Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում այսուհետ արգելվում է քաղաքացիներին լողազգեստ կրել լողափերից դուրս: Այսպիսի որոշում են ընդունել քաղաքային ժողովի պատգամավորները:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը ՝ պատգամավորները նաև քաղաքապետ Ալյաս Լաբախուային հանձնարարել են քաղաքապետարանին կից հատուկ վերահսկիչ խումբ ստեղծել և տեղեկատվական վահանակներ տեղադրել լողափերում՝ արգելքի մասին հիշեցնելու համար:
Որոշման իրականացմանը հետևելու համար պատասխանատու է նշանակվել Սուխումի ներքին գործերի վարչության ղեկավար Մուրման Գեգիան: