Yerevan, 09.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ինչպես բարելավել տրանսպորտի վիճակը. Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն ունեն լուծումներ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը շարունակում են քարոզարշավը։ 
Սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրությունների քարոզարշավին մասնակցում են 12 քաղաքական ուժեր՝ 8 կուսակցություն ու 4 դաշինք։ Նրանցից յուրաքանչյուրը Երեւան քաղաքի կենսագործունեության եւ կառավարման համակարգի կազմակերպմանն ուղղված գործողությունների ծրագիր է ներկայացրել եւ փորձում է համոզել երեւանցի ընտրողին, որ հենց ինքը կարող է լավագույնս լուծել մայրաքաղաքում առկա բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրները։

«Արմենպրես»-ի թղթակիցը փորձել է ըստ ոլորտների ներկայացնել քաղաքական ուժերի ծրագրային մոտեցումները՝ առաջինն անդրադառնալով մայրաքաղաքի տրանսպորտային վիճակի բարելավման հարցին։
Այս խնդիրը, թերեւս, ամենամտահոգիչն է բնակիչների համար, ուստի քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում չէին կարող շրջանցել այն։
Այսպես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու ՆաիրաԶոհրաբյանը տրանսպորտի վիճակի բարելավման համար առաջարկում է ներկայիս «խայտառակ գծերը» փոխարինել նորերով եւ առաջիկա տարիների համար ամրագրել ուղեվարձի անփոփոխելիությունը։ Նմանատիպ ծրագրային քաղաքականության որդեգրումը կուսակցությունը բացատրում է հետեւյալ կերպ. նոր տրանսպորտային ցանցի համար գործող ծախսերը պետք է օպտիմալացնել՝ վերացնելով մի կողմից զուգահեռ գործող երթուղիները, մյուս կողմից՝ փոքր ուղեւորատարությամբ տրանսպորտային միջոցները փոխարինել մեծ ուղեւորատարներով՝ հիմքում դնելով նաեւ փոխտեղաշարժի միջոցով նույն վարձաչափով ուղեւորներին իրենց ցանկալի վայր հասցնելը։ ԲՀԿ-ն իրատեսական է համարում մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը։ Ըստ մասնագետների՝ կայարանի կառուցման աշխատանքները վերսկսելու համար նախնական անհրաժեշտ գումարը 12-15 միլիոն դոլար է կազմում։
«Երեւանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածուն Անահիտ Թարխանյանը տրանսպորտային խնդիրների լուծման համար առաջարկում է ստեղծել օպերատորական համակարգ եւ ձեւավորել տրանսպորտի կառավարման նոր մոդել, որը 40 տարի ամբողջ աշխարհում ներդրված է։ Ըստ դաշինքի՝ հասարակական տրանսպորտի օպերատորների բացակայությունը ժամանակակից քաղաքում հավասարազոր է կապի օպերատորների բացակայությանը, եւ մինչեւ հիմա դա չի իրականացվել, որովհետեւ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ երթուղայինների գծատերեր են ու դեմ են նման գործնական հարցերի լուծմանը։ 
Ըստ «Երեւանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանի՝ իրենք վերոբերյալ խնդրի կարգավորման համար բոլոր առաջարկներից տարբերվող լուծում են առաջարկում։ Ըստ այդմ՝ Երեւանի քաղաքապետարանը հիմնադրելու է բաց բաժնետիրական ընկերություն եւ առաջարկելու է անհատ երեւանցիներին Երեւանի տրանսպորտի համակարգի բաժնետերը դառնալ։
«Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը Երեւանի հանրային տրանսպորտի ցանցի բարեկարգման համար առաջարկում է արդյունավետ շահագործում՝ ավտոբուսների, տրոլեյբուսների եւ մետրոյի ինտեգրված ամբողջական համակարգի միջոցով։ Վերոնշյալ ցանցի վիճակը կարգավորելու համար նախատեսվում է կենտրոնացված եւ միասնական վճարման համակարգ ներդնել, որը կներառի սոցիալական փաթեթներ ուսանողների, թոշակառուների եւ սոցիալապես անապահով խավի համար։ Կուսակցությունը նախատեսում է նաեւ ավարտին հասցնել Աջափնյակ կայարանի կառուցման աշխատանքները եւ այդ ուղղությամբ եւս երկու կայարան բացել՝ օպերայի (Կարապի լճի) հարակից տարածքից դեպի «Երիտասարդական» եւ Արշակունյաց պողոտայի հարեւանությամբ։ Կուսակցությունն առաջարկում է նաեւ տրամվայի շահագործում, ճոպանուղի-ֆունիկուլյորի զարգացում (Նոր Նորք-Կենտրոն, Սարի Թաղ-Կենտրոն եւ այլ ուղղություններով)։
«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանինախընտրական ծրագրի տրանսպորտային բարեփոխումների դրույթներից է Երեւան քաղաքում հասարակական տրանսպորտի ամբողջական պատկանելիությունը մեկ օպերատորի հանձնումը, ընդ որում՝ բաժնեմասերի մեծամասնությունը կամ ամբողջը քաղաքապետարանին պատկանելու պայմանով։ Կուսակցությունը ծրագրում է կառուցել մետրոյի առնվազն մեկ կայարան, կազմակերպել վերգետնյա հասարակական տրանսպորտային ուղեւորափոխադրումներ, նվազեցնել միկրոավտոբուսների քանակը, ներդնել համատարած wi-fi-ի գաղափարը, որի միջոցով ուղեւորները կկարողանան ծանոթանալ չվացուցակին, աշխատանքի ընդունել բացառապես մասնագետ վարորդների, վերանայել կարմիր գծերին եւ արագաչափերին վերաբերող պայմանագրերը։ 
«
Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանուել Գասպարյաննառաջնահերթությունը տալիս է էլեկտրատրանսպորտի զարգացմանը, որն իր վրա կվերցնի Երեւանի վերգետնյա ուղեւորափոխադրումների շուրջ 40 տոկոսը։ Ըստ կուսակցության ծրագրի՝ տրոլեյբուսների եւ ավտոբուսների միջոցով վերգետնյա ուղեւորափոխադրումների տեսակարար կշիռը կհասցվի 80 տոկոսի, իսկ միկրոավտոբուսներինը կնվազեցվի մինչեւ 20 տոկոս։ Այս կուսակցությունը եւս խոստանում է տրանսպորտն ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված սարքավորումներով, սկիզբ դնել մետրոպոլիտենի նոր երկու կայարանների կառուցման նախագծին, ինչպես նաեւ ներդնել էլեկտրոնային միասնական քարտային ուղեւորավարձի համակարգ։
Կուսակցության նախընտրական ծրագրային կետերից է նաեւ մայրաքաղաքում հաշվառված կենսաթոշակառու բնակիչներին ուղեւորավարձի 50 տոկոս զեղչով ապահովելը, հաշմանդամություն ունեցող անձանց ու մինչեւ 12 տարեկան երեխաներին անվճար սպասարկելը, տրանսպորտում տոմսավաճառ էլեկտրոնային սարքերի տեղադրումը։ է։
«Իմ քայլը» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն է, նախանշում է արդիականացնել տրանսպորտային ցանցը ներդրումների ներգրավմամբ՝ ամբողջությամբ փոխելով շարժակազմը, ներդնելով միասնական տոմսային համակարգ, վերանայելով երթուղիներն ու կանգառները, ուղեւորների հատուկ խմբերի համար կիրառելով զեղչային համակարգ։ Միասնական տոմսային համակարգը ենթադրում է՝ ուղեւորը որոշակի ժամանակահատվածի համար (դիցուք՝ մեկ ժամ, երկու ժամ, մեկ օր, մեկ շաբաթ և այլն) տոմս է գնում եւ հնարավորություն է ստանում այդ ընթացքում օգտվելու հասարակական տրանսպորտի գրեթե բոլոր տեսակներից նույն տոմսով։ Դաշինքի ծրագրային քաղաքականության մեջ է մտնում նաեւ քաղաքային տրանսպորտի հասանելիությունը առնվազն մինչեւ ժամը 24-ն ապահովելը, մետրոյի առնվազն մեկ կայարան կառուցելը («Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հարեւանությամբ), հաշմանդամություն ունեցող անձանց համար տրանսպորտի մատչելիությունը եւ տարածական կողմնորոշման հնարավորությունն ապահովելը։
Ըստ «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի՝ տրանսպորտային ցանցի խնդիրների լուծման ուղի է մայրաքաղաքի ճանապարհների բեռնաթափումը, որն իրականացվելու է շրջանցիկ ճանապարհների կառուցմամբ եւ «խելացի» լուսացույց համակարգի ստեղծմամբ։ ժամանակակից տրանսպորտային համակարգ ստեղծելու նպատակով սպասարկող օպերատորների գործունեության համար ձեւավորվելու է մրցակցային դաշտ, իսկ շարժակազմի համալրումն իրականացվելու է էկոնորմերի պահպանմամբ։ Այս դաշինքի ծրագրում նշվում է նաեւ միասնական տոմսային համակարգ ունենալու, ինչպես նաեւ թոշակառուների, ուսանողների եւ սոցիալական այլ խմբերի համար զեղչային համակարգի ներդրման մասին։
«ՀՅԴ» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Միքայել Մանուկյանն է, վերոնշյալ խնդիրը լուծելու համար առաջարկում է բեռնաթափել երթեւեկությունը եւ ստեղծել միասնական տրանսպորտային համակարգ՝ կիրառելով անվտանգ երթեւեկության ժամանակակից մեխանիզմներ, կառուցել տրանսպորտային էստակադաներ, շրջանցող ճանապարհային հանգույցներ, վերականգնել եւ զարգացնել էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների ցանցը, ինչպես նաեւ Աջափնյակ վարչական շրջանում ավելացնել մետրոյի եւս մեկ կայարան։
«Հայք (հայկազուններ)» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Հրաչիկ Հովսեփյաննէ, տրանսպորտի վիճակի բարելավման համար առաջարկում է շրջանառության մեջ դնել էլեկտրական փոխադրամիջոցներ, արդիականացնել տրոլեյբուսների աշխատանքը, նորացնել փոխադրամիջոցի հավաքակայանը։
«Ռեֆորմիստներ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը տրանսպորտինվերաբերող խնդիրները կարգավորելու համար առանձնացնում է Կենտրոնի որոշ փողոցների ոչ երթեւեկելի դարձնելը, «կարմիր գիծ» հասկացության եւ ապօրինի կայանատեղիներից փող գանձելու երեւույթի վերացումը, լուսային ազդանշանների նոր համակարգի ստեղծումը, որը կօգնի խուսափել խցանումներից եւ այլն։ 
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանըտրանսպորտային ցանցի բարելավման համար առաջարկում է ավելացնել տրոլեյբուսների եւ ավտոբուսների քանակը, վերսկսել Երեւանի մետրոպոլիտենի կիսակառույց կայարանների շինարարությունը, զարգացնել ժամանակակից պահանջներին համապատասխան ստորգետնյա եւ վերգետնյա ավտոկայանատեղիների եւ հետիոտնի համար նախատեսված անցուղիների կառուցման գործընթացը, ներդնել ավտոճանապարհների շինարարության որակի խստացման եւ վերանորոգման որակի ապահովագրական համակարգ։

Սոնա Մկրտչյան

“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri