Yerevan, 15.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պետնախարար Մարտիրոսյանը Շահումյանի շրջանում ծանոթացել է իրականցվող մի շարք ծրագրերի ընթացքին

Society

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 4-ին այցելել է Շահումյանի շրջան, ծանոթացել տեղում իրականցվող մի շարք ծրագրերի ընթացիկ աշխատանքներին և համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Շահումյանի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Գագիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ պետական նախարարը նախ ծանոթացել է Չարեկտար համայնքում պետբյուջեի միջոցներով կառուցվող դպրոցական շենքի և խմելու ջրի ապահովման համար ջրատարի աշխատանքներին: Պետնախարարը կարևորել է երկու ծրագրերի առաջնահերթությունը և հանձնարարել պատասխանատուներին ավելի հետևողական լինել աշխատանքներն ըստ սահմանված ժամանակացույցի և որակով ավարտելու համար:

Այնուհետև պետնախարար Մարտիրոսյանը այցելել է Լև գետի վրա կառուցված, «Արցախ ՀԷԿ» ընկերությանը պատկանող «Լև-1» ՀԷԿ, որի շահագործումը նախատեսվում է այս տարվա աշնանը: Պետնախարարը ծանոթացել է եվրոպական առաջատար տեխնոլոգիաներով զինված ՀԷԿ-ի հզորությանը՝ ընդգծելով վերականգնվող էներգիայի կարևորությունը Արցախի տնտեսության զարգացման գործում:

Հագեցած օրակարգի հաջորդ կանգառը Վարդենիս-Մարտակերտ մայրուղու վրա գտնվող «Խարխափուտ» հսկիչ կետն էր, որտեղով իրականացվող ապրանքաշրջանառությունը վերջին ամիսներին գերակշռող ծավալ է ապահովում: Գ. Մարտիրոսյանը նախ ծանոթացել է մատուցվող ծառայությունների որակին, պատասխանատուներից հետաքրքրվել առկա խնդիրներով, ապա շրջայց կատարել տարածքում:

Պետնախարարի խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի թե՛ մատուցվող ծառայությունները և թե՛ առաջիկայում հսկիչ կետի համար նախատեսվող ենթակառուցվածքները համապատասխանեն արդի չափանիշներին և անհարկի խնդիրներ չառաջացնեն ինչպես տնտեսվարողների, այնպես էլ ուղևորների համար: Հատկապես զբոսաշրջիկներն ու Արցախ առաջին անգամ այցելող մեր հայրենակիցներն, ըստ պետնախարարի, առաջին տպավորությունը ստանում են հսկիչ կետում, և շատ կարևոր է, որ այն միայն դրական լինի: Տեղում մի շարք հանձնարարականներ տալուց հետո հետո պետնախարարն ուևորվել է Քարվաճառ քաղաքը Վարդենիս-Մարտակերտ մայրուղուն կապող ռազմավարական նշանակության նոր ճանապարհատվածի բարեկարգման աշխատանքների ընթացքին ծանոթանալու: Գ. Մարտիրոսյանն ընդգծել է, որ Արցախի իշխանությունները հատուկ կարևորություն են տալիս նոր մայրուղու շուտափույթ  շահագործմանը և հավաստիացրել, որ որևէ խոչընդոտ չի լինելու ծրագրի իրականացման համար:

Քարվաճառ քաղաքում պետական նախարարն այցելել է «Արի» ծրագրով նախատեսվող բնակելի թաղամասի համար հատկացված տարածք, վարչակազմի ղեկավարի հետ տեղում քննարկել հայրենադարձության ծրագրի արդյունավետ իրականացմանն ուղղված մի շարք հարցեր, այնուհետև շրջանի համայնքների ղեկավարների և պետական մարմինների ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել աշխատանքային խորհրդակցություն:

Գ. Մարտիրոսյանը նշել է, որ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման, ապա և Քարվաճառ քաղաքը նոր ճանապարհով այդ մայրուղու հետ կապելու ծրագրերը կառավարությունը դիտարկում է շրջանի զարգացման համատեքստում: «Այդ առումով արդեն տեսանելի են առաջին արդյունքները, քանի որ հանրապետության այս հատվածով շարժը անհամեմատ մեծացել է: Համոզված եմ՝ նոր աշխատատեղերի բացման առումով կարևոր դերակատարություն են ունենալու շրջանում կառուցվող հիդրոէլեկտրակայանները: Սակայն այսքանով պետական աջակցությունը չի սահմանափակվելու, և առաջիկա տարիներին պետական և բարեգործական  ծրագրերի շրջանակում նախատեսվում է ավարտին հասցնել շրջանի համայնքների խմելու և, դրան զուգահեռ՝ ոռոգման ջրի խնդիրը: Հայրենադարձության ծրագրի շրջանակում ընդլանելու ենք բնակարանաշինության և շինանյութերի տրամադրման ծավալները: Ուշադրության կենտրոնում են պահվելու նաև ներհամայնքային և միջհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքները»,- ասել է պետնախարարը:

Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարները բարձրացրել են համայնքային նշանակության մի շարք այլ խնդիրներ, որոնց պետնախարարը խոստացել է անպայման անդրադառնալ: Գ. Մարտիրոսյանը հավաստիացրել է նաև, որ ներդրվելու են բոլոր հնարավոր միջոցները շրջանում սոցիալ-տնտեսական իրավիճակի շարունակական բարելավման և կյանքի որակի բարձարցման ուղղությամբ:

 

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee