Yerevan, 19.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


45 տոկոսով ավելացել են զինվորական ծառայությունից ապօրինի խուսափելուն նպաստելու հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերը

Society

Այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում զինակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ նրանց նկատմամբ ապօրինի տարկետում սահմանելուն  տարբեր հանցավոր սխեմաներով նպաստելու, օժանդակելու դեպքերի առթիվ հարուցվել է 13 քրեական գործ, ինչը գրեթե 45 տոկոսով ավելի է 2017թ. նույն ժամանակաշրջանում հարուցված նմանատիպ քրեական գործերից: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, բացահայտված հանցավոր գործողություններն ուղղված են եղել թվով 21 անձանց, հիմնականում առողջական վիճակի հիմքով, պարտադիր զինվորական ծառայությունից ազատմանը կամ տարկետման տրամադրմանը, ինչը 5-ով կամ 31 տոկոսով ավելի է 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Այս տվյալները վկայում են ոչ թե ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու կամ ապօրինի տարկետում շնորհելու դեպքերի ավելացման, այլ լատենտային բնույթ կրող կոռուպցիոն այս հանցագործության բացահայտման ցուցանիշների բարելավման, այդ ուղղությամբ իրավապահ մարմինների համագործակցությամբ համադրված աշխատանքի արդյունավետության բարձրացման մասին:  

Նշված 13 քրեական գործերով կաշառք տալու և կաշառքի միջնորդության հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել 21 անձի, որոնցից 2-ը՝ զինվորական զորակոչի կազմակերպման և իրականացման գործառույթներով օժտված պաշտոնատար անձինք: ԶՈՒ-ի հետ կապ չունեցող 4 անձի մեղադրանք է առաջադրվել խարդախության առերևույթ հանցագործություն կատարելու համար: Վերոնշյալ 25 անձանցից 8-ի նկատմամբ, որոնցից 2-ը՝ պաշտոնատար անձինք, որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Հարկ է նկատել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կալանքը որպես խափանման միջոց է ընտրվել միայն 3 անձի նկատմամբ:

2018թ. առաջին կիսամյակում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել նշված ենթադրյալ հանցագործությունների դեպքերի առթիվ քննված 3 քրեական գործ՝ 17 անձի վերաբերյալ:

Ելնելով զինապարտներին զինվորական ծառայությունից ապօրինի ազատելուն կամ տարկետումների տրամադրմամբ հետաձգելուն նպաստելու հետ կապված հանցագործությունների դեմ պայքարն առավել ուժեղացնելու, մեղավոր անձանց քրեական պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու՝ ՀՀ զինվորական դատախազության կողմից դրված առաջնահերթությունից՝ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմիններին հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել այս ոլորտում կոռուպցիոն հանցավոր մեխանիզմների, դրանցում ներգրավված անձանց, այդ թվում նաև պաշտոնատար անձանց շրջանակները բացահայտելու ուղղությամբ:

ՀՀ զինվորական դատախազությունում կատարված նմանատիպ քրեական գործերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նշված բնույթի հանցագործությունների կատարմանը մեծապես նպաստում են զինապարտության տարիքի անձանց ծնողների կողմից իրենց զավակներին թվացյալ հեշտ ճանապարհով զինվորական ծառայությունից ազատելու խոստումներ տվող ինչպես համապատասխան իրավասություններով օժտված պաշտոնատար անձանց, այնպես էլ ԶՈւ-ի հետ որևէ առնչություն չունեցող՝ խարդախությամբ զբաղվող անձանց թակարդում, կոռուպցիոն սխեմաներում կամա թե ակամա հայտնվելու հանգամանքը:

ՀՀ Զինվորական դատախազությունը նախազգուշացնում է, որ զինծառայությունից ապօրինի խուսափելու նպատակով նմանատիպ անձանց հետ այս կամ այն կերպ համագործակցությունը ևս հանգեցնում է անխուսափելի քրեական պատասխանատվության՝ կոչ անելով արկածախնդրության դիմելու փոխարեն իրենց օգտին օրենքի շրջանցմամբ գործողություններ կատարելու առաջարկություններ ստանալու դեպքերում ակտիվորեն համագործակցել իրավապահ մարմինների հետ՝ այս երևույթներն արմատախիլ անելու համար: 

 

 
 
Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Invest