Հայաստանում Ֆրանկոֆոնիայի միջոցառումների անցկացումը երկրի համար ողջ աշխարհում շատ դռներ բացելու հնարավորություն է. Ֆրանսիայի դեսպան
PoliticsՀայաստանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջոցառումները վկայում են այն մասին, որ պետության դռները բաց են այլ մշակույթներ ընկալելու և ընդունելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը:
«Ֆրանկոֆոնիան շատ բանով է պարտական Հայաստանի և Ֆրանսիայի պատմական կապերին: Ֆրանկոֆոնիան հնարավորություն է ընձեռնում Հայաստանին բացվել ողջ աշխարհի առաջ: Ինչո՞ւ, որովհետև ֆրանսերենը 5 մայրցամաքներում օգտագործվող երկրորդ օտար լեզուն է»,- ասաց Լաքոթը:
Նրա խոսքով` աշխարհի 240 միլիոն բնակիչ ֆրանկաֆոն է, և այդ գոտին ներկայումս գրանցում է ժողովրդագրական աճի ամենաբարձր տոկոսը. «Ստացվում է այնպես, որ շատ ու շատ դռներ է բացում»,- եզրափակեց դեսպանը: