Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին առաջին անգամ մեր ընտրանու կազմում դաշտ է դուրս եկել հենց մեր առաջիկա մրցակցի՝ Պորտուգալիայի դեմ խաղում. դա 18 տարի առաջ էր։
Հայաստանի ընտրանու ավագը խոսել է ԵՎրոպայի 2016 թ. առաջնության շրջանակներում նոյեմբերի 14-ին կայանալիք Պորտուգալիա-Հայաստան հանդիպման մասին։
-Պորտուգալիան միշտ ուժեղ թիմ է եղել, ևրանց իրավացիորեն են անվանում «եվրոպական բրազիլացիներ»: Այս խաղում մեզ համար շատ դժվար կլինի, բայց մենք էլ ենք կարողացել խնդիրներ ստեղծել նրանց համար մեր նախորդ հանդիպումների ժամանակ։ Պորտուգալիան խելացի և ուժեղ մրցակից է, բայց մենք էլ ֆուտբոլ խաղալգիտենք,-ասել է Բերեզովսկին։