Yerevan, 19.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երիտասարդ ընտանիքները արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկեր կստանան. վարչապետը ներկայացրեց նոր ծրագրի առանձնահատկությունները

Society

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Մատչելի բնակարան երիտասարդ» ընտանիքներին ծրագրի շարունակության նոր փուլի վերաբերյալ կառավարության որոշման մանրամասներն ու կարևոր առանձնահատկությունները: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով վարչապետը հայտնեց, որ որոշման համաձայն՝ երիտասարդ ընտանիքների համար արտոնյալ պայմաններով  բնակարան ձեռք բերելու պայմաններն ընդլայնվել են:  «Եթե նախկինում երիտասարդ ընտանիք էր համարվում այն ընտանիքը, որտեղ ամուսինների գումարային առավելագույն տարիքը 65-ն էր, հիմա այն ավելացվել է և դարձել է 70: Այս երիտասարդ ընտանիքները կարող են երկրորդային շուկայից, այսինքն՝ ոչ նորակառույց շենքերից, բնակարաններ ձեռք բերել հետևյալ պայմաններով:՝ հիփոթեքային վարկի առավելագույն տոկոսադրույքը Երևանում կլինի 7.5 տոկոս, իսկ մարզերում կլինի 5.5 տոկոս: Ըստ էության, մենք այստեղ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների էական փոփոխություն ենք ունեցել: Ընդ որում, խոսքն առավելագույն տոկոսի մասին է, որովհետև որոշակի աշխուժության և բանկային մրցակցության պայմաններում տոկոսները կարող են ավելի ցածր լինել: Քիչ առաջ այս թեմայով զրուցել եմ կենտրոնական բանկի նախագահի հետ, ով ասաց, որ արդեն կան բանկեր, որոնք հայտարարել են, որ ավելի ցածր տոկոսով վարկեր կտան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Ներկայացնելով հաջորդ կարևոր փոփոխությունը՝ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց՝ եթե նախկինում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար կանխավճարը 30 տոկոս էր, հիմա հնարավորություն կա, որ կանխավճարը լինի 10 տոկոս, եթե կա երկրորդ գույքի գրավ: «Այսինքն, եթե երիտասարդ ընտանիքը բնակարան է ձեռք բերում և ծնողներից մեկի բնակարանը գրավ է դնում, հնարավորություն է ստանում 10 տոկոս կանխավճարով բնակարան ձեռք բերելու: 10 տոկոս կանխավճարը հնարավոր է նաև այն դեպքում, եթե  կլինի բնակարանի արժեքի 20 տոկոսի չափով ապահովագրություն: Այսինքն, նաև ապահովագրական ընկերությունների միջոցով համագործակցելով կարելի է ունենալ 10 տոկոս կանխավճարի հնարավորություն»,- ասաց ՀՀ վարչապետը:

Հաջորդ կարևոր նորությունն այն է, որ նորակառույց շենքերից բնակարանների համար վարկի մարման ժամկետը 30 տարի է: Վարչապետի խոսքով՝ սա աննախադեպ ժամկետ է Հայաստանի համար, քանի որ նախկինում Հայաստանում երբեք այսպիսի մարման ժամկետով հիփոթեքային վարկեր չեն տրվել: Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ ոչ նորակառույց շենքերից բնակարան ձեռք բերելու համար կգործի 20 տարվա ժամկետ: Մեր օրենսդրության և նոր որոշման մեջ կա հետևյալ դրույթը, որ առաջնային շուկայից, այսինքն՝ նորակառույց շենքերից այս ծրագրով և ընդհանրապես բնակարան ձեռք բերող քաղաքացիները հետ են ստանում իրենց վճարած եկամտային հարկը: Սա նշանակում է, որ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերողների համար կարող են գործել, և, ամենայն հավանականությամբ, կգործեն անտոկոս վարկեր: Ես կարծում եմ, որ սա շատ լավ հնարավորություն է, և հույս ունեմ, որ այն մարդիկ, ովքեր միջինից բարձր վարձատրվող աշխատանք ունեն, այս հնարավորությունից կօգտվեն»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ շատ լավ հասկանում է, որ կան մարդիկ, ովքեր աշխատանք չունեն, ինչպես նաև մարդիկ, ովքեր աշխատանք ունեն, բայց ցածր են վարձատրվում և չեն կարող օգտվել վերը նշված հնարավորություններից, սակայն հավելեց, որ կառավարության քաղաքականության հիմքում լինելու է աշխատանքը խրախուսելը: «Շատ է խոսվում այն մասին, որ մարդիկ բազմաթիվ բնակարանային խնդիրներ ունեն ու ինչպես ենք մենք պատրաստվում այդ խնդիրները լուծել: Մենք անելու ենք այնպես, որպեսզի լինեն հնարավորինս մատչելի հիփոթեքային վարկեր, խրախուսելու ենք, որպեսզի մարդիկ աշխատեն, նրանց աշխատավարձը բարձրանամ, և այդ ճանապարհով լուծվեն այս խնդիրները: Իհարկե, սա չի վերաբերվում այն խավերին, որոնց նկատմամբ պետությունն ունի բնակարանով ապահովելու պարտավորություն: Խոսքը, մասնավորապես, այն զինվորականների մասին է, որոնց նկատմամբ պետությունը որոշակի պարտավորություններ է ստանձնել»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube Invest