային գրանցամատյանի ներդրումը կնպաստի արդյունավետ վարչարարության իրականացմանը 

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Համապատասխան որոշման ընդունումը բխում է  «Բաց կառավարման գործընկերություն» ՀՀ երրորդ գործողությունների ծրագրով» նախատեսված «Հաշվետու լիցենզավորում. Պետական մարմինների կողմից տրամադրվող լիցենզիաների և ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց պետական միասնական էլեկտրոնային գրանցամատյանի ստեղծում» միջոցառումից:  Որոշման ընդունումը կնպաստի հանրային կառավարման համակարգում մի շարք բարեփոխումների իրկանացմանը, այդ թվում՝ թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության բարձրացմանը: Էլեկտրոնային գրանցամատյանի ներդրումը կնպաստի արդյունավետ վարչարարության իրականացմանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ծախսերի, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկի նվազեցմանը: Համակարգի ներդրման արդյունքում հնարավոր կլինի գրանցամատյանից տեղեկությունները տրամադրել նաև էլեկտրոնային տարբերակով, արդյունքում ժամանակատարության և տրամադրված տեղեկատվության հավաստիության խնդիրներ չեն առաջանա: Բացի այդ, հնարավոր կլինի համակարգել ծանուցման ենթակա գործունեության վերաբերյալ տարբեր մարմինների իրավասության ներքո գտնվող տեղեկատվությունը:

Գործադիրը սահմանել է դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը Հայաստանի Հանրապետությանը հանձնելու կարգը: Արդյունքում՝ ակնկալվում է կարգավորել դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը ՀՀ-ին հանձնելու և դրա հետագա տնօրինման գործընթացը: Մասնավորապես, դատավորի կողմից ստացված թույլատրելի չհամարվող նվերը օրենքով սահմանված ժամկետում վերադարձնելու կամ համարժեք հատուցում վճարելու անհնարինության դեպքում ենթակա է հանձնման ՀՀ-ին՝ ի դեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, նվերի հանձնումն իրականացվում է նվիրատվության պայմանագրի հիման վրա, նվերի հանձնման հետ կապված ծախսերը իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Մեկ անգամ տրվող նվերը չի կարող գերազանցել 100 հազար դրամը: Տարվա կտրվածքով ստացվող նվերները չեն կարող գերազանցել 400 հազար դրամը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս հարցերի վերաբերյալ իրազեկման քայլեր պետք է արվեն, որպեսզի հասարակությունն էլ իմանա, որ նման օրենքներ կան և որ դատավորին նման նվերներ չի կարելի տալ: Վարչապետը հավելել է, որ սա շատ կարևոր թեմա է հանրային ծառայողների,  հանրության համար և ընդհանրապես թափանցիկության տեսակետից: «Կարծում եմ, որ պետք է իրազեկման որոշակի միջոցներ ձեռնարկվեն և այդ  իրազեկման օբյեկտը ոչ միայն պաշտոնյաները լինեն, այլև հանրությունը, որպեսզի այս մասով խաղի կանոնները պարզ լինեն և բոլորիդ հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, որովհետև կարծում եմ, որ գործնականում միշտ չէ, որ սահմանված կանոնները պահպանվում են: Կխնդրեմ, որ արդարադատության նախարարությունը համապատասխան մյուս կառույցների հետ աշխատի, որպեսզի իրազեկվածության

մակարդակը բարձրանա, զանգվածային լրատվության միջոցների հետ է պետք աշխատել այս թեմայով, որպեսզի կոնկրետացնեն, թե ինչն է թույլատրելի, ինչն է անթույլատրելի, նվեր ստանալու ընթացակարգերը պահպանվեն»,- ասել է կառավարության ղեկավարը:

Կառավարությունը հաստատել է նաև ներման խնդրագրերի քննարկմանն առնչվող նյութերի արխիվացման կարգը՝ «Ներման մասին» ՀՀ օրենքի լիարժեք գործողությունն ապահովելու և նյութերի արխիվացման գործընթացը կանոնակարգելու նպատակով:

Հաստատվել են ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը

Հաստատվել են ՀՀ-ում 2018/2019 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը: Արցախի Հանրապետությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը ներկայացրել են առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի կրթական ծրագրերով իրենց հայտերը՝ հաշվի առնելով առողջապահական համակարգի և ՀՀ զինված ուժերում ներկայիս և ակնկալվող կադրային պահանջարկը: Ըստ այդմ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է հատկացնել  օրդինատուրայի համար 95 տեղ, որից 17-ը՝ Արցախի Հանրապետությանը, 18-ը՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին, 49-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը,  11-ը՝ ՀՀ պաաշտպանության նախարարությանը և 28 տեղ՝ ինտերնատուրայի համար:

Գործադիրի որոշմամբ «Հ. Գյուլիքեխվյանի անվան Հ. 103 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը կվերակազմակերպվի «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի: Հիմնավորման համաձայն՝ կարգավիճակի փոփոխությունը կնպաստի դպրոցի կառավարման արդյունավետության բարձրացմանը, չինարենի խորացված ուսուցմանը ծրագրերի իրականացման համար տարբեր աղբյուրներից, այդ թվում նաև Սփյուռքից ներդրումների ապահովմանը: Արդյունքում՝ հիմնադրամի կարգավիճակ ստացած դպրոցը կդառնա տեխնիկապես հագեցած չինական  թեքումով հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանցի առաջին օղակը և  չինական ուսուցմամբ  դպրոցների ուսումնամեթոդական կենտրոնը, ուր վերապատրաստումներ կանցնեն   չինարենի ուսուցման  ուսուցիչները: Դպրոցի սովորողները և շրջանավարտները խորությամբ կտիրապետեն հայոց և չինարեն  լեզուներին, կծանոթանան Հայաստանի և Չինաստանի մշակույթին, աշխարհագրությանը: Նրանք հանգամանորեն կուսումնասիրեն հայ և չինական մշակույթի և քաղաքակրթության նվաճումները: Դպրոցում  մշտապես կգործի ամառային դպրոց, որտեղ Չինաստանի, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երեխաների մասնակցությամբ կանցկացվեն օլիմպիադաներ, հետազոտական աշխատանքներ, արշավներ և այլ միջոցառումներ: 

Սահմանամերձ մարզերում կիրականացվեն կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ

Կառավարության որոշմամբ «ՀՀ-ի և Եվրասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կատարելագործում» ծրագրի ֆինանսավորման համար Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից դրամաշնորհի տրամադրման մասին» համաձայնագիրը հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը կներկայացվի նախագահի հաստատմանը: Ծրագրի նպատակն է սահմանամերձ ՀՀ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում իրականացնել կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ՝ կանխարգելելու կանանց մոտ կրծքագեղձի չարորակ նորագոյացությունները: Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում գրավում է առաջին տեղը՝ քաղցկեղային հիվանդությունների շարքում: Վերջին տարիներին նկատվում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացության աճ: Հետազոտությունները նախատեսվում  են իրականացնել կանանց 50-69 տարիքային խմբում՝ ապահովելով առնվազն 50 տոկոս ընդգրկվածություն: Ծրագրով նախատեսված են նաև բժշկական սարքավորումների ձեռքբերում (շարժական մամոգրաֆ), շարունակական բժշկական կրթության գործառույթներ և այլն: Ծրագրի գումարը կազմում է 1 մլն ԱՄՆ դոլար: Հետագայում շարժական մամոգրաֆի միջոցով կարելի է իրականացնել կրծքագեղձի մամոգրաֆիկ հետազոտություններ ՀՀ ողջ տարածքում: Մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտությունների միջոցով կարելի է վաղ շրջանում հայտնաբերել քաղցկեղն ու կանխարգելել հիվանդության զարգացումը: Սքրինինգային հետազոտությունները նպաստում են, ինչպես հիվանդացության, այնպես էլ մահացության ցուցանիշների նվազեցմանը՝ մասնավորապես աշխատունակ տարիքի բնակչության շրջանում:

ՀՀ-ում պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տեսակի ծառայությունների ներդրման և իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Արդյունքում կբարձրանա  բժշկական կազմակերպությունների կողմից ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների որակը, կհստակեցվեն դրույթները:

                Նիստի ավարտին վարչապետը, մասնավորապես, նշել է. «Ընդհանարպես, միշտ մտածել եմ, որ մեր իրականության ամենակարևոր խնդիրներից մեկը զուգահեռ իրականությունների գոյությունն է: Նախկինում ես բնորոշում էի այդ զուգահեռ իրականությունը հետևյալ կերպ, որ ունենք մի կողմից օրինակ՝ գրված Սահմանադրություն, որը սահմանում է, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն այսպես, այսպես և մյուս կողմից ունենք իրականություն, որտեղ հարաբերությունները կարգավորվում են բոլորովին այլ կերպ՝ առնվազն շատ զգալի մասում: Մեր խնդիրն այդ երկու իրականությունները սինխրոնիզացնելն է, և ես կարծում եմ, որ մենք հիմա Հայաստանում այդ գործով ենք զբաղված: Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո ես  տեսնում եմ, որ զուգահեռ իրականություններ ունենք նաև կառավարման, մասնավորպես կրթության ոլորտում: Ի՞նչ նկատի ունեմ. օրինակ Հայաստանի տարբեր գերատեսչությունների կազմում գործում են կրթական հաստատություններ՝ դիվանագիտական ակադեմիա, արտակարգ իրավիճակների ակադեմիա, արդարադատության ակադեմիա, պետական կառավարման ակադեմիա, ռազմական ակադեմիա, համոզված եմ էլի ակադեմիաներ կան, որոնք այս պահին մենք չենք հիշում:  Մյուս կողմից ունենք բուհական համակարգեր, որտեղ պատրստվում են իրավաբաններ, դիվանագետներ, նույնիսկ արտակարգ իրավիճակների մասնագետներ, որոշ դեպքերում ունենք յուրահատկություն, մասնավորապես ռազմական ոլորտի դեպքում, իսկ որոշ դեպքերում այս զուգահեռ կրթական իրականությունը ծագել է այն պատճառով, որ պրակտիկ գործով զբաղվողները համարել են, թե ավանդական կրթական համակարգը չի մատակարարում այն մակարդակի մասնագետներ, որոնց հնարավոր կլինի ներգրավվել կոնկրետ աշխատանքի մեջ: Հիմա գրեթե վստահաբար կարելի է ասել, որ առնվազն կանխավարկածն այն է, որ օրինակ՝ ԱԻՆ-ի ակադեմիայում շատ ավելի լավ մասնագետներ են պատրաստում առնվազն պրակտիկ առումով, քան պատրաստում է, պայմանական ասած, ավանդական բուհական համակարգը: Բայց այստեղ առնվազն  առաջարկում եմ հարցադրում՝ արդյոք մենք չպետք է բուհական, ընդհանրապես կրթական համակարգը սինխրոնիզացնելու խնդիր առաջադրենք: Մասնավորապես, այն բուհերը, որոնք պետք է պատրաստեն մասնագետներ, իրոք պատրաստեն մասնագետներ և ոչ թե մասնագետներ, որոնք ձեռնտու չեն պրակտիկ ոլորտին: Բյուջետային հայտերի քննարկման արդյունքում է այս խնդիրը առավել է սրվել, որովհետև դա իսկապես հրատապ խնդիր է, որի լուծման մասին  մենք պետք է մտածենք: Ինչո՞ւ մենք չենք նույնականացնում, օրինակ՝ դիվանագիտական ակադեմիան ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի հետ: Ընդ որում, օբյեկտիվ գնահտելով այդ լիազորությունը պատվիրակենք, վերապահենք առավել բարձր որակ ապահովող օղակին: Կարծում եմ, որ պետք է կրթության ոլորտում այսպիսի գործընթացի մասին մտածենք, որպեսզի այստեղ էլ կարողանանք մեր իրականությունները նույնականացնել: Դա ի վերջո կբերի առաջին՝ կադրերի պատրաստման առավել արդյունավետ համակարգ ունենալուն, երկրորդ՝ հսկայական պետական միջոցներ խնայելուն: Մենք նույն նպատակի համար, փաստորեն, 2 անգամ և 2 տարբեր տեղերում ծախսում ենք պետական միջոցներ և սա առնվազն արդյունավետ չէ»:

IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offer