ԱՀ ԱԺ-ում հյուրընկալել են Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին և Կիպրոսի խորհրդարանի անդամներին
PoliticsԱրցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսին, նրա հետ Արցախ ժամանած Կիպրոսի խորհրդարանի անդամներ Յորգոս Պերդիկիսին, Միկայիս Գիորգալասին և Կիպրոսի Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Նաիրի Մուրադյանին: Պատվիրակությանն Արցախում ուղեկցումէ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ Աժ նախագահը կարևորել է Արցախի վաղեմի բարեկամ Էլենի Թեոխարուսի հերթական այցը և մասնավորապես նրա ջանքերը՝ Արցախը նաև իր բարեկամների համար ճանաչելի դարձնելու առումով:
«Մեր այս հանդիպումը հերթականը լինելով՝ նոր հնարավորությունների բացահայտման հիմք կարող է դառնալ»,- նշել է Աշոտ Ղուլյանը:
Իր համակրանքը հայտնելով Արցախի ժողովրդի հանդեպ՝ Էլենի Թեոխարուսը պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս իր գործընկերների համար հասանելի դարձնել Արցախը, որպեսզի նրանք իրենց աշխատանքի ընթացքում կարողանան ճիշտ որոշումներ ընդունել:
Խոսելով հայ և հույն ժողովուրդների վաղեմի բարեկամության մասին՝ Կիպրոսի խորհրդարանի անդամ Յորգոս Պերդիկիսը նշել է, որ երկու ժողովուրդները կիսում են նույն արժեքները, դավանանքը և ունեն զարգացման նույն տեսլականը:
Միխալիս Գիորգալասը ևս գոհունակություն է հայտնել Արցախ այցելությունից և նշել, որ իրենք տեսնում են Արցախի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները:
Հանդիպման ընթացքում խոսվել է հարաբերությունների զարգացման և փոխգործակցության հեռանկարների մասին:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ «Արցախի Հանրապետություն-
Պատվիրակությունն այնուհետև հանդիպել է ԱԺ «Արցախի Հանրապետություն-
Երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական համագործակցությունը, Հունաստանում և Կիպրոսում Արցախը ներկայացնելու աշխատանքների քաջալերումն ու տեղեկատվության փոխանակումը:
Առավոտյան պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին: