Yerevan, 20.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Եղեգնաձորի արշավախմբերի շնորհիվ մեծ քանակությամբ ամրոցներ են արձանագրվել, որոնք մինչ օրս անհայտ էին

Society

Վայոց ձորի մարզում Եղեգնաձորի արշավախմբերի շնորհիվ մեծ քանակությամբ մինչև օրս անհայտ ամրոցներ են արձանագրվել:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը նշեց, որ դրանք հնարավորություն են տալիս պատկերացում կազմելու Ք.ա. 2-րդ հազարամյակի վերջի և առաջին հազարամյակի առաջին կեսի մասին:

«Ընդ որում, այդ հուշարձանների մի զգալի մասն ունի Վանի թագավորության շրջանի շերտեր: Մասնավորապես, արքաների կառուցած ամրոցների, բնակատեղիների մասին նոր պատկերացումներ ենք ունենում: Սրանք նոր փաստագրումներ են»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Պավել Ավետիսյանը: Նա նշեց, որ այս տարի նախատեսել են ուսումնասիրել ժայռափոր, ժայռակերտ կառույցներ, որոնց մեծ մասը նույնպես վերաբերում է Վանի թագավորության շրջանին: Հայաստանի տարածքում հնագետները ժայռափոր կառույցների ուսումնասիրման աշխատանքները նոր են սկսում:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանընշեց, որ Վայոց ձորը հնագիտական տեսանկյունից բավական հետաքրքիր տարածք է: Չկա մի ժամանակաշրջան, որ այնտեղ արտացոլված չլինի:

«Խիստ զարմանալի է, թե որքան բան չգիտենք մեր երկրի մասին: Վայոց ձորում ուսումնասիրում ենք մարդու բնակեցման վաղագույն փուլերը: Նոր հուշարձանների հայտնաբերումը շատ կարևոր է, որովհետև դրանք ցուցակներում չկան: Դրանք մի ամբողջություն են այնտեղ առկա լանդշաֆտի հետ: Չի կարելի առանձնացնել հուշարձանը լանդշաֆտից: Հուշարձանը, հսկայական ամրոցը, իր շուրջ տարածված ծիսական աշխարհը, ջրանցքները, հին այգիների մնացորդները միասին վերցված մի ամբողջություն են»,-ասաց Բորիս Գասպարյանը: Նա նշեց, որ այդ հուշարձանները կարելի է օգտագործել զբոսաշրջությունը զարգացնելու գործում:

Միջերկրածովյան և Արևելքի երկրների ուսումնասիրության միջազգային ասոցիացիայի գիտաշխատող Ռոբերտո Դանը նշեց, որ իրենց արշավախումբը Հայաստանում սկսել է աշխատել 2013 թվականից, սկզբում Կոտայքում, այնուհետև Վայոց ձորում: Արշավախմբի ուշադրության կենտրոնում այն տարածքներն են, որոնք տեղեկություն են պարունակում Ուրարտուի վերաբերյալ:

«Վերջին վեց տարվա աշխատանքը հաստատեց, որ մեծ ներուժ կա նշված տարածքներում: Վայոց ձորից կառանձանցնեի Քյոշք հնավայրը, որը, կարծում եմ, ուրարտական կենտրոնական հնավայրերից մեկն է եղել: Ինչ վերաբերում է Հայաստանում գտնվող ժայռափոր կառույցներին, ապա, ասեմ, որ դրանց մասին քիչ տեղեկություն կա: Իրանում, Թուրքիայում նման կառույցների մասին տեղեկատվությունը շատ է: Այժմ նախատեսում ենք Հայաստանում ևս ուսումնասիրություն կատարել այդ տեղեկատվական բացը լրացնելու համար»,-ասաց Ռոբերտո Դանը:

Կոլումբիայի համալսարանի հնագիտական բաժնի հնակենդանաբան Հաննա Չազինիարշավախումբն ուսումնասիրություն է կատարում Քարաշամբի հատվածում: Նա տեղեկացրեց, որ տեղի դամբարանադաշտում բրոնզեդարյան ահռելի նյութ է ուսումնասիրվում:

«Քարաշամբի դամբարանադաշտը յուրահատուկ վայր է, որտեղ ուսումնասիրման շատ նյութեր կան: 250-ից ավելի դամբարան է պեղվել, ահռելի քանակությամբ ոսկրաբանական նյութ ունենք, որը վերաբերում է միջին բրոնզե, ուշ բրոնզե ժամանակաշրջանին»,-ասաց նա: Հայտնաբերվել են տարբեր կենդանիների ոսկորներ: Այժմ իզոտոպային անալիզի միջոցով փորձելու են պարզել կենդանիները տեղից տեղ շարժվե՞լ են, թե ոչ, դա էլ իր հերթին կօգնի հասկանալ այդ տարածքում քոչվորնե՞ր են եղել, թե հենց մարդիկ այնտեղ նստակյաց կյանքով են ապրել:

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արթուր Պետրոսյանընշեց, որ հնագիտական աշխատանքներում ներգրավում են նաև տեղի համայնքների բնակիչներին: Տրամադրում են տեղեկատվական նյութեր իրականցվող հնագիտական աշխատանքների և արդեն ստացված արդյունքների մասին, որպեսզի համայնքի ղեկավարությունը, բնակչությունը հասկանան, թե ինչ հուշարձանների հետ գործ ունեն, ինչպես դրանք օգտագործեն զբոսաշրջության ոլորտում:

KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel