Yerevan, 14.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ վարչապետն այցելել է ԱԻՆ

Society

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 4-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին՝ մասնագիտական օրվա առթիվ, մաղթել հնարավորինս քիչ աշխատանք և հնարավորինս մեծ բարեկեցություն: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱԻՆ աշխատակիցները կարևոր դերակատարում ունեն հասարակության կյանքում: «Մեր քաղաքացիների համար շատ կարևոր է իմանալ, որ կա բարձր պրոֆեսիոնալիզմի չափանիշներին համապատասխանող փրկարար ծառայություն, արտակարգ իրավիճակների համակարգ: Հայաստանի Հանրապետությունում այս նոր ժամականակաշրջանում յուրաքանչյուր համազգեստավոր մարդու՝ ոստիկանի, զինվորականի, արտակարգ իրավիճակների աշխատողի, քաղաքացին պետք է վերաբերվի որպես հարազատի, որովհետև հենց հարազատներն են մեր իրականության մեջ առաջինն օգնության գալիս վտանգի, ճգնաժամի, արտակարգ իրավիճակների  պահին: Հույս ունեմ, որ մեր համատեղ գործունեության արդյունքում ձեր նկատմամբ հարազատի այդ զգացողությունը մեր քաղաքացիների շրջանում ավելի ու ավելի կմեծանա», - նշել է վարչապետը: Նրա խոսքով՝ ընդհանրապես համազգեստավոր ցանկացած ծառայություն պետք է զերծ մնա քաղաքական որևէ գործունեության մեջ ներքաշվելուց: «Որևէ կերպ չի կարելի, քաղաքական որևէ գործունեության մեջ ներքաշվելով, վտանգել, ստվերել հարազատի այն զգացողությունը, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա ՀՀ զինվորական համազգեստ կրող ցանկացած անձի նկատմամբ», - ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը նշել է, որ տեղյակ է արտակարգ իրավիճակների և ընդհանրապես պետական կառավարման համակարգում առկա բազմաթիվ խնդիրների մասին, ինչպիսին, օրինակ, ցածր աշխատավարձերի խնդիրն է. դրա պատճառը շատ դեպքերում ոչ արդյունավետ կառավարումն է և պետական միջոցների ոչ արդյունավետ տնօրինումը: «Ո՞րն է գործողությունների հաջորդականությունը.  մենք պետք է ոչ թե սկզբից լավ ապրենք և հետո միայն մտածենք մեր պետության, պետական միջոցների արդյունավետ կառավարման մասին,  այլ հակառակը.սկզբից պետք է աշխատենք մեզնից յուրաքանչյուրի, մեր համակարգերի արդյունավետությունը, պատասխանատվությունը բարձրացնելու ուղղությամբ, որից հետո միայն կարձանագրվի անխուսափելիորեն բոլորիս, նաև պետական կառավարման, արտակարգ իրավիճակների համակարգի աշխատակիցների, փրկարար ծառայողների բարեկեցության մակարդակը: Պետք է համախմբենք մեր ուժերը, որովհետև հնարավոր չէ առանձին վերցրած ոլորտումնախարարությունում ապահովել  զարգացում: Այդ զարգացումը պետք է լինի ամբողջական, համապարփակ և ապագային ուղղված», - ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը հույս է հայտնել, որ ԱԻՆ աշխատակիցներն իրենց ծառայության անձնազոհ բնույթով սատար կկանգնեն այն բարեփոխումներին և կամքին, որն արտահայտել է ՀՀ քաղաքացին Հանրապետության հրապարակում: «Այդ կամքը հետևյալի մասին է. ՀՀ քաղաքացիները, հայությունը պետք է ապրեն ազատ, երջանիկ, զարգացած, հզոր և բարեկեցիկ Հայաստանում: Յուրաքանչյուր ոք իր բաժին անելիքն ունի այս գործում՝ սկսած վարչապետից և ավարտած փրկարար ծառայության աշխատակցից: Մենք ուս ուսի տված պետք է  ոչ թե ապրելու հնար ստեղծենք իրար համար, այլ մեր երկիրը բարձրացնենք զարգացման, երջանկության,  ազատության և օրինականության նոր մակարդակի», - ասել է վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով ԱԻՆ համակարգի բոլոր աշխատակիցներին անձնվեր աշխատանքի համար:

Այնուհետև կառավարության ղեկավարը հետևել է ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթին և ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի ներկայացրած ցուցադրական վարժանքներին: Շարահրապարակում շրջայցի ընթացքում վարչապետին են ներկայացվել ցուցադրված հատուկ տեխնիկական միջոցների և սարքավորումների հնարավորությունները, տեխնիկական հագեցվածությունը և կիրառման նպատակները:

Վարչապետը շրջել է նաև ԱԻ նախարարության տարածքով, ծանոթացել ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների՝ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Աղետների բժշկության կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններին, տեխնիկական ու ծրագրային հագեցվածությանը:

Customer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6