Yerevan, 04.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հնագետը Կալավանի հուշարձանների հետ կապված նոր գիտական բացահայտումներ է անում

Lifestyle

Գեղարքունիքի մարզի Կալավան գյուղում հայ-գերմանական հնագիտական համատեղ արշավախմբի կողմից շարունակվում են հնագիտական պեղումները «Կալավան-2» հուշարձանի տարածքում, որը համարվում է նախամարդու քարեդարյան կացարաններից մեկը Հայաստանում եւ հետաքրքիր տեղեկություններ է տալիս նախամարդու գործունեության, մոտ 70 հազար տարի առաջ այստեղի լանդշաֆտի, կենդանական ու բուսական աշխարհի եւ կլիմայի մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հնագիտական արշավախմբի հայկական կողմի ղեկավար Բորիս Գասպարյանը, պեղումները գրանցում են չափազանց ուշագրավ ու հետաքրքիր արդյունքներ, բացահայտում նախամարդու գործունեության գաղտնիքներն ու առանձնահատկությունները: Հնագիտական պեղումները Կալավանում սկսվել են դեռեւս 2004 թվականից հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակում եւ ավարտվել 2008 թվականին՝ հնագիտության համար շատ կարեւոր արդյունքներով: Դրանք վերսկսվել են 2017 թվականին՝ արդեն հայ-գերմանական համագործակցության շրջանակում: Պեղումների համար ֆինանսական միջոցներ են տրամադրել գերմանական եւ հայկական կողմերը: Արշավախմբում ներգրավված են 15 գիտնական, ովքեր ներկայացնում են Հայաստանը, Գերմանիան, Պորտուգալիան, Իսրայելը, Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները:
«Այս տարի ճշտվել է շերտագրությունը, ընդլայնվել են պեղավայրերը, ավելացել է պեղածո նյութերի քանակական պատկերը, ինչը հնարավորություն է տալիս ավելի մանրամասնել եւ վերակազմել քարեդարյան Կալավանի լանդշաֆտը եւ հասկանալ նախամարդու կողմից այդ լանդշաֆտի մեջ գործունեություն ծավալելու հանգամանքը: Արդեն երկու տարի ընթացող պեղումների եւ ուսումնասիրությունների արդյունքում մենք ստացել ենք հուշարձանի հասակագրումը փաստող հստակ տվյալներ՝ հաստատելով, որ այստեղ մարդկային կյանք գոյություն է ունեցել մեզանից 70 հազար տարի առաջ: Դա հաստատվել է պայմանական չորրորդ շերտից գտնված քարե գործիքներով, ինչպես նաեւ՝ որսի կենդանիների ոսկորներով:Հաստատապես ավելի վաղ դարաշրջանների շերտեր կան, որոնք դեռեւս բացված չեն, եւ որտեղ մենք ակնկալում ենք նոր ու հավակնոտ բացահայտումներ շատ ավելի հին դարաշրջանների մասին: Մեզ դեռեւս սպասում է տարիների տեւական ու տքնաջան, համագործակցված աշխատանք, որպեսզի հասկանանք այս հնագույն հուշարձանի ամբողջական պատկերը»,-ներկայացրեց Բորիս Գասպարյանը:
Արշավախմբի համար կարեւոր արդյունք էր երկու օր առաջ պեղավայրի 4-րդ շերտից՝ մոտ 2 մետր խորությունից, գտնված ձիու թիակը, ինչն ամբողջական է պահպանվել շուրջ 70 հազար տարի եւ որոշակի տեղեկություններ է հաղորդում այն հեռավոր ժամանակների լանդշաֆտի, կլիմայի, կենդանական ու բուսական աշխարհի մասին:

 

«Ձիու, բիզոնի, վայրի ոչխարի, այլ կենդանիների ոսկորները մեզ համոզում են, որ 70 հազար տարի առաջ Կալավանն ունեցել է ոչ թե անտառային, այլ՝ մարգագետնային տարածք, քանի որ թվարկված կենդանիներն անտառային չեն, այլ մարգագետնային են: Հավանաբար, անտառային ծածկույթն այստեղ եղել է շատ ավելի ուշ, Սեւանա լճի առաջացմանը զուգահեռ: Սա հաստատվում է նաեւ այն փաստով, որ հուշարձանը գտնվում է հենց խիտ անտառածածկույթի տակ, ինչը նաեւ շատ դժվարություններ է ստեղծում պեղումների համար: Այստեղ մենք արդեն ենթադրում ենք անտառային կենդանիների, հատկապես՝ եղջերուի գոյությունը: Օբսիդիանի կամ վանակատի գործածությունը ցույց է տալիս, որ նախամարդիկ գործել են ոչ թե նստակյաց, այլ անընդհատ կատարվող տեղաշարժերի մեջ: Այսպես, Կալավանում ու հարակից բնակավայրերի վարչական տարածքում չկան օբսիդիանի հանքեր: Այստեղից ամենամոտիկ օբսիդիանի ելքերը Կոտայքի մարզում են, Գութանասարում, որը հեռու է մոտ 40 կիլոմետրով: Նշանակում է, որ այս կացարանում քարեդարյան մարդիկ հանգրվանել են տարվա որոշակի եղանակի, կատարել որսը եւ տեղափոխվել այլ տարածք: Մենք պատկերացնում ենք, որ մեզանից մոտ 6 հազար տարի առաջ այստեղ բնակվող մարդիկ արդեն կատարել են անտառային կենդանիների որս, բնակվել Բարեպատի քարանձավում, որը նույնպես մեր ուսումնասիրության տիրույթում է, որտեղ եւ այժմ ակտիվ պեղումներ են ընթանում: Ապա պատկերացնում ենք, որ ժամանակի ընթացքում այստեղ հայտնվում են երկրագործ մարդիկ, ովքեր հատում են խիտ անտառները՝ երկրագործության ու անասնապահության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու համար: Կալավանը հնագիտական ուսումնասիրության համար բացառիկ բնակավայր է, որի տներն ամբողջովին «նստած են» հազարից ավելի դամբարանադաշտերի վրա: Հայաստանում հազիվ թե գտնվի որեւէ այլ բնակավայրի տարածք, որտեղ պահպանված լինեն Քրիստոսից առաջ 4-3 հազարամյակների, նրան հաջորդած այլ դարաշրջանների, վաղ եւ ուշ բրոնզեդարի, վաղ երկաթե դարի դամբարանադաշտեր: Գտնում եմ, որ դամբարաններում եղած նյութն ուսումնասիրելու, Կալավանի հուշարձանների պատմության ամբողջական պատկերը ստանալու համար մենք պետք է նոր գործընկեր երկրներ գտնենք, քանի որ հայ-գերմանական ներկա համագործակցության շրջանակներում կատարվող աշխատանքի ծավալն ու հնարավորությունները թույլ չեն տալիս զուգահեռ ուսումնասիրություններ կատարելու նաեւ դամբարանադաշտերում, որպեսզի վերջնականապես կարողանանք հստակեցնել այս հուշարձանի տարածքի լանդշաֆտի անընդհատ փոփոխման ու մարդու գործունեության ամբողջական պատկերը, բնակչության ներհոսքն ու արտահոսքը: Սակայն մեր ունեցած տեղեկություններն արդեն փաստում են, որ այս հուշարձանի տարածքը եղել է անընդհատ ու խիտ բնակեցված, որտեղ մշակույթը սերունդներին փոխանցվել է ժառանգականորեն: Պեղածո նյութը հիմնականում պահպանվում է Կալավանում»,-պատմեց արշավախմբի համաղեկավարը:
Հնագետն առանձնակի կարեւորեց համագործակցությունը միջազգային նշանավոր կենտրոնների եւ հռչակավոր հնագետների հետ: «Համագործակցությունը դրսի հնագետների հետ չափազանց մեծ արդյունք է տալիս: Մենք չունենք պեղածո նյութերի հետազոտման այնպիսի լայն հնարավորություններ, ինչպիսիք ունեն արտասահմանցի մեր գործընկերները, որոնց շնորհիվ մեր աշխատանքը շատ ավելի արագ ու արդյունավետ է ստացվում: Մյուս կողմից՝ պեղումների արդյունքները նրանց օգնությամբ հրատարակվում են իրենց երկրներում՝ ապահովելով միջազգային հնչեղություն, ինչի շնորհիվ էլ աշխարհի շատ երկրներում մարդիկ գաղափար են կազմում Հայաստանի հարուստ մշակույթի եւ պատմության մասին»,-զրույցն ամփոփեց Բորիս Գասպարյանը:

Խոսրով Խլղաթյան

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026