Yerevan, 19.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դեսպան Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել Լատվիայի գործադիր և օրենսդիր իշխանության մարմիններում

Society

 Սեպտեմբերի 19-20-ը Լատվիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) մի շարք հանդիպումներ է ունեցել Լատվիայի գործադիր և օրենսդիր իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Լատվիայի արտաքին գործերի նախարարությունում դեսպան Մկրտչյանը հանդիպել է ԱԳՆ պետքարտուղար Անդրիս Պելշի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպանը շնորհավորել է պարոն Պելշին այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ իր երախտագիտությունը հայտնելով ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ վավերացման գործընթացքում Լատվիայի ԱԳՆ ցուցաբերած աջակցության համար:

Անդրիս Պելշը, շնորհավորելով դեսպանին ՀՀ Անկախության 27-ամյակի կապակցությամբ, նշել է, որ իրենք շատ բարձր են գնահատում հենց սեպտեմբերի 21-ին Ռիգայում անկախության միջոցառում անցկանցելու գաղափարը, և խոստացել է ներդնել բոլոր հնարավոր ջանքերը երկու երկրների միջև հարաբերությունները խորացնելու և զարգացնելու համար:

Անդրադառնալով երկկողմ տնտեսական հարաբերությունների խթանման անհրաժեշտությանը՝ դեսպան Մկրտչյանը ընդգծել է 2019թ. առաջին կեսին հայ-լատվիական միջկառավարական հանձնաժողովի նիստն անցկացնելու անհրաժեշտությունը՝ հավելելով, որ ստորագրման ենթակա բոլոր պայմանագրերը և նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտված են:  Այս համատեքստում անդրադարձ է եղել նաև «Էյր Բալթիկ» ավիաընկերության կողմից Ռիգա-Երևան կանոնավոր չվերթների վերաբացման անհրաժեշտությանը, ինչը կարող է երկու երկրների միջև առևտրաշրջանառության և զբոսաշրջության աճի համար աննախադեպ առաջընթացի հիմք դառնալ: Լատվիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարը խոստացել է   ուշադրության կենտրոնում պահել քննարկված հարցրեը և աջակցել դրանց իրականացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային հետաքրքրություն ներկայացնող հարցեր, անդրադարձ է եղել երկու երկրներում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին:

Լատվիայի արտաքին գործերի նախարարությունում Տիգրան Մկրտչյանը հանդիպել է նաև ԱԳՆ երկկողմ հարաբերությունների վարչության պետ, դեսպան Իլգվարս Կլյավային: Հանդիպման ընթացքում Իլգվարս Կլյավան դեսպան Մկրտչյանին ներկայացրել է Լատվիայում հոկտեմբերի 6-ին կայանալիք պառլամենտական ընտրությունների նախապատրաստական ընթացքը և ուժերի դասավորությունը:

Տիգրան Մկրտչյանն իր հերթին անդրադարձ է կատարել Երևանի ավագանու ընտրություններին, նոր կառավարության կողմից իրականացվող փոփոխություններին: Կողմերը կարևորել են երկու գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման շարունակականութունը, քննարկվել  առաջիկայում երկու երկրների մակարդակով բարձրաստիճան արցելությունների կազմակերպելու հնարավորությունը:

Լատվիայի արտքին գործերի նախարարությունում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ դեսպան Մկրտչյանը բարձրաձայնել է նաև վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրանքները՝ նշելով, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի մի շարք ուղղություններով պաշտոնական Բաքուն թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը և շինությունները, ինչի հետևանքով եղել են վիրավորվածներ և կորուստներ: Դեսպանն ընդգծել է ԼՂ հակամարտությանն անդրադառնալիս պաշտոնական հայտարարություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից հաստատված և ՀՀ-ԵՄ փաստաթղթում ամրագրված ձևակերպումների կիրառման անհրաժեշտությունը: 

Լատվիայի Սեյմում դեսպան Մկրտչյանը հանդիպում է ունեցել երկրի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Օյարս Կալնինչի հետ:

Օյարս Կալնինչը մանրամասներ է ներկայացրել առաջիկա խորհրդարանական ընտրություններից և անդրադարձել քարոզարշավի ընթացքին: Կողմերը երկուստեք շեշտել են խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը Հայաստանի և Լատվիայի միջև բազմաոլորտ հարաբերությունների խթանման տեսանկյունից, անդրադարձել են երկու երկրներում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին և տարածաշրջնայաին ու միջազգային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

 

Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Invest