Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա է ընթանում. ՈւՂԻՂ
PoliticsԱզգային ժողովի մոտ բողոքի ակցիա է, որը նախաձեռնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հասարակությանը կոչ է արել հավաքվել Ազգային ժողովի մոտ, որովհետև տեղեկություն է ստացել, որ ԱԺ «ՀՀԿ» խմբակցությունը 19:30-ին արտահերթ նիստ է հրավիրում հայտնի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին քվեարկելու համար:
Նշենք, որ քիչ առաջ ԱԺ–ի կողմից նախագիծն ընդունվել է՝ 67 կողմ ձայնով։



