Yerevan, 14.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրի ընտանիքում ամեն օր խոսվի Հայաստան վերադառնալու անհրաժեշտության մասին. Վարչապետը հանդիպել է «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներին

Society

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում մասնակցել է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրի փակման հանդիսավոր արարողությանը: Օգոստոսի 10-ից մեկնարկած ծրագրին մասնակցել է սփյուռքի շուրջ 400 պատանի և երիտասարդ` աշխարհի 25 պետությունից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դիմելով ծրագրի մասնակիցներին՝ վարչապետը նշել է. «Քիչ առաջ հնչած «երազ իմ երկիր հայրենի» արտահայտությունը շատ երգերում է հնչել, ընդ որում  հետաքրքիրն այն է, որ մենք հայրենիքի մասին երազել ենք ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ Հայաստանից դուրս: Ուզում եմ ասել հետևյալը, Հայաստանի Հանրապետությունում գտնվող հայերի համար այդ երազն արդեն իրականություն է, և եկել է մի դարաշրջան, որ սկսի այդ երազն իրականություն դառնալ նաև արտերկրում ապրող, ինչպես ընդունված է ասել՝ սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար: Ես ուզում եմ, որ դուք այստեղից տանեք ձեր միջավայրի, ձեր ծնողների և ձեր երեխաների Հայաստան վերադառնալու սերմը, Հայաստան վերադառնալու անհրաժեշտությունը, Հայաստան վերադառնալու գիտակցությունը, Հայաստան վերադառնալու սերը, Հայաստան վերադառնալու քաղաքացիությունը, որովհետև ես համարում եմ, որ յուրաքանչյուր հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, և պատիվ ունեմ ձեզ դիմել որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների: Մեր ավետյաց երկիրն իրականություն դարձնելու ժամանակը եկել է և շատ կարևոր է, որ ձեզնից յուրաքանչյուրի ընտանիքում ամեն օր խոսվի Հայաստան վերադառնալու գաղափարի և անհրաժեշտության մասին: Կրկին ցանկանում եմ կրկնել, եթե ոչ ձեր ծնողները, ապա գոնե դուք, եթե ոչ դուք, ապա գոնե ձեր երեխաները պետք է անպայման վերադառնան հայրենիք: Սփյուռքի նախարարն ասաց, որ Հայաստանը սիրելու հայրենիք է, Հայաստանը սիրելու երկիր է, բայց ես ուզում եմ ասել նաև, որ Հայաստանն ապրելու երկիր է, սա մի երկիր է, որտեղ պետք է ապրել, զարգանալ, ստեղծագործել, ուժեղանալ, հարստանալ և հարստացնել՝ գաղափարներով, սիրով, ապագայով, հզորությամբ: Եվ ես համոզված եմ, որ մենք այսօր, միմյանց աչքերի մեջ նայելով, միմյանց տեսնելով, միմյանց սիրելով, ավելի ենք հզորանում: Եվ ուրեմն, կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք և մեր երեխաները, որ ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»:

Այնուհետև վարչապետը պատասխանել է երիտասարդների տարբեր հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանում արդարության հաստատմանը, օրենքի գերակայությանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և այլն: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է: «Այսօր չկա մեկ մարդ, ով կարող է իրեն վեր դասել օրենքից, ով կարող է համարել, որ ինքը կարող է ունենալ ավելի շատ իրավունքներ, քան որևէ մեկը: Օրենքի առաջ բոլորի հավասարությունն անկյունաքարն է արդարության: Մեզ համար ամենակարևոր խնդիրը մարդկանց համար աշխատանքով զարգանալու, առաջընթաց ունենալու, բարեկեցության հասնելու պայմաններ ստեղծելն է: Եվ ամեն օրվա հետ, ամեն ժամվա հետ Հայաստանն ավելի արդար պետություն է դառնում,  քան կար»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Պատասխանելով սփյուռքահայ երիտասարդներից մեկի հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանին չի վախեցնում, որ իր նկատմամբ հայ ժողովուրդն այդքան մեծ հավատով է լցված, վարչապետը նշել է. «Վերջերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցիիմ էջում  տեղադրել էի մի հոդված, որը գրել եմ 2010 թվականին«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի մենախցում գտնվելու ժամանակ, և այդ հոդվածը վերնագրված էր

«Իմ վախը»: Այդ հոդվածը այն մասին էր, թե ինչից եմ ես վախենում: Այդ հոդվածում ես գրել եմ այն մասին, որ ես շատ եմ վախենում հիասթափեցնել մարդկանց. բայց սա վախ է, որը ոչ թե ստիպում է նահանջել կամ կծկվել, այլ վախ է, որը ստիպում է առաջ գնալ և ամեն օրվան, ամեն քայլին վերաբերվել առավել պատասխանատու»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր հոդվածը ավարտվում է հետևյալ կերպ. «Չվախենաք, չե՛մ հիասթափեցնի»:

Ծրագրի մասնակիցները շնորհակալություն են հայտնել վարչապետին իրենց հանդիպելու և հարցերին պատասխանելու համար: «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը նախատեսված էր 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար:

 

 

Customer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6