Yerevan, 14.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը

Society

Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը պաշտոնավարման 100 օրվա լրանալու կպակցությամբ մամուլի ասուլիս էր հրավիրել Գեղարքունիքի մարզպետարանում: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մարզպետ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում մարզպետարանում եւ մարզի համայնքներում կատարված աշխատանքները, առաջիկա հրատապ անելիքները, արձանագրված հիմնախնդիրները եւ ձեռքբերումները:
«100 օրվա ընթացքում մենք ունեցել ենք աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկ: Մեր առաջին քայլով նախ գույքագրել ենք մարզում տարիներով կուտակված բոլոր հիմնախնդիրները: Ունեցել ենք աշխատանքային 42 հանդիպում, համայնքային 35 այց, 7 անգամ կազմակերպել քաղաքացիների ընդունելություն՝ ընդունելով մոտ 350 քաղաքացու»,-ներկայացրեց մարզպետը:
Այնուհետ Իշխան Սաղաթելյանը կանգ առավ մարզի բոլոր համայնքների համար առանձնահատուկ ու միանման խնդիրներին, որոնք կուտակվել են տասնամյակների ընթացքում ու չեն ստացել համարժեք լուծում:«Գրեթե բոլոր տարածքներում ու համայնքներում մենք ունենք ճանապարհաշինական խնդիրներ, որոնց մի մասն առավել հրատապ ու կարեւոր ենք համարում: Հաջորդ ընդհանուր խնդիրների ցանկն ընդգրկում է ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը, որոնք նորացման ու արդիականացման խիստ կարիք ունեն:Հիմնախնդիրների չորրորդ խումբը վերաբերում է առանձին համայնքներում մանկապարտեզների կամ մշակույթի տների շենքային պայմանների բացակայությանը: Սրան ավելացրած՝ շատ համայնքներում էլ առկա են լոկալ խնդիրներ»,-ասաց մարզպետը:
Ապա մարզի ղեկավարը կանգ առավ իր պաշտոնավարման 100 օրվա ընթացքում արձանագրված հաջողություններին ու ձեռքբերումներին: Ըստ մարզպետի ներկայացման՝ Քաղաքաշինության բնագավառում 2018թ. գործունեության ծրագրով շարունակվել է դպրոցների, մշակույթի տների, մանկապարտեզների, բազմաբնակարան շենքերի, մարզական օբյեկտների հիմնանորոգման աշխատանքները: 2018 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսվել է հիմնանորոգել թվով 3 կրթական օբյեկտներ՝ 239.3 մլն դրամ գումարով, այդ թվում՝ շարունակել Սեւան քաղաքի թիվ 1 հիմնական, Զոլաքար համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները, սկսել Ն.Գետաշեն համայնքի թիվ 1 միջնակարգ դպրոցի հիմնանորոգման եւ նոր մասնաշենքի աշխատանքները, իսկ Սեւան քաղաքի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքները շարունակվել է 157 մլն. դրամ գումարով: Ասիական զարգացման բանկի միջոցներով շարունակվելու է Գավառ քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքները, որի նպատակով հատկացվել է 395 մլն. դրամ: Հայաստանի զարգացման հիմնադրամի կողմից ավարտվելու է Վարդաձոր համայնքի մանկապարտեզի շինարարությունը եւ երեք մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները Սեւան, Գավառ քաղաքներում ու Լիճք գյուղում, որի համար հատկացվել է 240 մլն. դրամ: 2018 թվականին քաղաքաշինության բնագավառում կատարվելու է 1031,3 մլն. դրամ ներդրումներ, որի արդյունքում կստեղծվի 239 աշխատատեղ:
Զարգացման ծրագրերի ներդրման բնագավառում իրականացվել է սուբվենցիոն 26 ծրագիր, եւս 13-ը այս պահին գտնվում են ընթացքի մեջ: Ընդհանուր առմամբ ներդրվել է 1 միլիարդ 480 միլիոն դրամ՝ համայնքների համաֆինանսավորմամբ: ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում մարզի 13 համայնքներում կիրականացվի կենսական նշանակության 19 ծրագիր, որտեղ կներդրվի շուրջ 550 միլիոն դրամ:Այս ծրագրերի իրականացման արդյունքում հիմնանորոգվում են ճանապարհներ, խմելու եւ ոռոգման ջրամատակարարման համակարգեր, մանկապարտեզներ, դպրոցներ, մշակույթի տներ:
Գյուղատնտեսության բնագավառում սեպտեմբերի 1-ի դրությամբ մարզում կուտակվել է շուրջ 172000 տ. խոտ, 9000 տ ծղոտ: Արտադրվել է մոտ 7000 տ. բանջար, 2550 տ. պտուղ եւ հատապտուղ, մոտ 50 հազար տոննա հացահատիկ:
Առողջապահության եւ սոցիալական ապահովության ոլորտում 2018 թ. օգոստոսի 1-ից մարզի առողջության առաջնային պահպանման օղակի աշխատակիցների աշխատավարձը բարձրացվել է շուրջ 15 տոկոսով: Շուտով նորագույն տեխնոլոգիաներով հագեցած Սեւանի Բժշկական կենտրոնում կտեղադրվի համակարգչային տոմոգրաֆ, որը կսպասարկի ողջ մարզի ազգաբնակչությանը: Սկսվել է Մարտունի բժշկական կենտրոնի արդիականացման ծրագիրը: 
Պատասխանելով մարզում գյուղատնտեսության ապահովագրական համակարգ ստեղծելու մասին հարցին՝ մարզպետը նշեց, որ այժմ Հայաստանի մի քանի մարզերում այս ուղղությամբ իրականացվում են փորձնական ծրագրեր, որոնց հաջող ընթացքի եւ ավարտի դեպքում Գեղարքունիքի մարզը եւս կստեղծի գյուղատնտեսության ապահովագրական համակարգ: Պատասխանելով Գեղարքունիքում խոշորացված համայնքներում առկա արդյունքների ու գործերի ընդհանուր վիճակի մասին հարցին՝ մարզպետը շեշտեց, որ շատ դեպքերում համայնքները խոշորացնելիս հաշվի չեն առել բնակիչների եւ տեղական իշխանությունների կարծիքները, այլ կարեւոր առանձնահատկություններ:

«Համայնքների խոշորացումը շատ լավ գաղափար է, մանավանդ որ մեր մարզի շատ փոքր համայնքներ ֆոնդային բյուջեներում գումար չունենալու պատճառով չեն կարողանում մասնակցել սուբվենցիոն ծրագրերին, իսկ միավորման դեպքում այդ խնդիրն ինքնըստինքյան կլուծվի, սակայն խոշորացումը պետք է հիմնավորված լինի բնակչության կողմից, արդարացված լինի բազմաթիվ կողմերով»,-կարծիք հայտնեց մարզի ղեկավարը:
Իշխան Սաղաթելյանը պատասխանեց նաեւ Սեւան քաղաքի կոյուղու կոլեկտորի եւ մաքրման կայանի, քաղաքային ու գյուղական այլ բնակավայրերի ջրահեռացման համակարգերի, աղբի վերամշակման գործարանի կառուցման, ձմեռային տուրիզմին բնորոշ ենթակառուցվածքների ստեղծման, վերականգվող էներգետիկայի արմատավորման եւ զարգացման, գյուղմթերքների իրացման եւ մի շարք այլ կարեւոր հարցերի, հավաստիացնելով, որ իր պաշտոնավարման 100 օրը հաստատուն հիմք է ստեղծել կենսական կարեւոր ծրագրերի հետագա ներդրման եւ իրականացման համար:

Խոսրով Խլղաթյան

Customer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6