Շատ-շատ հարցեր են առաջացել, քարոզարշավի ժամանակ կմանրամասնենք. Հայկ Մարության
Politics«Քաղաքացիական պայմանագրի» Շենգավիթի գրասենյակում այսօր ՔՊ Երևանի ավագանու ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը հանդիպել է կուսակցական ակտիվի հետ: Հանդիպումը եղել է փակ, լրատվամիջոցները հնարավորություն են ունեցել միայն մի քանի կադրեր տեսանկարահանել:
Լրագրողներին Հայկ Մարությանը վստահեցրել է, որ հանդիպումը բացառապես ներկուսակցական բնույթ ունի, մասնակցում են նաև ՔՊ համակիրներ:
«Քարոզարշավը դեռ չի մեկնարկել, շատ-շատ հարցեր են առաջացել, և բոլոր հարցերի պատասխանը ես ձեզ կտամ, երբ կմեկնարկի քարոզարշավը, կլինի մամուլի ասուլիս, մանրամասն բոլոր հարցերը կքննարկենք, խոստանում եմ ձեզ»,-շեշտել է նա:
Հիշեցնենք, որ մամուլում տեղեկատվություն էր հայտնվել, որ Հայկ Մարությանը հանդիպում է Շենգավիթի բնակիչների հետ: