Yerevan, 11.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը ևս մեկ առիթ է հանրահռչակելու Վարդապետի արվեստն ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպայում

Culture

Կոմիտասի ծննդյան օրը մեկնարկող «Կոմիտաս» միջազգային գիտաժողով- փառատոնը Վարդապետի ժառանգության միջոցով հանրահռչակելու է հայ երաժշտական մշակույթը Եվրոպայում: Սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը փառատոնի մանրամասները ներկայացրին կազմակերպիչները:

«Դեռ 2014-ին ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ հիմնվեց «Կոմիտաս» փառատոնը: 2015-ից ի վեր այս փառատոնը կազմակերպչական և առհասարակ հիմնական փառատոնային ձևաչափով Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կողմից ներկայացավ հարությանը: Եվ այս երեք տարի ընթացքում մեր փառատոնը զարգացավ՝ ունենալով գիտական բաղադրիչ, միջազգայնացավ, բացի երևանյան միջոցառումներից անցկացվեցին նաև մարզային միջոցառումներ: Այս տարի նաև մեր բարեկամ Ֆրանսիայի հետ, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, Փարիզի ակադեմիայի և համալսարանային ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպեցինք մեծ գիտաժողով Փարիզի Սորբոն համալսարանում և մեկ համերգ»,-ասաց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Նավոյանը:

Փառատոնի բացումը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 26-ին, ժամը 19։00-ին՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգով: Համերգային մասում ներկայացված են չորս երկիր: Կլինեն մասնակիցներ Հայաստանից, Ֆրանսիայից, Բոլիվիայից  Ճապոնիայից։ Կան մասնակիցներ, ովքեր ներկայացնելու են տարբեր ծրագրեր՝  նաև հայ կոմպոզիտորների: Իսկ սեպտեմբերի 28-ին Փարիզի Սորբոնի համալսարանի մեծ դահլիճում կանցկացվի «Կոմիտաս. ավանդականի և ժամանակակիցի խաչմերուկում» միջազգային գիտաժողովը:  Գիտաժողովում ներգրավված է  6 երկիր՝ Հայաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Արգենտինան, Նիդերլանդները և Ռուսաստանը: Նրանք մեկ հակի տակ են հավաքվելու՝ տարբեր հարցերի քննարկման համար:

Փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանելու դաշնակահարներ Կեյ Սաոտոմեն՝ Ճապոնիայից և Սերխիո Էսկալերան Բոլիվիայից:  Գիտաժողով-փառատոնի առանձնահատուկ միջոցառումներից է Կոմիտասի «Պատարագ»-ի կատարումը Հառիճավանքում՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի արական կազմի մասնակցությամբ: Այն տեղի կունենա հոկտեմբերի 7-ին:

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի կարծիքով՝ գիտաժողով-փառատոնը կարևորագույն նշանակություն ունի ինչպես ոլորտի մասնագետների, այնպես էլ երաժշտասերների համար: «Կոմիտաս վարդապետն իր ուրույն տեղն է զբաղեցնում հայ երաժշտության պատմության մեջ։ Կոմիտասի 150-ամյա հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևորագույն իրադարձությունների 2018-2019թթ օրացույցում: Վստահ եմ, որ գիտաժողովը կծառայի իր նպատակին և հիմք կհանդիսանա համագործակցության համար, կարևորագույն պլատֆորմ կհանդիսանա միջմշակութային երկխոսության համար»,-ասաց նախարարն ու մաղթեց արդյունավետ աշխատանք:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով  խորհրդական Ալեքս Բորտոլանի փաստմամբ՝  Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջև համագործակցությունը ապացույցն է Ֆրանսիայի՝ հայ ժողովրդի հանդեպ ունեցած համակրանքի: «Կոմիտասը խորհրդանշում է մեր երկու երկրների միջև եղած հարաբերութունների ողջ խորությունը: Այս ժողովրդի հանճարն իր ժողովրդի տանջանքներից սարսափահար հայտնվել էր Ֆրանսիայում,և  Ֆրանսիան ամեն ինչ արել է վերջինիս ապաստան տալու և օգնելու համար որպեսզի վերագտնի իրեն»,-նշեց նա ու հավելեց՝ բնական է, որ այս համատեքստում Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կողմից իրականացված ծրագրերը պետք է հյուրընկալվեին Ֆրանսիայի մայրաքաղաքում:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը նշեց՝ այն սկսել են  սոսկ կոմիտասյան ստեղծագործությունների մատուցմամբ, հետագայում այն ընդլայնել է իր ծրագրային շրջանակները:  Նրա կարծիքով՝ Կոմիտասի հետևից քայլում է մեր ողջ կոմպոզիտորական արվեստը: «Կոմիտասն այն մեծ կամուրջն էր, որի միջոցով կարողացանք շփվել Եվրոպայի հետ, ապա այդ ժամանակի Եվրոպան ևս պետք է ներկայացված լինի այս փառատոնի շրջանակներում: Վերջապես, ներկայացվելու է նաև ժամանակակից արվեստ, որը չափազանց տեղին է Կոմիտասի դեպքում, քանի որ Կոմիտասն իր ժամանակի առաջադեմներից էր»,-նկատեց Նավոյանը:

Փարիզի գիտաժողովում ներկայացվելու հայ ավանդական երաժշտությունը՝ իր հիմնական ճյուղերով, նաև աշխարհի մշակույթի ցանկացած դրսևորում: Նավոյանը օրինաչափ համարեց, որ Կոմիտասի 150-ամյա հոբելյանը սկսում են Ֆրանսիայից՝ Կոմիտասին շատ հարազատ մշակութային միջավայրից:

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանն այս գիտաժողով-փառատոնը ևս մեկ առիթ համարեց եվրոպացիների կողմից մեր արվեստը բարձր գնահատելու համար: Նա ցավով նկատեց, որ թեև Կոմիտասը բարձրագույն արժեք է, սակայն մեր գրաբարի նման աստիճանաբար հեռանում է մեզանից: Սակայն այս գիտաժողովը համարեց խոշոր առիթ, որ մեկ անգամ ևս հպարտանալու առիթ ունենանք:

Միջազգային գիտաժողով- փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 8-ին ժամը 16-00-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ Հայաստանի մանկական երգչախմբի համերգով:

Wildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue”