Yerevan, 19.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մոսկվայում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը

Society

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակում Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով համագործակցության օրակարգին և զարգացման հեռանկարներին՝ քաղաքական, ռազմատեխնիկական, տնտեսական, հումանիտար և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:

            «Հարգելի Նիկոլ Վովայի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել:  

          Երևի թե կարիք չկա առանձնապես խորանալու մեր հարաբերությունների բնույթի մեջ. դրանք լրիվ առանձնահատուկ բնույթ են կրում: Եվ դա դրսևորվել է դարերի ընթացքում, այլ ոչ միայն մեր և ձեր համատեղ աշխատանքի ընթացքում:

          Այսօրվա դրությամբ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կայուն զարգանում են բոլոր ուղղություններով: Դա վերաբերում է քաղաքական հարաբերությունների ոլորտին, ռազմական ոլորտին, անվտանգության հարցերին, տնտեսական համագործակցությանը:

          Ռուսաստանը վստահորեն առաջին տեղն   է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության տնտեսական գործընկերների շարքում: Մենք ամենախոշոր ներդրողն ենք Հայաստանի տնտեսությունում, և կարող ենք ասել, որ այս իմաստով հարաբերությունները բավական դիվերսիֆիկացված են: Դա էներգետիկայի ոլորտն է, այդ թվում` ածխաջրածնային էներգետիկան, գազի մատակարարումը, ընդ որում` ամենացածր գնով, որով «Գազպրոմն» աշխարհում գազ է վաճառում`  150 դոլար 1000 խմ դիմաց,  ատոմային էներգետիկան, ջերմային էներգետիկան:

          Մենք զարգացնում ենք հարաբերությունները և մետաղագործական արդյունաբերությունում, ընդ որում`  տարբեր ուղղություններով, և մեքենաշինության ոլորտում: Մի խոսքով` մենք քննարկելու հարցեր ունենք:

          Հատկապես ուրախալի է, որ նախորդ տարի ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 30 տոկոսով, իսկ այս տարվա առաջին կիսամյակում աճն արդեն կազմել է 22.2 տոկոս, այսինքն` եթե այսպես շարունակվի, մենք կգերազանցենք  նախորդ տարվա ցուցանիշները:

          Մեր համագործակցության ծավալը մեծ է: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել` քննարկելու մեր ընթացիկ փոխգործակցությունը և զարգացման միջնաժամկետ հեռանկարները»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

            «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, նախ և առաջ թույլ տվեք շնորհավորել Ձեզ Մոսկվայի օրվա առթիվ: Ես արդեն զգացի, որ մեծ տոն է սպասվում, և ուրախ եմ, որ հենց այսպիսի մթնոլորտում եմ այցելել Մոսկվա:

          Շատ ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար, ընդ որում` վերջին 4 ամսվա ընթացքում արդեն 3-րդ հանդիպման համար: Կարծում եմ, որ այսպիսի պարբերականությունն ընդգծում է մեր հարաբերությունների հատուկ բնույթը և, թույլ տվեք ասել, նաև մեր անձնական հարաբերությունների հատուկ բնույթը:  Ցանկանում եմ ընդգծել, որ ի հեճուկս որոշակի հոռետեսության, որ այսօր գոյություն ունի և հայաստանյան, և ռուսաստանյան լրատվական տիրույթում և սոցիալական ցանցերում, կարծում եմ, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ, շատ բնական, և գլխավոր խնդիրը, որը պետք է փորձենք լուծել, մեր հարաբերությունների զարգացման համար առկա ողջ ներուժի բացահայտումն է:

          Բայց դա չի նշանակում, որ մեր հարաբերություններում չկան հարցեր. Աստված հեռու պահի այդպիսի իրավիճակից, երբ հարաբերություններում չկան հարցեր, քանի որ դա կնշանակեր, որ հարաբերություն ընդհանրապես գոյություն չունի: Վստահորեն կարող եմ ասել, որ մեր հարաբերությունններում չկան անլուծելի հարցեր, և մենք այսօր կքննարկենք հարցերի շատ լայն շրջանակ:

          Վստահ եմ, որ  այդ հարցերը կլուծվեն` մեր դաշնակցային հարաբերությունների շահերի նկատմամբ հարգանքի, մեր երկրների շահերի նկատմամբ հարգանքի, մեր երկրների սուվերենության նկատմամբ հարգանքի և միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի հիման վրա: Շատ ուրախ եմ, որ ռուսաստանյան ներկայացուցիները, ամեն անգամ խոսելով մեր հարաբերությունների մասին, ընդգծում են նաև այս առանցքային հարցերը: Կարծում եմ` գլխավոր խնդիրն իսկապես մեր հարաբերություններում առկա ողջ ներուժի բացահայտումն է:

          Մենք, իհարկե, ունենք փայլուն հարաբերություններ, բայց, կարծում եմ, պետք չէ դրա վրա կանգ առնել. հատկապես մեծ ներուժ ունենք քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում և ընդհանրապես հումանիտար կապերի ամրապնդման առումով: Իհարկե, մենք շահագրգռված ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ և սերտացմամբ. նկատի ունեմ ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլև համագործակցությունը և Եվրասիական տնտեսական միության, և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում, և ընդհանրապես մյուս ոլորտներում:

          Դուք, իհարկե, իրավացի եք. մեր ապրանքաշրջանառության աճն այս տարի կազմել է ավելի քան 20 տոկոս, և դա շատ լավ նորություն է: Կարծում եմ` մեր հարաբերություններում լավ նորություններ շատ կան. միայն պետք է ընդգծել և որոշումներ ընդունել որոշ ուղղություններով, և, իհարկե, պետք է մտածել` ի՞նչ անել, որպեսզի մեր հարաբերությունները հետագայում էլ ավելի դինամիկ զարգանան:

          Եվս մեկ անգամ շատ ուրախ եմ այս հանդիպման համար: Վստահ եմ, որ կկարողանանք պահպանել այս պարբերականությունը, որովհետև ինձ համար հաճելի է շփվել Ձեզ հետ ոչ միայն միջպետական, այլև անձնական մակարդակում: Կարծում եմ` մեզ լավ զրույց է սպասվում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Invest