Yerevan, 19.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Էրիկ Էսրաիլյանը և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքն այցելել են ԵՊԲՀ

Society

Երևանի պետական բժշկական համալսարանի կենտրոնական մասնաշենքում հայ և օտարերկրացի ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ դիմավորել են, ամերիկահայ անվանի բժիշկ,  ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊԲՀ-ից, այցը համալսարան մեկնարկել է  խորհրդանշական խմբակային լուսանկարով ուսանողների հետ, այնուհետև հյուրերը ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ շրջել են Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում, ծանթացան նորաբաց կառույցի հնարավորություններին:

Մեր անվանի հայրենակիցը հետաքրքրվել է կենտրոնի գործունեությամբ, հետևել սովորողների դասապրոցեսին: Այնուհետև ռեկտորատի դահլիճում, ուսանողները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել Էրիկ Էսրաիլյանին և Ջին Բլոքին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշել է, որ բուհի համար մեծ պատիվ է հյուրընկալել  ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ներկայացուցիչներին, որտեղ ինքն անձամբ նախորդ տարի Էրիկ Էսրաիլյանի աջակցությամբ առիթ է ունեցել լինելու: Բուհի ղեկավարը կարևորել է համատեղ ծրագրերի իրականացումը, նաև հետագա համագործակցության հնարավորությունների քննարկումը:

ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը հյուրերին ներկայացրել է զեկույց, որը համառոտ պատմում էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատմության, ներկա և ապագա ծրագրերի, գործունեության, իրականացվող աշխատանքների մասին:

Էրիկ Էսրաիլյանը ընդգծել է, որ տպավորված է ԵՊԲՀ-ի ընդունելությամբ և իր համար, թե´ որպես հայ և թե´ որպես բժիշկ պատիվ է ներկա գտնվել այս համալսարանում: Գործընկերոջ հետ նրանց այցի նպատակն է զարգացնել համագործակցությունը այդ թվում կրթական ոլորտում, ինչպես նաև կիսվել  նոր գաղափարներով ու նախաձեռնություններով:

Մեր հայրենակիցը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը տնօրենների կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2016 թվականին: Մի շարք կազմակերպությունների վարչության անդամ է, այդ թվում նաեւ Կալիֆոռնիայի բժշկական վարչության:  Ուսանողները բազմաթիվ հարցեր հղեցին Էրիկ Էսրաիլյանին:

«Ինձ երբեմն հարցնում են` ինչպես է ինձ հաջողվել անել այս կամ այն բանը, չէ որ բժիշկ եմ, ինչին ես պատասխանում եմ, որովհետև ես բժիշկ եմ»,- մասնագիտության վերաբերյալ հարցերից մեկին ի պատասխան նշել է մասնագետը:

Խոսելով բժշկի մասնագիտության մասին, նա շեշտել է, որ բժիշկ լինելը առավելություն է, քանի որ այն հնարավորություն է տալիս ոչ թե մտածել միայն որևէ պաշտոն ձեռք բերելու մասին, այլև առաջին հերթին հնարավորություն է ծառայելու մարդկանց:

Հարցին՝ արդյոք կապ ուներ նրա բժիշկ դառնալու հանգամանքն այն փաստի հետ, որ «Խոստումը» ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը ևս բժիշկ էր, նա նշել է, որ միշտ է ցանկացել բժիշկ դառնալ: Նրա խոսքով` սա այն մասնագիտությունն է, որն օգնում է մարդկանց, իսկ դա այն էր, ինչը ցանկացել է թե' ինքը, թե' իր` արմատներով պատմական Հայաստանից ընտանիքը:

Իր տպավորություններով կիսվել է նաև ակադեմիկոս Ջին Բլոքը: Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտորի խոսքով՝ իրենց համալսարանում սովորում են բազմաթիվ հայազգի ուսանողներ և իր համար շատ հետաքրքիր  է և հաճելի այսօր այցելել իր ուսանողների հայրենիք:

Բուհի վարչական մասնաշենքում կայացած հանդիպումից հետո հյուրերն այցելել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Նրանք ծանոթացել են կարևոր սոցիալական նշանակության այս կենտրոնի ստեղծման պատմությանը,  շփվել տղաների հետ:

Էրիկ Էսրաիլյանի  և Ջին Բլոքի եռօրյա այցը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով է: Եռօրյա այցի ընթացքում հյուրերը  կայցելեն տարբեր կրթական հաստատություններ, կքննարկեն համատեղ կրթական, բարեգործական ծրագրերի իրականացման հնարավորությունները:

 

Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Invest