Yerevan, 15.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կլանային բիզնես ֆինանսների նախարարությունում

Politics

Թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունները հայտարարեցին կոռուպցիայի դեմ պայքարի նոր փուլ: Կոռուպցիոն առաջին բացահայտումներից մեկը եղավ «Նորֆոլկի» գործը:

Եթե պարզ ասենք, «Նորֆոլկը» մենաշնորհային սկզբունքներով մաքսազերծում էր բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների՝ Հայաստանի տարածք ներմուծված ապրանքները: Ընկերությունը անմիջական կապ ուներ նախկին իշխանությունների որոշ օղակների հետ, ընդհուպ՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի և ՊԵԿ նախկին ղեկավար Վարդան Հարությունյանի, և հսկայական շահույթներ էր ստանում, իսկ պետությունը՝ մեծ վնասներ:

 

Ահա այսպիսի մի «Նորֆոլկ» էլ ֆինանսների նախարարության և պետգնումների ոլորտում տարիներ շարունակ հանդիսանում է «Ինտեր լիմենս» ընկերությունը: Այս ընկերությունը հիմնադրել է ՀՀ ֆինանսների ներկայիս փոխնախարար Կարեն Բրուտյանը: Ընկերությունը մենաշնորհային սկզբունքներով զբաղվում է պետական գնումների կազմակերպմամբ և գնումների գործընթացի վերաբերյալ խորհրդատվության տրամադրմամբ, ինչը հսկայական շահույթներ է ապահովում:

Երբ մենք օրերս անդրադարձանք ՀՀ ֆինանսների նախարարությունում առկա անառողջ մթնոլորտին, որի մասին պատմել էին հենց նախարարության աշխատակիցները, հենց այդ ժամանակ էլ առաջին անգամ լսեցինք «Ինտեր Լիմենսի» մասին: Հետաքրքրվելով այս ընկերության գործունեությամբ, բնավ չէինք պատկերացնում, որ գործ ունենք խմբակային-կլանային, պաշտոնական դիրքերի չարաշահումների, կոռուպցիոն ռիսկերի, հովանավորչության մի ամբողջ կծիկի հետ:

 

Ինչպես նշեցինք, 2000 թվականին հիմնադրված այս ընկերությունը տրամադրում է հանրային և մասնավոր հատվածի կազմակերպություններին, անհատներին մասնագիտական ու իրավաբանական խորհրդատվություն, այլ խոսքերով՝ գնման գործընթացների կազմակերպման խորհրդատվական ծառայություն: Ոչ մի այլ ընկերություն նման գործունեությամբ Հայաստանում չի զբաղվում: Շատ պարզ պատճառով. ընկերության սեփականատերերը, ղեկավարները անմիջական կապ ունեն ՀՀ ֆինանսների նախարարության և պետեկամուտների կոմիտեի հետ, և պարզապես թույլ չեն տա այլ ընկերությունների զբաղվել խորհրդատվական գործունեությամբ:

Նախ, այն մասին, թե ովքեր են առնչվում «Ինտեր Լիմենսի» հետ:

Կարեն Բրուտյան. ընկերության հիմնադիրներից մեկն է, որը 2011-16 թթ. եղել է «Ինտեր Լիմենսի» խորհրդի նախագահ: Մինչև խորհրդի նախագահ լինելը՝ 2008-2011 թվականներին եղել է ՀՀ ֆիննախի պետգնումների վարչության պետն է եղել: Ըստ էության, այս բիզնես-մեխանիզմի հեղինակն ու գլխավոր գործող անձն է: Բոլոր ընկերությունները, որոնք ցանկանում էին մասնակցել պետգնումների մրցույթներին, միայն «Ինտեր Լիմենսին» պետք է դիմեին:

2011 թվականին Կարեն Բրուտյանը դուրս է գալիս «Ինտեր լիմենսից» և նրան փոխարինում է իր ընկերը՝ Սերգեյ Շահնազարյանը: 2 տարի անց վերջինս նշանակվում է ՀՀ ֆիննախի պետգնումների վարչության պետ: Այն նույն պաշտոնին, որը զբաղեցրել էր Կարեն Բրուտյանը: Նույն թվականին ֆինանսների նախարարությունը միացնում են պետեկամուտների կոմիտեին և Սերգեյ Շահնազարյանը դառնում է միացյալ այս կառույցի պետգնումների վարչության պետը: Իսկ «Ինտեր Լիմենսում» նրա փոխարեն տնօրեն է նշանակվում, չզարմանաք, Կարեն Բրուտյանի քավորի՝ ՀՀ ներկայիս ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի եղբայր Գագիկ Ջանջուղազյանը: Խառն է, չէ՞: Բոլորը իրար բարեկամ, խնամի են:

Բայց սա վերջը չէ. 2016 թվականին ֆինանսների նախարարությունն ու պետեկամուտների կոմիտեն առանձնացնում են, Սերգեյ Շահնազարյանը նորից դառնում է ֆինանսների նախարարության պետգնումների վարչության պետ: Արդեն առանձին գործող պետեկամուտների կոմիտի պետգնումների վարչությունում նոր պետ է նշանակվում: Թող տարօրինակ չթվա, պետ է նշանակվում Սերգեյ Շահնազարյանի եղբայրը՝ Կարենը:

Պատկերացնում եք, չէ՞, ֆիննախի ու ՊԵԿ-ի պետգնումների վարչությունների ղեկավարները եղբայրներ են: Կարեն Բրուտյանն այդ ընթացքում ՊԵԿ նախագահի առաջին տեղակալն է, Ատոմ Ջանջուղազյանը՝ ֆիննախում գանձապետը, Ատոմ Ջանջուղազյանի եղբայրն էլ՝ «Ինտեր Լիմենսի» տնօրենը: Կլանային տեսք ունեցող այս շղթան գործող անձանց խոշոր եկամուտներ ապահովում: Այստեղ մենք գործ ունենք փոխկապակցված շահերի հետ: Հենց այս ձևաչափով էլ նշված խումբը մինչև հիմա էլ գործում է: Ընդամենը Ատոմ Ջանջուղազյանը ֆինանսների նախարար է դարձել, նրա սանիկը՝ Կարեն Բրուտյանը, առաջին տեղակալ:

Մնացածը նույնն է. ցանկացած ընկերություն, որը ցանկանում է մասնակցել պետգնումների մրցույթներին, ստիպված պետք է լինի վճարել «Ինտեր Լիմենսին» և նրա բարձրաստիճան հովանավորյալներին:

Այս մարդիկ այնքան վստահ են իրենց անպատժելիության և այս կոռուպցիոն մեխանիզմի անխափան աշխատանքի մեջ, որ չեն էլ թաքցնում, որ իրենց պաշտոնական դիրքն օգտագործում են «Ինտեր Լիմենսի» համար շահույթ ապահովելով:

Մասնավորապես, Պետեկամուտների կոմիտեն մրցույթ է հայտարարել, օրինակ՝ գրենական պիտույքներ ձեռք բերելու համար: Հայտարարության մեջ նշված են մրցույթի պայմանները, մասնակցելու ձևաչափը և այլն: Վերջում էլ նշել են պետեկամուտների կոմիտեի համապատասխան հեռախոսահամարը՝ 060 544-709, հասցեն՝ Խորենացի 7 և էլեկտրոնային հասցեն.... interlimens@mail.ru: Այսինքն, պետեկամուտների կոմիտեն մասնավոր ընկերության հասցեով է ընդունում գնումների մրցույթներին մասնակցության հայտերը: Այն մասնավոր ընկերության, որի ներկայիս միակ բաժնետեր է հանդիսանում Սերգեյ Շահնազարյանը, որի եղբայրն էլ ՊԵԿ-ի պետգնումների վարչության պետն է: Կարո՞ղ ենք սա համարել կոռուպցիոն ռիսկեր պարունակող փաստ: Միանշանակ: Կարո՞ղ ենք պնդել, որ պետգնումների մրցույթներում «Ինտեր Լիմենս» ընկերությունը Ֆիննախի և ՊԵԿ պետգնումների վարչությունների  հետ փոխկապակցված շահեր է հետապնդում: Միանշանակ: Մեզ հետաքրքիր է, թե ինչպե՞ս են այս փաստը պարզաբանելու:

Մեկ ուրիշ ապշեցուցիչ փաստ ներկայացնենք. օրինակ, 2013 թվականի նոյեմբերին ՊԵԿ-ը գնումների մասին հերթական հայտարարություն է տվել: Նորից, հայտարարության վերջում ՊԵԿ-ի հեռախոսահամարը, հասցեն ու էլեկտրոնային հասցեն՝ sshahnazaryan@yahoo.com: Դժվար չէ կռահել, որ սա ՀՀ ֆիննախի պետգնումների վարչության ներկայիս պետ Սերգեյ Շահնազարյանի անձնական փոստի հասցեն է: Ու ամբողջ խնդիրն այն է, որ այդ ժամանակ Սերգեյ Շահազարյանը որևէ կապ չի ունեցել ՊԵԿ-ի հետ, այնտեղ չի աշխատել, ու հարց է առաջանում. ինչո՞ւ է ՊԵԿ-ը մրցույթի հայտարարության համար նշում իր կառույցի հետ կապ չունեցող անձի էլեկտրոնային հասցեն. պատասխանը նորից նույնն է. «Ինտեր լիմենսի» հետ փոխկապակցված շահերն ու համատեղ բիզնեսը: Եվ նման փաստերը բազմաթիվ են, դրանք բաց են, Azdarar.am կայքում:

Ամփոփելով, նշենք. արդեն տարիներ շարունակ մի խումբ անձինք՝ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, ստեղծել են այսպես ասած՝ նեղ ընտանեկան բիզնես կառույց՝ «Ինտեր Լիմենս» անունով, որի միջոցով վերահսկում են պետական գնումների ամբողջ համակարգը, առ այսօր զբաղվում են այդ բիզնեսով, հովանավորչական գործունեություն են ծավալում՝ ստանալով մեծ եկամուտներ:

Այդ խմբում ներգրավված են. ՀՀ ֆինանսերի առաջին փոխնախարար Կարեն Բրուտյանը, վերջինիս քավորը՝ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Կարեն Բրուտյանի մերձավորները՝ եղբայրներ Կարեն և Սերգեյ Շահնազարյանները, որոնցից մեկը ՀՀ ֆիննախի, մյուսը՝ ՊԵԿ-ի պետգնումների վարչության պետն է, «Ինտեր Լիմենս» ընկերության տնօրեն Գագիկ Ջանջուղազյանը՝ ֆինանսների նախարարի եղբայրը:

Իհարկե, կարելի է ասել, որ սա ժամանակավոր կառավարություն է, որ շատ բան կփոխվի խորհրդարանական ընտրություններից հետո և այլն: Բայց եթե նոր կառավարությունը հայտարարել է կոռուպցիայի դեմ անողոք պայքարի մասին, ապա պետք է տեղյակ լինեն, որ հենց կառավարության ներսում ահա նման երևույթ կա, և սրան պետք է համապատասխան կերպով արձագանքել և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել: Ի դեպ, «Նորֆոլկի» գործը բացահայտել էր ԱԱԾ-ն: Ահա ձեզ եվս մեկ «Նորֆոլկ»:

Hayastan24.com

IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offer