Yerevan, 09.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ավարտվել է Գավառի բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գավառ քաղաքի բնակիչ Հայրապետ Հերգնյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի մեկ այլ բնակչի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2018թ. մարտի 4-ին Գավառ քաղաքի բնակչուհուց ահազանգ էր ստացվել ամուսնու՝ 1963թ. ծնված Հ.Հերգնյանի անհայտ կորելու վերաբերյալ: Հաղորդման հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ կինն ամուսնու հետ վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, որի ընթացքում հայտնել է, որ գտնվում է Գավառ քաղաքի շուկայի տարածքում և գնում է տուն: Սակայն վերջինս այդպես էլ տուն չէր հասել, իսկ ավելի ուշ հեռախոսահամարը դարձել էր անհասանելի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հերգնյանը դարձել է սպանության զոհ՝ համաքաղաքացու հետ գումարային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի մարտի 4-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Գավառի 49-ամյա բնակիչը Գավառի կենտրոնական հրապարակի վրա գտնվող հանրախանութի մոտ հանդիպել է Հ.Հերգնյանին, ով խոսակցության ընթացքում 49-ամյա տղամարդուց պահանջել է վերադարձնել նախկինում իրենից վերցրած պարտքով գումարը: Այնուհետև Գավառի բնակիչները նստել են 49-ամյա տղամարդու՝ պարտապանի «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենան, որտեղ նրանց միջև պարտքի գումարի շուրջ առաջացել է վիճաբանություն, որը վերածվել է քաշքշոցի։

Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Հ.Հերգնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 49-ամյա տղամարդը բռունցքով ուժգին հարվածել է նրա դեմքի ձախ այտային մասին` պատճառելով պարանոցային երկրորդ ողի կոտրվածք, հոդախախտ, ողնաշարի պարանոցային հատվածի հարողնաշարային փափուկ հյուսվածքների, մկանների արյունազեղումներ, ողնուղեղի վնասումով, ողնուղեղի, ողնուղեղի փափուկ և կարծր թաղանթների արյունազեղումներ, որի հետևանքով վերջինս մահացել է: Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով՝ նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մեքենայով դին տեղափոխել է Գավառ քաղաքին հարակից «Ազատ» կոչվող աղբանոցի տարածք, որտեղ փոս է փորել, դիակի վրա բենզին լցրել ու այրել, ապա՝ ծածկել հողով:

Պարզվել է նաև, որ 49-ամյա տղամարդն առերևույթ հափշտակել է նաև սպանության զոհի՝ Հերգնյանի մոտ առկա գումարը, ոսկյա մատանին և ձեռքի ժամացույցը:

Բացի այդ, 49-ամյա տղամարդու բնակության վայրում, քրեական գործով կատարված խուզարկությամբ, տան նկուղային հարկում՝ վերջինիս աշնանային բաճկոնի գրպանում, հայտնաբերվել է պրեկուրսոր՝ 0,00291 կգ քացախաթթվի անհիդրիդ՝ պահված 5 մլ տարողությամբ պլաստմասե ներարկիչի մեջ:

Քրեական գործով կատարված բազմակողմանի քննությամբ հիմնավորվել է նաև, որ Գավառի 49-ամյա բնակիչը կեղծ ցուցմունք է տվել՝ ասելով, թե 2018 թվականի մարտ ամսին Գավառի քաղաքային աղբանոցում Հ.Հերգնյանի դիակի իրական տեղը ցույց չտալու պատճառով ոստիկանության աշխատակիցներն իրեն ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով որովայնի և մեջքի շրջաններում ստացել է մարմնական վնասվածքներ, որոնց մի մասը, իբր, ժամանակի ընթացքում անհետացել են:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ոստիկանության աշխատակիցներին վերագրվող, ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործության դեպք տեղի չի ունեցել, իսկ 49-ամյա տղամարդը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրել է ոստիկանության աշխատակիցներին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 49-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 266-րդ հոդվածի 4-րդ մասով, 333-֊րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri