Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը նոր մարզչի որոնումների մեջ է։ Ակումբում դիտարկում են իսպանական «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին հրավիրելու հավանականությունը, գրում են անգլիական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ «Սիթիի» ղեկավարությունը գոհ չէ թիմի՝ ընթացիկ մրցաշրջանում ցուցադրած արդյունքներից, այդ պատճառով էլ Մանուել Պելեգրինիին փոխարինող է փնտրում։ Հիմնական թեկնածուն համարվում է Դիեգո Սիմեոնեն, թեև մինչ այդ խոսակցություններ են եղել նաև «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի թեկնածության շուրջ։ Հավանականություն կա, սակայն, որ Պելեգրինիին հնարավորություն տրվի թիմում մնալ մինչև մրցաշրջանի ավարտը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորս տուրերում «Քաղաքայինները» միայն երկու միավոր են վաստակել, իսկ Անգլիայի առաջնությունում 11 տուրից հետո 8 միավորով զիջում են առաջատար «Չելսիին»։